«Հրապարակ». Ինչ է արել «Պատիվ ունեմ»-ը  իր տեղերը

«Հրապարակ». Ինչ է արել «Պատիվ ունեմ»-ը  իր տեղերը

Sat, 16 May 2026 10:45:41 +0400


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ անդամների պաշտոնները՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության եւ դաշինքների միջեւ։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն ստացել է 1331, «Հայաստան» դաշինքը՝ 543, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 131 հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի պաշտոն։ «Հայաստան» դաշինքը, քանի որ մասնակցում է ընտրություններին, լրացրել է այս տեղերն ընտրական հանձնաժողովներում։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հայտնեց, որ հանրապետությունում կա 2005 ընտրատեղամաս, յուրաքանչյուր տեղամաս ունենալու է 8 անդամ, որից 6-ին նշանակում են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները, իսկ 2-ին՝ ընտրատարածքները։ «Եթե հաստիքները թափուր են մնում, ընտրատարածքներն են հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի համալրումն իրականացնում։ Այս պահին դեռ ունենք թափուր հաստիքներ, եւ շարունակվում է դրանց համալրման գործընթացը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն ամփոփելուց հետո հստակ թվեր կնշեն, թե որ քաղաքական ուժը քանի հաստիք է լրացրել։

Թեեւ «Պատիվ ունեմ» դաշինքն այս ընտրություններին չի մասնակցում, եւ ընտրապայքարից դուրս են նաեւ դաշինքի անդամ կուսակցությունները՝ «Հայրենիք»-ը եւ ՀՀԿ-ն, սակայն տեղեկացանք, որ նրանք իրացրել են Ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքն ու հանձնաժողովներում համալրել իրենց հատկացված հաստիքները։ ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը մեզ ասաց․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԸԸՀ պաշտոնները լրացվել են արդեն «Հայրենիք» կուսակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից»։ Մեր տեղեկություններով, աշխատանքը կատարվել է համատեղ՝ ԲՀԿ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» հետ միասին, եւ հանձնաժողովների անդամներին հանձնարարվել է պաշտպանել ընդդիմության քվեները, քվեարկության ու հաշվարկի ժամանակ էլ համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց ու շտաբների հետ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի

Սամվել Կարապետյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրի Thu, 10 Sep 2026 11:28:10 +0400…

13 րոպե ago

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի

Թուրքիան ունի ուժեղ մրցակից՝ ի դեմս Հայաստանի Thu, 10 Sep 2026 11:23:01 +0400 Թուրքական «Turk-internet.com»…

19 րոպե ago

«Հրապարակ». Դիվերսիֆիկացիան հակառուսական քաղաքականություն չէ

«Հրապարակ». Դիվերսիֆիկացիան հակառուսական քաղաքականություն չէ Thu, 10 Sep 2026 11:15:22 +0400 «Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Սուրեն…

26 րոպե ago

US Open․ Խաչանովը կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել

US Open․ Խաչանովը կիսաեզրափակիչ փուլ է դուրս եկել Thu, 10 Sep 2026 11:00:31 +0400 Ռուսաստանը…

41 րոպե ago

Ինքնիշխանը հենց այսպես է լինում

Ինքնիշխանը հենց այսպես է լինում Thu, 10 Sep 2026 11:00:23 +0400 Latest news from Secure…

41 րոպե ago

Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ

Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Thu, 10 Sep 2026…

49 րոպե ago