«Հրապարակ». Նոյեմբերյանի համայնքապետն ում է աջակցում

«Հրապարակ». Նոյեմբերյանի համայնքապետն ում է աջակցում

Fri, 15 May 2026 11:15:23 +0400


Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը, որը համայնքի ղեկավար է դարձել ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցության շնորհիվ, ըստ տեղացիների՝ իշխանությունների հետ ինչ-որ անհասկանալի «խաղերի» մեջ է: Նա՝ որպես ընդդիմադիր համայնքապետ, աչքի չի ընկել իշխանությունների մասին սուր եւ քննադատական հայտարարություններով, անգամ այն դեպքում, երբ Տավուշից տարածքներ էին հանձնվում Ադրբեջանին, Աղաբաբյանը խուսափում էր իշխանությունների գործողություններին գնահատական տալուց: Չնայած լրագրողները փորձում էին բազմիցս կապվել նրա հետ, սակայն նա հրաժարվում էր հարցազրույցներ տալ: Տեղացիներն ասում են, որ Աղաբաբյանը ոչ միայն ռադիկալ ընդդիմադիր չէ, այլեւ քաղաքի վատ մենեջեր է: Նոյեմբերյանն աղբի եւ փոշու մեջ կորած է, ճանապարհները քարուքանդ են, ինչպես որ Իջեւանի ու Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետերն են անտերության մատնել իրենց քաղաքները, նույնպիսի վիճակում էլ Նոյեմբերյանն է: Ի դեպ, Բերդի համայնքապետ Աստղիկ Հակոբյանը նույնպես իշխանությունների հետ շատ ջերմ հարաբերություններ ունի, չնայած այն բանին, որ նա եւս ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ է: Տիկին Աստղիկի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով տպավորություն ստացանք, որ նա ՔՊ-ական է, քանի որ գրեթե բոլոր լուսանկարները մարզպետ Հայկ Ղալումյանի հետ են: Անխոս, բնական երեւույթ է, որ ընդդիմադիր համայնքի ղեկավարը համագործակցում է ՔՊ-ական մարզպետի կամ ՔՊ-ական կառավարության հետ, սակայն հասկանալի չէ, թե ընդդիմադիր համայնքապետերն ինչու են դա այդքան եռանդով անում եւ «ջերմ լուսանկարներ» հրապարակում հատկապես Փաշինյանի քավոր մարզպետի հետ: Այս մարզում, փաստորեն, սովորական բան է ընդդիմադիրի քողի տակ իշխանությունների հետ քաղցր-մեղցր հարաբերություններ պահպանելը:

Բայց այս վճռորոշ փուլում, երբ հայկականությունը պահելու եւ թուրք-ադրբեջանական վիլայեթ դառնալու ընտրության շեմին է Հայաստանը, եւ կենաց-մահու պայքար է տարվում, մեզ հետաքրքրեց, թե ինչ դիրքորոշում ունի «Ապրելու երկիր» կուսակցության անդամ, Նոյեմբերյանի քաղաքապետ Արսեն Աղաբաբյանը: «Հրապարակը» նրան հարցրեց` ի՞նչ դիրքորոշում ունեք ներքաղաքական պրոցեսների հարցում, ո՞ր ուժին եք աջակցելու․ ի դեպ, «Ապրելու երկիր» կուսակցությունը միացել է «Ուժեղ Հայաստանին»։ Հարցրինք նաեւ, թե ինչ կարծիք ունի Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի մասին, սակայն, լսելով մեր հարցը, նա արագ ասաց. «Կներեք, ես հիմա գնում եմ ժողովի, չեմ կարող խոսել», եւ անջատեց հեռախոսը ու այլեւս մեր զանգերին չպատասխանեց: Ի դեպ, մենք համայնքապետին զանգահարել էինք ժամը 13:30-ին` ընդմիջման ժամին, դժվար թե այդ ժամին համայնքապետարանում ինչ-որ ժողով լիներ: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, սակայն, վստահ է, որ, շնորհիվ Աղաբաբյանի, գործող իշխանությունը Նոյեմբերյանում պարտվելու է: Նա «Հրապարակի» հետ զրույցում խոսելով համայնքապետի մասին՝ ասաց. «Աղաբաբյանը մեր կուսակցության քաղխորհրդի անդամ է, եւ իշխանությունը Նոյեմբերյանում պարտվելու է»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հանդիպել են Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետները

Հանդիպել են Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետները Fri, 15 May 2026 17:00:13 +0400 Ադրբեջանի փոխվարչապետ Շահին…

15 րոպե ago

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն

37 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, անակնկալներ էլի կլինեն Fri, 15 May 2026 16:45:49 +0400 Աժ…

30 րոպե ago

Ռուս և բելառուս ըմբիշներն այսուհետ հանդես կգան իրենց դրոշների ներքո

Ռուս և բելառուս ըմբիշներն այսուհետ հանդես կգան իրենց դրոշների ներքո Fri, 15 May 2026 16:30:50…

45 րոպե ago

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը

Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Fri, 15 May 2026 16:15:56 +0400 Պահհհհհոոո, փաշինյանական իշխանությունները կրկին բռնվեցին…

60 րոպե ago

Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին

Կիևում երեխաներ են զոհվել․ Զելենսկին կոչով դիմել է աշխարհին Fri, 15 May 2026 16:00:21 +0400…

1 ժամ ago

Գերմանիայում մահացել է Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը

Գերմանիայում մահացել է Գարեգին Գաբրիելյանը՝ Գելը Fri, 15 May 2026 15:48:02 +0400 65 տարեկանում մահացել…

1 ժամ ago