«Հրապարակ». Հասարակությանը վախեցնելու, այս կամ այն դաշտ ներքաշելու եւ պառակտելու միտում կա

«Հրապարակ». Հասարակությանը վախեցնելու, այս կամ այն դաշտ ներքաշելու եւ պառակտելու միտում կա

Sat, 16 May 2026 11:15:18 +0400


«Հրապարակի» զրուցակիցն է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

– Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը թեժ փուլում է, Փաշինյանը սպառնում է Ռոբերտ Քոչարյանին եւ Գագիկ Ծառուկյանի որդուն ազատազրկել: Արդյո՞ք դրանով չի ուղղորդում իրավապահ համակարգին՝ իր հակառակորդներին ճնշելու համար:

– Քարոզարշավի որակը սարսափելի ցածր է, մի կողմից՝ դա ինչ-որ տեղ ուռճացվում է, մյուս կողմից՝ սպառնալիքներ են հնչեցվում, բայց, իհարկե, պետական պաշտոնյայի նկատմամբ պահանջները շատ ավելի բարձր են, քան շարքային՝ այլ անձանց, որոնք, օրինակ, քարոզարշավին մասնակցում են եւ կարող են իրենց նույնիսկ պատշաճ չպահել: Այս դեպքում Նիկոլ Փաշինյանի խոսույթն ինձ համար շատ ավելի անընդունելի է, որովհետեւ ինքը պետական պաշտոնյա է, եւ պետական պաշտոն զբաղեցնողի տեսանկյունից ու էթիկապես այդպիսի բառապաշարով խոսելն ընդունելի չէ եւ նաեւ՝ սպառնալիքներ հնչեցնելը՝ քրեական վարույթների տեսանկյունից: Մյուս կողմից էլ՝ անվստահություն է արտահայտվում պետական համակարգի նկատմամբ, իրավապահ համակարգի նկատմամբ, որ միայն պետք է ուղղորդված լինի գործադիր իշխանության կողմից, որպեսզի պետական համակարգում որեւէ վարույթ իրականացվի։ Մասնավորապես, եթե կային նման հանցագործություններ, 8 տարի իշխանությունն ինչո՞վ էր զբաղված, եւ ինչո՞վ է զբաղված, ընդհանրապես՝ իրավապահ համակարգը, որ մինչ այժմ այդ անձինք, ովքեր իրականացրել են հանցագործություն, չեն պատժվել կամ էլ, օրինակ, եթե փախուստի մեջ են, պատշաճ ընթացակարգերով չեն վերադարձվել Հայաստանի Հանրապետություն: Այսինքն, դա քարոզարշավի նյութ չէ ընդհանրապես եւ եթե դառնում է քարոզարշավի նյութ, ապա դա ի շահ համակարգի բացարձակապես դիտարկել հնարավոր չէ, որովհետեւ դա ցույց է տալիս, որ պատշաճ չի գործել իրավապահ համակարգը եւ այժմ դարձել է քարոզարշավի համար ուղղակի շահարկման առարկա: Շահարկվում է, որ պիտի գործադիր իշխանությունն ուղղորդի իրավապահ անկախ համակարգին՝ գործել ըստ օրենքի եւ ընթացակարգերի:

– Նիկոլ Փաշինյանը նաեւ իրեն հակադրվող հասարակ քաղաքացիների հետ շփման ժամանակ է քողարկված սպառնալիքներ հիշեցնող հայտարարություններ անում: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս պահվածքը:

– Իրականում, քաղաքացիների խոսքի ազատության հետ կապված շահարկումները եւս անընդունելի են: Նախկինում իշխանությունը մերժվել է հենց այդ պատճառով, որ ե՛ւ եղել է սպառնալիք հասարակության նկատմամբ, ե՛ւ, իսկապես, եղել են բռնություններ, որ մարդիկ չէին կարող արտահայտվել կամ վախենում էին արտահայտվել։ Եղել են դրանք: Ես նրանցից չեմ, որ վախեցել եմ, ես միշտ եմ խոսել: Հարցն այն է, թե ինչպես է ՀՀ քաղաքացիների ազատ խոսքին արձագանքում Հայաստանի դեմոկրատական ղեկավարը։ Որը ոչ թե հիշեցնում է, որ ձեզ կարող են ծեծել դրա համար, այլ կարողանում է ադեկվատ պատասխաններ գտնել կամ կարողանում է համոզել, կամ էլ առնվազն փորձում է չսպառնալ:

– Հետեւաբար, Ձեր գնահատականը ո՞րն է Փաշինյանի այս պահվածքին, հատկապես՝ սովորական քաղաքացիների առնչությամբ:

– Ընդհանրապես, քարոզարշավին իմ գնահատականը շատ բացասական է, որովհետեւ քարոզարշավը պիտի լինի հանրությանը բացատրելու, ծրագրեր ներկայացնելու եւ հանրության կողմից դրական գնահատական ստանալու մղում եւ ոչ թե մեղադրելու, թիրախավորելու, սպառնալու լեզու: Այսօրվա քարոզարշավն ունի ոչ թե ընդհանրապես հասարակությունից ձայներ ակնկալելու միտում, այլ հասարակությանը վախեցնելու, սպառնալիքների միջոցով այս կամ այն դաշտ ներքաշելու եւ հիմնականում պառակտելու միտում:

– Հիմնականում իշխանությա՞ն կողմից է այդ միտումը:

– Բոլորի կողմից է արվում, ո՞րն է լավ քարոզարշավ տանում:

– Իշխանության ձեռքում են բոլոր լծակները, նրանք են սպառնում, պառակտում…

– Մի խնդիր կա․ իշխանությունից սպասելիքները շատ ավելի բարձր են, քան մյուսներից, եւ իշխանության պատասխանատվության աստիճանն այս ամենի տեսանկյունից շատ ավելի բարձր է, եւ իշխանությունն է այդ տոնայնությունը փոխանցում մյուս բոլորին, որոնք ներքաշվում են նույն խոսույթի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Այլընտրանքը Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին է

«Հրապարակ»․ Այլընտրանքը Բաքու-Ղազախ-Իջեւան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Կարս երթուղին է Wed, 09 Sep 2026 09:45:31 +0400 «Հրապարակի» զրուցակիցը նախկին վարչապետ…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում

«Հրապարակ»․ Ստեփանավանի քաղաքապետը կառաջադրվի ՏԻՄ ընտրություններում Wed, 09 Sep 2026 09:30:25 +0400 Չնայած իշխող թիմի…

28 րոպե ago

«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի օգտագործվի

«Հրապարակ», Արաբական որոշ երկրներ էլ Հայաստանի պես վստահեցնում էին, որ Իրանի դեմ իրենց տարածքը չի…

42 րոպե ago

Հեքիաթներին չենք հավատում

Հեքիաթներին չենք հավատում Wed, 09 Sep 2026 09:00:22 +0400 Մարդիկ Հայաստանում ապրում են մշտական տագնապի…

58 րոպե ago

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են

«Հրապարակ». Իշխանության թիրախում կրկին Վանաձորն է,  ընտրությունները հետաձգում են Wed, 09 Sep 2026 08:45:08 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ

«Հրապարակ»․ Հանքն աշխատում է, բայց՝ կիսով չափ Wed, 09 Sep 2026 08:20:53 +0400 Ադրբեջանական AzerGold…

2 ժամ ago