Ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ 45%-ը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել

Ընդդիմադիր հայացքներ ունեցողների մոտ 45%-ը մեղադրյալի կարգավիճակ է ունեցել

Fri, 15 May 2026 12:55:52 +0400


AntiCor հակակոռուպցիոն հարթակի կողմից իրականացված մեկամսյա ուսումնասիրությունների արդյունքում, ըստ փաստաբան Արսեն Բաբայանի, հայտնաբերվել են համակարգային կոռուպցիայի մի շարք լուրջ խնդիրներ։ Այս մասին նա հայտարարել է «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում։

Բաբայանի խոսքով՝ թեև պաշտոնական նախընտրական քարոզարշավը նոր է մեկնարկել, իրականում քաղաքական ակտիվ գործընթացները շարունակվել են նաև դրանից առաջ։

Նա նշել է, որ կոռուպցիոն ռիսկերից մեկը շարունակում են մնալ քրեական վարույթները, որոնք, իր գնահատմամբ, հաճախ օգտագործվում են որպես քաղաքական ազդեցության գործիք։ Բաբայանը պնդել է, որ քրեական օրենսգիրքը որոշ դեպքերում կիրառվում է որպես ճնշման միջոց ընդդիմադիր դիրքորոշում ունեցող անձանց նկատմամբ։

Նրա խոսքով՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց զգալի մասը՝ մոտ 45 տոկոսը, տարբեր ժամանակներում ունեցել է մեղադրյալի կարգավիճակ, ինչը, ըստ նրա, մտահոգիչ ցուցանիշ է քաղաքական գործընթացների համատեքստում։

«Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մոտ 45 տոկոսն արդեն գոնե մեղադրյալի կարգավիճակ ունեցել է ամենատարբեր առիթներով»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ

Իրանը մահափո՞րձ է ծրագրում Թրամփի դեմ․ գաղտնի տվյալներ Fri, 10 Jul 2026 13:00:52 +0400 Իսրայելը…

11 րոպե ago

«Հրապարակ». Կրթության համակարգում շիլաշփոթ է սպասվում

«Հրապարակ». Կրթության համակարգում շիլաշփոթ է սպասվում Fri, 10 Jul 2026 12:45:07 +0400 Սեպտեմբերի 1-ից բոլոր…

27 րոպե ago

Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ

Հրապարակային ասվում է, որ ես պիտի նստեմ Fri, 10 Jul 2026 12:31:06 +0400 Մարտի 1-ի…

41 րոպե ago

Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն

Կիևը շարունակում է խոցել ՌԴ նավթավերամշակման գործարանները և ոչ միայն Fri, 10 Jul 2026 12:30:55…

41 րոպե ago

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա

Գյուղեր մեկնելու տրանսպորտ չկա Fri, 10 Jul 2026 12:15:48 +0400 30 տարի առաջ է կազմավորվել…

56 րոպե ago

Ինչ փողոցներ են փակվելու

Ինչ փողոցներ են փակվելու Fri, 10 Jul 2026 12:07:58 +0400 Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք…

1 ժամ ago