«Հրապարակ». Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք

«Հրապարակ». Նախընտրական «ռազբորկաներ», ձերբակալությունների ալիք

Sat, 16 May 2026 10:15:47 +0400


Հայաստանում նախընտրական մթնոլորտը հիշեցնում է ոչ թե ժողովրդավարական սովորական գործընթաց եւ քաղաքական ուժերի առողջ մրցակցություն, այլ՝ իշխանության կողմից վերահսկվող քաղաքական պրոցես, որն աչքի է ընկնում ճնշումներով, քաղաքական հետապնդումներով, իրար վրա ցեխ շպրտելով, սպառնալիքներով ու հայհոյախոսությամբ։ Վերջին ամիսներին ընդդիմադիրների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները, խուզարկությունները եւ քրեական վարույթներն այնպիսի ծավալների են հասել, որ արդեն դժվար է դրանք դիտարկել որպես պարզապես «օրինականությանն ուղղված գործընթաց»։

Ընդդիմադիր դաշտում համոզված են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընտրություններից առաջ փորձում է ուժային մեթոդներով թուլացնել իր հիմնական քաղաքական մրցակիցներին։ Հատկապես թիրախավորվել է «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի լիդերը տնային կալանքի տակ է, եւ որի շուրջ ձեւավորվող քաղաքական ակտիվությունը վերջին ամիսներին զգալիորեն աճել է։ Պարզ է, որ ՔՊ-ին ծառայող եւ Նիկոլ Փաշինյանի հրահանգները կատարող իրավապահները հենց այնպես չեն իրականացնում ամենօրյա խուզարկությունները, ցուցադրական ձերբակալությունները եւ հրապարակային մեղադրանքները։

Ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո ձերբակալվեց 17 մարդ։ Իշխանությունը հայտարարեց, թե տեղի են ունեցել հասարակական կարգի խախտումներ, սակայն, ընդդիմադիրների խոսքով, դա պարզապես ընդդիմադիր հավաքը ճնշելու քայլ էր։ Հաջորդիվ՝ ընտրակաշառքի եւ «նյութական շահագրգռման» գործերով ձերբակալվեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք անդամներ եւ ակտիվիստներ՝ Վերժինե Ստեփանյանը, Գոհար Ղումաշյանը, Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը։

Տարբեր օրերի բերման ենթարկվեցին նաեւ այլ անձինք՝ Արսեն Մանուկյանը, Կարեն Հովհաննիսյանը, Նարեկ Սահակյանը, մի շարք մարզային համակարգողներ եւ կամավորներ։ Իրավապահները նրանց մեղադրում էին ընտրողների վրա ապօրինի ազդեցության եւ նյութական խոստումներ տալու համար, մինչդեռ ընդդիմադիրները պնդում են, որ խոսքը քաղաքական աշխատանքի քրեականացման մասին է։ Անհատական ձերբակալություններից զատ, իրականացվում են նաեւ խմբային բերման ենթարկելու տեսարաններ, հատկապես՝ մարզային կառույցների ակտիվացման ժամանակահատվածում։

Տարբեր օրերի միաժամանակ բերման են ենթարկվել նաեւ կուսակցության տարածքային գրասենյակների մի քանի աշխատակիցներ եւ աջակիցներ։ Ապրիլի վերջին իրավապահները խուզարկություններ արեցին «Ուժեղ Հայաստան» դաշինքի Ավանի գրասենյակում, որտեղից բերման ենթարկվեց մի քանի ակտիվիստ։ Ընդդիմադիրները սա գնահատեցին որպես նախընտրական շտաբների աշխատանքը կաթվածահար անելու փորձ՝ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Ձերբակալությունների ֆոնին գրեթե բոլոր դեպքերում իշխանամետ մեդիայում հայտնվում էին արագ «արտահոսքեր»՝ ձայնագրություններ, կադրեր կամ մեղադրական տեղեկություններ, որոնք հրապարակվում էին մինչեւ դատական որոշումներ ունենալը։ Սակայն դրանց մեծ մասում չի նշմարվում կաշառքի կամ որեւէ այլ ապօրինի գործողության ապացույց։ Սա ընդդիմությունը որակում է որպես հանրային դատավարություն՝ առանց դատարանի։

Վերջին օրերին ճնշումներ են սկսվել նաեւ այլ ընդդիմադիր ուժերի նկատմամբ։ Մայիսի 14-ին խուզարկություններ կատարվեցին «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակում։ Բերման ենթարկվեց գրասենյակի ղեկավար Մացակ Մաթոսյանը, սակայն դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը, եւ նա ազատ արձակվեց նիստերի դահլիճից։

Վերջին ամիսներին բերման ենթարկելու նմանատիպ դեպքեր եւ հարցաքննություններ իրականացնելու դեպքեր արձանագրվել են նաեւ այլ ընդդիմադիր կառույցների անդամների նկատմամբ՝ Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում գործող տեղի ակտիվիստների շրջանում։ Մայիսի 15-ին էլ մեկ ամսով կալանավորվեց ընդդիմադիր բլոգեր Արտակ Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» ասելու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել

Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400 Իրանի Գերագույն առաջնորդ…

5 ժամ ago

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ»

Պուտինը Եվրոպային ընտրության առաջ է կանգնեցրել․ «Խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ» Thu, 12 Nov 2026 23:55:21 +0400…

5 ժամ ago

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ

Աբու-Դաբիի բանակցությունները զգուշավոր, բայց քայլ առաջ է․ Ալեքսանդր Ստուբ Thu, 12 Nov 2026 23:48:30 +0400…

5 ժամ ago

36-ամյա տղամարդը կալանավորվել է

36-ամյա տղամարդը կալանավորվել է Thu, 12 Nov 2026 23:42:04 +0400 Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների…

6 ժամ ago

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ

Հարձակվել են ոստիկանների վրա․ կա 10 զոհ Thu, 12 Nov 2026 23:30:51 +0400 Պակիստանում հարձակվել…

6 ժամ ago

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով

Կանադայում մայր ու դուստր են սպանվել 4 արջերի հարձակման հետևանքով Thu, 12 Nov 2026 23:22:59…

6 ժամ ago