Խաղից դուրս վիճակ

Խաղից դուրս վիճակ

Sat, 16 May 2026 19:00:21 +0400


Բոլորին հայտնի է ֆուտբոլային մրցումների ժամանակ կիրառվող «խաղից դուրս վիճակ»-ի օրենքը։ Ըստ այդ օրենքի, հարձակվող ֆուտբոլիստն իր թիմակիցների կողմից իրեն փոխանցվող գնդակին հարվածելու պահին չպետք է ավելի առաջ անցած լինի մրցակցի վերջին խաղացողից։ Հակառակ դեպքում, նշանակված գոլը չեղարկվում է։ Այսպիսով կանխվում է հեռվից՝ մեկ հարվածով փոխանցված պատահական գնդակ ստանալով, առանց մեծ դժվարության գոլի հեղինակ դառնալը։ Այլ խոսքով՝ չի թույլատրվում երկնքից ընկած պատառը հենց այնպես ճանկել ու կուլ տալ։

Երանի թե քաղաքական դաշտում եւս կիրառվեր այդպիսի մի օրենք։ Հասարակական շարժումների ու հեղափոխությունների բացասական կողմերից մեկն էլ նման օրենքի բացակայությունն է․ երբ ժողովրդական հուզումների արդյունքում դաշտում «խաղից դուրս վիճակում» հայտնված մեկը, քամու բերածը հափշտակելով, առանց մեծ դժվարության, հայտնվում է երկրի ղեկին եւ դառնում ամեն ինչի տեր։ Ի դեպ, հենց այդպիսիներն ավելի շատ են ձգտում կառչած մնալ հեշտությամբ նվաճած այդ աթոռին, քան մյուսները, որոնք աստիճանական զարգացումով ու փորձառությամբ հասել են տվյալ պաշտոնին։

Նմանություններն անհերքելի են։ Բոլորն էլ հաստատում են, որ ներկա իշխանություններն ընտրվել են խիստ փոքրամասնության քվեներով՝ մյուսների անտարբերության եւ մասամբ էլ զարմացած հայացքների դիմաց։ Բոլորն էլ նկատում են, որ սրանք ամեն քայլի (օրինական կամ ոչ) դիմել եւ դեռեւս դիմելու են, որպեսզի պահեն իրենց գրաված դիրքերը։

Ճիշտ այդ պատճառով է, որ ժողովրդավարության մեջ փորձառու հասարակություններում իշխանափոխության գործընթացները զարգանում են սառը դատողության պայմաններում՝ բավարար ժամանակ հատկացնելով դրանց։ Հակառակ դեպքում, «խելագարված ամբոխների» տրամաբանությամբ շարժվողներն ավելի ուշ են գլխի ընկնում եւ զղջում իրենց արածի ու չարածի համար։ Այս հոգեվիճակում հայտնվեցին առաջին հերթին սրանց այն գիտակից աջակիցները, որոնք շատ արագ գլխի ընկան, որ դա չէր իրենց ուզածը, ու մեկը մյուսի հետեւից լքեցին իրենց ստանձնած պարտավորությունները։ Օրինակները բազմաթիվ են։
Մնում է, որ մեր բանիմաց եւ երկրի ներկայի ու ապագայի նկատմամբ պատասխանատվություն կրող քաղաքացիներն այս անգամ դուրս գան կրավորական վիճակից եւ ակտիվորեն մասնակցեն առաջիկա ընտրություններին։ Մերժելով հանդերձ նախկինների որոշ անօրինականությունները, պետք է արձանագրել, որ ո՛չ նախկինները եւ ո՛չ էլ սրանք են երկրի տերերը․ երկրի տերը մենք ենք՝ Հայաստանի լիիրավ քաղաքացիներս, որ ամուր հավատքով ու բարձր գիտակցությամբ մերժելով՝ մերժում ենք սրանց ապիկարություններն ու հայ ժողովրդին ոչ վայել անմակարդակ արտահայտությունները։ Նայելով սրանց քարոզչության որակին, հայտնի չէ, թե մեզ ինչի տեղ են դրել, երբ մանկամտորեն ահաբեկում են մեզ ենթադրյալ պատերազմով, առանց ակնարկելու պատերազմ հրահրողի մասին։ Բացահայտ ճշմարտություն է, որ պատերազմը սկսում է թշնամին՝ հատկապես այն ժամանակ, երբ նկատում է հարեւան երկրի ղեկավարության տկարությունն ու անսկզբունք զիջողականությունը։

Պետք է յուրաքանչյուրս քաջ գիտակցենք, որ, անկախ մեր ընտրողների քաղաքական հայացքներից, ի սեր գալիք սերունդների, չթողնենք, որ մեր երկրի ղեկին բարձրանան «խաղից դուրս վիճակում» հայտնվող մարդիկ, որ իրենց անմակարդակ վարքուբարքով չմսխեն մեր ժողովրդի թե՛ անցյալի եւ թե՛ գալիք սերունդներին պատկանող մշակութային արժեքներն ու պատմական նվիրական ժառանգությունները։

Վահան Դարբինյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Նոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին

Նոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին Tue, 28 Jul 2026…

8 րոպե ago

Ինչ է սպասվում այսօր. հայկական ակումբը՝ Չեմպիոնների լիգայում

Ինչ է սպասվում այսօր. հայկական ակումբը՝ Չեմպիոնների լիգայում Tue, 28 Jul 2026 19:00:04 +0400 Հայաստանի…

15 րոպե ago

Ինչո՞ւ էր զանգել Նիկոլը

Ինչո՞ւ էր զանգել Նիկոլը Tue, 28 Jul 2026 18:45:02 +0400 Որքան տեղյակ եմ, մենք ապրում…

30 րոպե ago

Թուրքիան ինքնաթիռներ է ուղարկել Ֆրանսիա․ արտակարգ իրավիճակ է

Թուրքիան ինքնաթիռներ է ուղարկել Ֆրանսիա․ արտակարգ իրավիճակ է Tue, 28 Jul 2026 18:30:00 +0400 Թուրքիայի…

46 րոպե ago

Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան

Վեց եպիսկոպոսների ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան Tue, 28 Jul…

60 րոպե ago

Դրամա՝ հումորային դրվագներով․ Ռոնալդուն պատրաստվում է նոր փորձության

Դրամա՝ հումորային դրվագներով․ Ռոնալդուն պատրաստվում է նոր փորձության Tue, 28 Jul 2026 18:00:00 +0400 Կրիշտիանու…

1 ժամ ago