Թող մեր ցավը հասնի իրենց դուռը ու թող դրանից հետո ծափահարեն. զոհվածի մայր

Թող մեր ցավը հասնի իրենց դուռը ու թող դրանից հետո ծափահարեն. զոհվածի մայր

Sat, 16 May 2026 19:15:55 +0400


Զզվում եմ քեզանից, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ, ու՞ր ա երեխես, դու 15 երեխա տարար ու կերար, վառեցիր իմ երեխուն: Այս մասին, այսօր՝ մայիսի 15–ին, ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց որդեկորույս մայրը։

«Ես 18 տարի երեխա պահեցի, տվեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխեն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխեն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառվել են ու դուրս չեն եկել, որ հաջորդ օրը նման հայտարարություն արեցիք, պատասխան տվեք, թե ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սևավոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծվեր այդ օրը, դուք իմ երեխայի մահվան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել եք՝ ասում եք մանկապարտեզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- ասաց կինը։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործը հիմա դատարանում է, այնուհետև հորդորեց գնալ ընդդիմության հավաքներին ու այդ ամենն այնտեղ ասել, քանի-որ կորպուսի հրամանատարի տեղակալը, որին ինքն ազատել է աշխատանքից այդ դեպքից հետո, հիմա ընդդիմադիր ակտիվիստ է:

«Դե լավ, տիկին, հասկացանք, դրանից հետո կորպուսի հրամանատարը ազատվել է, տասնյակ պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Հիմա դրանք դատվում են, ես հասկանում եմ ծնողների հուզմունքը, բայց ինչի՞ չեք գնում ընդդիմության հավաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիվիստ է: Ես դրանց եմ ազատել ու վռնդել բանակից, որ իրանց պարտականությունները չեն կատարել: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չասեք, էդ կալուգացու վճարված նարատիվները ստեղ չասեք ընդհանրապես»,- նշեց նա։

Փաշինյանի քարոզարշավի ներկայացուցիչները, տարբեր մարզերից բերված նույն դեմքերը, այրված զինվորի մոր խոսքից հետո ծափահարեցին Փաշինյանին, ապա վանկարկեցին «Նիկոլ վարչապետ»։ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը մեզ հետ զրույցում խոսելով տեղի ունեցած դեպքի մասին, ասում է․ «Նրանք մեր ցավը պետք է անպայման տեսնեն, որ մեզ հասկանան։ Ես ցանկանում եմ, որ մեր ցավը հասնի իրենց դուռը ու թող դրանից հետո ծափահարեն։ Չնայած նրանց մեջ այնպիսի տեսակներ կան, որ նույնիսկ զգան էլ այդ ցավը, մարդ չեն դառնա։ Անգիտակից զոմբիները չեն գիտակցում, թե ինչ է կատարվում մեր երկրում, նրանք միայն իրենց ես-ի մասին են մտածում, մտածում են՝ կարևորը իրենց թոշակը 10 հազար դրամով ավելանա, մտածում են՝ կարևորը երկու հատ հաց ավել ուտեն, բայց նրանք չունեն արժեհամակարգ։ Խոսում են դպրոցներ կառուցելու մասին, բայց քանի՞ դպրոց է փակվում, կամ քանի՞ դպրոց հանձնվեց Արցախում թշնամուն։ Ինչո՞ւ չեն խոսում այն մասին, որ Նիկոլը 5000 տղայի կյանք խլեց, որ 120 հազար մարդու տնավեր արեց։ Խոսում են միայն դպրոց կառուցելու մասին, կարծես, այդ դպրոցները, որ կառուցում է իր գրպանից է կառուցում։ 6 տարի է գերիներին չի վերադարձրել, հիմա նոր հիշել են գերիների մասին, պարզ չէ՞ որ քվե են մուրում նման քայլերով։ Ֆեյսբուքում մի բան ենք գրում, Նիկոլի ֆեյքերը հարձակվում են, ասում են՝ նախկիններն են մեղավոր, Նիկոլը մեղավոր չէ և այլն, ասում են՝ Ղարաբաղը Ադրբեջան է։ Եթե Ղարաբաղն Ադրբեջան է Աննա Հակոբյանն ի՞նչ գործ ուներ այնտեղ։ Ինչո՞ւ մեր երեխաներին տարան ու մեզ թողեցին այս ցավի մեջ»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել Mon, 18 May 2026 12:00:22 +0400 Հակաօդային պաշտպանության միջոցները…

6 րոպե ago

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն․ ՀԿ

Մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք կատարել են ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակություն․ ՀԿ Mon,…

12 րոպե ago

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի

Քննչական, մի քանի վարույթ էլ իշխանականների դեմ հարուցի Mon, 18 May 2026 11:50:53 +0400 Քննչական…

16 րոպե ago

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների

Փաշինյանն ու իր թիմը որոշել են նախընտրական գործընթացը վերածել անիմաստ, «ղժղժան» շոուների Mon, 18 May…

22 րոպե ago

Փաշինյանը կրկին անցավ փողոցային բառապաշարի եւ սպառնալիքների

Փաշինյանը կրկին անցավ փողոցային բառապաշարի եւ սպառնալիքների Mon, 18 May 2026 11:44:29 +0400 Latest news…

22 րոպե ago

Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան»-ի պաստառը

Արթիկում շան մարմինը թողել են խաչի առջև՝ պոչին կպցնելով «Ուժեղ Հայաստան»-ի պաստառը Mon, 18 May…

29 րոպե ago