Վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը

Վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը

Sat, 16 May 2026 15:37:01 +0400


Ամեն ինչ քարուքանդ արած ՔՊ-ի հաղթաթուղթը մնացել է արդար ընտրությունները, որով իբրև թե իրենք տարբերվում են նախկիններից: Եկեք միասին վերհիշենք ՔՊ-ի 8-ամյա ընտրական ոդիսականը:

2018-ի մայիսին կառավարության ղեկավար ընտրվելով, Փաշինյանը կառավարության ծրագիր ներկայացրեց, թե քանի որ խորհրդարանում դեռ ՀՀԿ-ն է մեծամասնություն, մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրություններ կանեմ, որ պառլամենտը ներկայացնի ժողովրդի կամքը: Դա նախատեսվում էր անել 2019-ի գարնանը: Սակայն կարճ ժամանակ անց հասկացավ, որ մեկ տարի անց խորհրդարանական մեծամասնությունը կարող է իրեն անվստահություն հայտնել, դրսի հովանավորներն էլ արագացնում էին պրոցեսը, ուստի որոշեց ընտրությունն անել դեկտեմբերին: ՀՀԿ-ն փորձեց կանխել` չստացվեց. հոկտեմբերի 2-ի կեսգիշերին կոչ արեց մարդկանց հավաքվել խորհրդարանի այգում, տեղում լուծարեց ԲՀԿ- ի ու ՀՅԴ-ի հետ կազմած կոալիցիան և տեռորով` կանխեց այդ փորձն ու ցրեց ԱԺ-ն: Իսկ իշխանափոխության ոգևորությունը չհաղթահարած մեր ժողովուրդը 70 տոկոս ձայն տվեց նրան ու …2 տարի անց հայտնվեց սոսկալի պատերազմի մսաղացի մեջ:

20-ի նոյեմբերի 9-ից սկսվեց հոգեմաշ` երկիրը վտանգների մեջ ներքաշած արկածախնդիր ու անադեկվատ անձին իշխանությունից հեռացնելու մաքառումի ուղին:

Ոմանք կարծում են, որ ընտրության արդար կամ ոչ արդար լինելը քվեարկության օրն է որոշվում: Բոլորովին ոչ` հանրությանը ապակողմնորոշելու, խաբելու, մոլորեցնելու, սպառնալու, վախեցնելու, կաշառելու բոլոր հնարավոր մեթոդները, որոնք աշխարհն անվանում է ընտրակեղծարարություն, սրանք կիրառում են: Գումարած մրցակիցների համար անհավասար պայմանները, ճնշումներն ու հալածանքները: Դա կիրառել են 2021-ին, կիրառում են հիմա:
Հասարակ բան` առաջ օլիգարխներն իրենց գրպանից էին ընտրողին 5-10 հազար դրամ տալիս, սրանք տալիս են պետբյուջեից` իմ ու ձեր վճարած հարկերից, թոշակի ու առողջապահական ծառայությունների տեսքով և ընտրություններից 2 ամիս առաջ: Տանիքներ են նորոգում, անտոկոս վարկեր են խոստանում, խմածության համար զրկվածների վարորդական վկայականների վերականգնում…կարճ կյանք ունեցող ասֆալտ են անում, գունավոր ներկած մանկապարտեզներ` նորից հանրային միջոցներից:

Հիմա դառնանք Հայաստանում կայացած մյուս ընտրություններին: Այն, ինչ կատարվել է ՏԻՄ ընտրությունների ժամանակ այս 8 տարում, անգամ շատ հեռավոր աղերս չունի արդար ընտրության հետ: Ում կարողացել են` խանգարել են առաջադրվի, առաջադրված թեկնածուներին, ապա հաղթած համայնքապետացուներին կալանավորել են` ունենալով զրո հիմք: Փորձել են հաղթողներից խլել իշխանությունը: Էլի հիմնականում քրեական հետապնդումներով, որը պարզվեց` Նիկոլ Փաշինյանի ամենասիրելի գործիքն է: Նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերին հաջողվել է իշխանություն կազմել, որոշ ժամանակ անց սկսել են գողանալ ավագանու ընդդիմադիր անդամներին: Մի տեղ իմպիչմենտով ու ազատման դիմում պարտադրելով (Ալավերդի, Ախուրյան) մյուսում կալանքով (Վանաձոր, Գյումրի), երրորդում «առնելով» (Վարդենիս, Գորիս, Քաջարան), չորրորդում արհեստական խոշորացմամբ (Վաղարշապատ) համայնքապետերին կոտրել են, փոխել, իրենցով արել:

Եվ վերջապես, մի կուսակցություն, որը նույնիսկ իր ներքին ընտրությունները չի կարողանում արդար կազմակերպել` մեկ ՔՊ վարչության քվեները հաշվելիս ուղղակի սուտ թվեր են գրում` ոմանց դուրս մղելով կազմից, մյուս անգամ անհավասար ընտրապայքար և տասովկեք, որի հետևանքը հետընտրական սկանդալը եղավ: Նման ուժն ի՞նչ իրավունք ունի խոսել արդար ընտրությունների, ընտրակեղծիքների էջը փակելու մասին…
Այսինքն, ինչպես միֆ էր այն, որ գալիս են երկիրը շենացնելու, դեմոկրատիա ու առաջընթաց բերելու, պետությանն անշահախնդիր ծառայելու, նույնքան սուտ էր արդար ընտրությունների մասին խոստումը:

Իսկ խոստմնազանցը, ձախողածը, պարտվածը պետք է հեռանա…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ Sun, 09 Aug 2026 13:15:59 +0400 Օգոստոսի 8-ին՝…

16 րոպե ago

Զելենսկին «գաղտնազերծում է» Պուտինի «թաքուն» ծրագրերը

Զելենսկին «գաղտնազերծում է» Պուտինի «թաքուն» ծրագրերը Sun, 09 Aug 2026 13:00:53 +0400 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր…

31 րոպե ago

Արգամ Աբրահամյանը կալանավորվել է

Արգամ Աբրահամյանը կալանավորվել է Sun, 09 Aug 2026 12:42:30 +0400 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը,…

49 րոպե ago

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել

Իրանի սպառազինությունների պաշարներն սկսել են սպառվել Sun, 09 Aug 2026 12:30:49 +0400 Իրանի դեմ ռազմարշավի…

1 ժամ ago

Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին

Ֆուտբոլն ավելին է, քան մրցակցությունը. Ռեալի հուզիչ ուղերձը Մեսսիին Sun, 09 Aug 2026 12:15:51 +0400…

1 ժամ ago

Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման ջանքերին․ Ֆիդան

Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղության հաստատման ջանքերին․ Ֆիդան Sun, 09 Aug…

2 ժամ ago