Չի կարելի հավասարվել Նիկոլ Փաշինյանին` խոսել իր բառապաշարով

Չի կարելի հավասարվել Նիկոլ Փաշինյանին` խոսել իր բառապաշարով

Sat, 16 May 2026 09:45:19 +0400


Բլոգեր Արտակ Ավետիսյանը 1 ամսով կալանավորվեց․ նա Փաշինյանին «դավաճան» էր անվանել, կանչել Շենգավիթ` խոստանալով նրան «ս…ր» անել: Ինչո՞ւ է իրավապահ համակարգն աչք փակում փաշինյանականների ագրեսիվ հայտարարությունների վրա, փոխարենը՝ մի անմեղ բառի համար անձին տանում կալանքի՝ հարցրինք նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանին:

– ՔՊ-ական Սարիկ Մինասյանը Ֆեյսբուքում մի քաղաքացու բացեիբաց սեռական հայհոյանքներ էր գրել, սպառնացել, սակայն դա որեւէ իրավական հետեւանք չունեցավ, փոխարենը՝ ինչ-որ ընդդիմադիր բլոգեր մեկ սուր խոսքի համար կալանավորվում է:

– Ասեմ ավելին` ոչ միայն Սարիկ Մինասյանն է նման խոսքեր ասել, այլեւ նրա աջակիցները շաբաթներ առաջ սպառնում էին Վեհափառի գլուխը ջարդել, Նիկոլ Փաշինյանին մի քանի օր առաջ իր աջակիցներից մեկն ասաց, որ բոլոր ընդդիմադիրներին վերջինս մորթի: Եթե մենք այս ամենը փորձենք համադրել` այս հայտարարությունները եւ կալանավորված անձի հայտարարությունը, ապա դրանք ուղղակի անհամադրելի են, համեմատության եզրեր ուղղակի չկան, բայց այս ամենից պետք չէ զարմանալ: Սա բացահայտ քաղաքական հետապնդում է: Նիկոլ Փաշինյանը կորցրել է իրականության զգացումը: Նա մի մարդ է, որը հանուն իշխանության պատրաստ է ամեն ինչի: Ես որքան հասկացա՝ բլոգերի կալանավորումը ոչ միայն վերոնշյալ խոսքերին է վերաբերում, այլեւ՝ նրան, որ նա ասել է․ «Փախածներ, արեք ստեղ»: Այս հայտարարությունը դիտարկել են որպես ատելության խոսք: Նա ընդամենը կանչել է իշխանականներին Շենգավիթի մետրոյի մոտ՝ նշելով, որ նրանք վախկոտ են եւ չեն գնա իր հետ հանդիպման, եւ այստեղ չկա ատելության խոսք, հետեւապես՝ չկա հանցակազմ։ Բայց մենք չպետք է զարմանանք` եթե Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին ամիսներով կալանավորում են ապօրինաբար, այլեւս անցել են բոլոր հնարավոր սահմանները: Եթե կար ինչ-որ մի փոքր բարոյականության սահման, որը թողել էին, դրանք էլ հատեցին: Հանուն իշխանության շարունակելու են տարբեր քաղաքացիների բերման ենթարկել, կալանավորել, եւ այսպես շարունակ: Ես մշտապես ասել եմ, այսօր էլ ասում եմ` չի կարելի հավասարվել Նիկոլ Փաշինյանին: Մարդն ի ծնե մեծաբերան է, պոռոտախոս է: Նա վախկոտ է, ծնկի եկող, սակայն հետագայում այդ ամենը հակառակ կողմից ներկայացնող ու հպարտացող: Դա գենետիկ հատկանիշ է: Չի կարելի գնալ-հավասարվել նրան: Որոշ քաղաքական գործիչներ հավասարվում են այս մարդուն եւ խոսում են նրա` նիկոլական բառապաշարով: Նման բան չի կարելի անել: Նիկոլի արարքներին պետք է պատասխանել քվեախցում: Չպետք է քաղաքական փոխհարաբերությունների խոսույթն իջեցնել, հավասարեցնել Փաշինյան Նիկոլի մակարդակին: Մեր նպատակը պետք է լինի այդ մակարդակից հրաժարվելը: Պառակտումը պետք է վերացնել, չարությունը փոխարինել բարությամբ: Նիկոլն ու նիկոլականները խոսում են լկտի բառապաշարով, եւ եթե ընդդիմադիրներն էլ խոսեն այդ բառապաշարով, ապա հանրությունը չի կարող նրանց միջեւ տարբերություն դնել: Նա դիտավորյալ մարդկանց նյարդերի հետ է խաղում, դիտավորյալ վիրավորում է ու մարդկանց ընտանիքներ է անգամ ներխուժում, բայց ընդդիմադիրները չպետք է նույն բանն անեն, որովհետեւ Նիկոլը նույն Նիկոլն է: 1996 թվականից նա նույն ճղճիմն ու ճղճղանն է, նույն՝ հորմոնալ խախտումներով ծնվածը…. չի կարելի այդ մարդու առաջարկած ճանապարհով գնալ: Նրան պարզապես պետք է հեռացնել:

– Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանից, Միքայել սրբազանից վախեր ունի, իսկ ո՞րն է շարքային քաղաքացիներին կալանավորելու նպատակը:

– Նա այլախոհությունից, ընդդիմախոսությունից ահավոր վախենում է, եւ դա գալիս է իշխանությունը պահելու վախից: Նա վախենում է ցանկացած մարդուց, որն ունի ընդդիմադիր կեցվածք: Նա տառապում է իդեալական լինելու բարդույթով, եւ դրա համար էլ իրեն թվում է, թե ինքն ամենալավ ղեկավարն է, մինչեւ իր՝ իշխանության գալը պետականություն չի ունեցել Հայաստանը: Անգամ ասում է, որ Արցախը հանձնեց, որ վերագտնի Հայաստանը: Նրանից ինչ տեսակ աբսուրդ ասես՝ կլսես: Նրան գնահատականներ պետք է տան հոգեբույժները: Ես իրավաբան եմ եւ կարող եմ միայն ասել, որ այս բոլոր գործողությունները կործանում են մեր հայրենիքը:

– Նորից սկսել է սպառնալ` Քոչարյանին բանտարկել, Սամվել Կարապետյանին «բոմժ սարքել», Ծառուկյանի որդուն բանտ տանել:

– Նա իրավունք չունի նման հայտարարություններ անելու, սակայն իշխանության գալու առաջին իսկ օրվանից մարդկանց ասֆալտին է ծեփում… Դա այս մարդու էությունն է: Աշխարհում կա՞ մի այլ երկիր, որն ունի նման ղեկավար: Նա ե՛ւ արտաքուստ է թշվառ, ե՛ւ ներքուստ: Նրան չեն հարգում, չունի որեւէ ազդեցություն: Գոռալով, ճվճվալով, ընդդիմադիրներին կալանավորելով չես դառնում ազդեցիկ: Մարդն ազդեցիկ է դառնում, հեղինակություն է ձեռք բերում այլ գործողություններով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչքանո՞վ է բարեկիրթ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ հետապնդման են ենթարկվում. Լևոն Քոչարյանը՝Ռուբինյանին

Ինչքանո՞վ է բարեկիրթ, որ բազմաթիվ ընդդիմադիրներ հետապնդման են ենթարկվում. Լևոն Քոչարյանը՝Ռուբինյանին Sun, 02 Aug 2026…

17 րոպե ago

Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը

Ընդդիմադիր խմբակցությունները գնալու են Մայր Աթոռ՝ ստանալու Վեհափառի օրհնությունը Sun, 02 Aug 2026 12:29:42 +0400…

26 րոպե ago

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը

«Ուժեղ Հայաստանը» ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրում է Արամ Վարդևանյանի թեկնածությունը Sun, 02 Aug 2026 12:19:39…

37 րոպե ago

Օգտագործելու եմ «դե ֆակտո Ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները

Օգտագործելու եմ «դե ֆակտո Ազգային ժողով», «դե ֆակտո կառավարություն» ձևակերպումները Sun, 02 Aug 2026 12:15:35…

41 րոպե ago

Իմ կլիենտներն են, ՔՊ-ականների մեծ մասին «մշակել եմ»․ Էդգար Ղազարյան

Իմ կլիենտներն են, ՔՊ-ականների մեծ մասին «մշակել եմ»․ Էդգար Ղազարյան Sun, 02 Aug 2026 12:08:21…

48 րոպե ago

Վենդետան վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան. Աղվան Վարդանյան

Վենդետան վտանգավոր բառ է, պարոն Ռուբինյան. Աղվան Վարդանյան Sun, 02 Aug 2026 12:04:17 +0400 Latest…

52 րոպե ago