«Թանկով» դիզվառելի՞ք են գնել

«Թանկով» դիզվառելի՞ք են գնել

Fri, 15 May 2026 11:40:05 +0400


Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը անդրադարձել է «Երևան Ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից իրականացված դիզվառելիքի գնման գործընթացին։

Նրա ներկայացմամբ՝ մայիսի 6-ին կազմակերպությունը մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերել շուրջ 500 հազար լիտր դիզվառելիք՝ մեկ լիտրը 545 դրամ արժեքով։ Մանուկյանը նշել է, որ նույն ժամանակահատվածում լցակայաններում դիզվառելիքի մանրածախ գինը կազմել է մոտ 510-520 դրամ, մինչդեռ մեծածախ գնումների դեպքում արժեքը սովորաբար ավելի ցածր է լինում։

Ավագանու անդամի գնահատմամբ՝ այս գործարքի արդյունքում քաղաքապետարանը վառելիքը ձեռք է բերել շուկայականից զգալիորեն բարձր գնով, ինչի հետևանքով, ըստ նրա, Երևան համայնքին հասցվել է շուրջ 60 միլիոն դրամի վնաս։

Մեսրոպ Մանուկյանը քննադատել է իշխանություններին՝ հայտարարելով, որ հակակոռուպցիոն պայքարի մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, և այս գործարքը համարել է հերթական վատնման օրինակ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ

Գնացքը գնացել ա, կլինի 1 րոպե թե 5. Դատավոր Բալայանը բարկացավ Tue, 17 Nov 2026…

5 րոպե ago

Օրենքը գործում է կաթողիկոսի, բայց ոչ դատախազի դեպքում

Օրենքը գործում է կաթողիկոսի, բայց ոչ դատախազի դեպքում Tue, 17 Nov 2026 11:08:37 +0400 «Հրապարակի»…

6 րոպե ago

Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա․ ի՞նչ է սպասվում

Ուկրաինական կարգավորման հարցում առաջընթաց կա․ ի՞նչ է սպասվում Tue, 17 Nov 2026 11:00:48 +0400 ԱՄՆ…

14 րոպե ago

Մահացել է Թամարա Խաչատրյանը

Մահացել է Թամարա Խաչատրյանը Tue, 17 Nov 2026 10:55:54 +0400 Մեծ ցավով տեղեկացանք, որ կյանքից…

19 րոպե ago

Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ զոհեր կան

Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին․ զոհեր կան Tue, 17 Nov 2026 10:53:08 +0400 Անցած…

22 րոպե ago

«Հրապարակ». Խմելու ջրի ամբարները բաց են՝ ինչ ասես կարող է ընկնել մեջը

«Հրապարակ». Խմելու ջրի ամբարները բաց են՝ ինչ ասես կարող է ընկնել մեջը Tue, 17 Nov…

29 րոպե ago