Լռեցրած մայրերի ձայնը՝ «Նիկոլ, մոտ չգաս, ես նողկում եմ քեզնից․․․»

Լռեցրած մայրերի ձայնը՝ «Նիկոլ, մոտ չգաս, ես նողկում եմ քեզնից․․․»

Sat, 16 May 2026 14:15:25 +0400


Մինչ նախընտրական արշավը, երևի շատերիս մտքով էր անցնում՝ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը դուրս գալու մարդկանց առաջ։ Այն դեպքում, երբ մի կետից մյուսը տեղափոխվելու համար ամիսներ շարունակ օգտագործում էր պետական ողջ ուժային մեքենան՝ սեփական վախը պաշտպանելու համար։

Բայց նա ինքն իր վարքով ցույց տվեց, թե ինչպես է պատրաստվում դա անել։ Փորձարկումն արեց Աննա եկեղեցում։ Մի դպրոցական տղա, որը պարզապես մի փոքր այլ հայացքով նայեց նրան, միանգամից գործի դրեց պատժի բոլոր մեխանիզմները։ Այդ պահը միայն մի երեխայի մասին չէր։ Դա ուղերձ էր ամբողջ հասարակությանը․ նույնիսկ ամենաաննշան անհամաձայնությունը պատժվելու է, և կարևոր չէ՝ իր դիմաց երեխա է, ծնող, թե որդեկորույս մայր։

Դա նախընտրական վախի մթնոլորտի առաջին սև ծաղիկն էր։ Նա այդպես վարվեց, որպեսզի այդ հայացքը շարունակություն չունենա։ Որպեսզի մյուսները լռեն խոսելուց առաջ։

Ի վերջո, նա պետք է որևէ կերպ ապահովագրեր իր հանդիպումները՝ թեկուզ ուժայիններով, թեկուզ սեփական փոքրիկ թատերական խմբով, թեկուզ դրսից բերված համերգային շոուներով։ Պետք է դուրս գար մարդկանց առաջ, առերեսվեր նրանց աչքերին, փորձեր նոր ստերով արդարանալ և ամեն գնով պահել իր աթոռը։

Ուշադիր հետևում եմ նրա նախընտրական բոլոր հանդիպումներին, և ավելի ու ավելի պարզ է դառնում՝ այդ ամենը կազմակերպված թատրոն է։ Այն պահերին, երբ բեմի վրա հայտնվում է չնախատեսված, անկեղծ մարդ, Նիկոլ Փաշինյանը դուրս է գալիս բեմական սցենարից։ Եվ այդ պահին ամբողջ «ներկայացումը» կառավարում են միայն իր դերասանների գոռոցները՝ «Նիկոլ վարչապետ», թմբկահարների աղմուկը, արհեստական ոգևորությունը։
Այդ աղմուկով փորձում են խեղդել ցավի, կորստի ու իրականության ձայնը։ Բայց այդ ձայնը խեղդվողներից չէ։ Ընդհակառակը՝ որքան փորձում են լռեցնել, այնքան այն դառնում է ավելի ընդհանրական, ավելի ծանր, ավելի մարդկային։

Այդ ձայնի մեջ լսվում է մի պարզ ու դաժան նախադասություն․

«Նիկոլ, ես նողկում եմ քեզնից․․․»

Դա լռեցրած մայրերի ձայնն է։ Դա միայն 15 մոխիր դարձած երեխաների մայրերի ցավը չէ։ Դա Եռաբլուրի մայրերի ձայնն է, որոնց լռեցրին Եռաբլուրի դարպասների առաջ՝ ոստիկանների ձեռքերով քարշ տալով, նվաստացնելով, սգալու իրավունքից զրկելով։

Դա այն մայրերի ձայնն է, որոնց դեմ կիրառվեցին ոչ միայն ուժ, այլև քրեական գործերի սպառնալիքներ, ճնշումներ, պետական ամբողջ մեքենան։ Բայց կան ցավեր, որոնք հնարավոր չէ ո՛չ ձերբակալել, ո՛չ լռեցնել, ո՛չ էլ թմբկահարների աղմուկի տակ թաղել։

Որովհետև գալիս է մի պահ, երբ ամենաբարձր աղմուկը չի կարողանում հաղթել մարդկային ցավին։ Երբ բեմադրված ծափերը այլևս չեն ծածկում իրական արցունքը։ Եվ որքան շատ է նա փորձում թատրոն սարքել հանրության հետ իր հանդիպումները, այնքան ավելի ակնհայտ է մեկ բան՝ ժողովուրդը այլևս հանդիսատես չէ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու

Փոքր դպրոցներում կարիք կա՞ր վարչատնտեսական մասի համակարգողներ նշանակելու Sat, 31 Oct 2026 16:15:56 +0400 Սեպտեմբերի…

7 րոպե ago

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում

Համազգային 24 ժամանոց գործադուլ են իրականացնում Sat, 31 Oct 2026 16:00:44 +0400 Նախօրեից Իտալիայի Արհմությունները…

22 րոպե ago

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․

Ազգային ժողովում խաշը եփեց, բակերից մեկում կերավ․․․ Sat, 31 Oct 2026 15:45:02 +0400 Ազգային ժողովում…

38 րոպե ago

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը

Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիայում ցուցարարները փորձում են ոչնչացնել երկիրը Sat, 31 Oct 2026 15:30:53…

52 րոպե ago

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը

Իր աթոռի գինը վճարում է ոչ թե Փաշինյանը, այլ՝ Հայաստանը Sat, 31 Oct 2026 15:15:36…

1 ժամ ago

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում Sat, 31 Oct 2026 15:00:34 +0400 Հոկտեմբերի…

1 ժամ ago