Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են

Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են

Fri, 15 May 2026 11:50:29 +0400


«Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրենց կողմից արձանագրվել են շուրջ 17 տարբեր ուղղություններով խնդիրներ։

Նրա խոսքով՝ այդ խնդիրների առաջին խումբը վերաբերում է քրեական վարույթներին, որոնք, իր գնահատմամբ, դարձել են գործող իշխանությունների հիմնական գործիքը տարբեր ոլորտներում ազդեցություն գործադրելու համար։ Բաբայանը նշել է, որ այդ գործընթացները հաճախ ունեն քաղաքական բնույթ և կիրառվում են որպես ճնշման միջոց։

Փաստաբանի կարծիքով՝ քրեական օրենսգիրքը վերածվել է գործիքի, որով փորձ է արվում վախեցնել ընդդիմադիր ուժերի համար աշխատող անձանց և ստիպել նրանց հրաժարվել գործունեությունից։ Նա պնդել է, որ նման պայմաններում ստեղծվում է վախի մթնոլորտ, երբ ընդդիմադիր դաշտում ներգրավված մարդիկ կարող են ենթարկվել ձերբակալությունների կամ կալանավորումների։

Արսեն Բաբայանը նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ տարբեր անձինք գտնվում են գաղտնալսման ներքո։ AntiCor հակակոռուպցիոն հարթակի նախաձեռնած աշխատաժողովը նվիրված է ընտրական գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի քննարկմանը։

«Ցույց են տալիս անդադար, ով աշխատեց ընդդիմադիր ուժերի համար, կձերբակալվի, կկալանավորվի։ Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն

Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400…

1 ժամ ago

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից

Լուսինե Բեկչյանն ազատվել է պաշտոնից Tue, 17 Nov 2026 00:19:41 +0400 Ազգային ժողովի նախագահ Ռուբեն…

1 ժամ ago

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում

Քիմ Քարդաշյանը` Louis Vuitton-ի բուժքրոջ կերպարում Mon, 16 Nov 2026 23:50:02 +0400 Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ…

2 ժամ ago

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան

Գնալուդ ժամանակն է, Նիկոլ ջան Mon, 16 Nov 2026 23:45:20 +0400 Երբ եկար լավն էիր…

2 ժամ ago

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը

Ինչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցը Mon, 16 Nov 2026 23:30:09 +0400 Շվեյցարական…

2 ժամ ago

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում

TikTok-ում տարօրինակ թրենդ է տարածվում Mon, 16 Nov 2026 23:07:05 +0400 TikTok-ում մեծ թափ է…

2 ժամ ago