«Ես Կլավդիոսն եմ»․ պատմական սերիալ, որը կտանի ձեզ Հին Հռոմ

«Ես Կլավդիոսն եմ»․ պատմական սերիալ, որը կտանի ձեզ Հին Հռոմ

Sat, 16 May 2026 21:00:08 +0400


Անտիկ աշխարհը եւ Հին Հռոմը համաշխարհային կինոյում մշտապես սիրված թեմա են եղել, չնայած, որպես պատմական կինոյի ժանր, շատ բարդ են ու բազմաշերտ։ Այս շարքի մեջ կխոսենք «Ես Կլավդիոսն եմ» սերիալի մասին, որն էկրան է բարձրացել 1976 թվականին եւ նկարահանվել է BBC-ի կողմից։ Սերիալը պատկանում է պատմական դրամայի ժանրին։ Այն բրիտանացի գրող Ռոբերտ Գրեյվսի Կլավդիոս կայսեր մասին երկհատոր պատմավեպի էկրանավորումն է։

Նախագիծն ունեցել է համեմատաբար համեստ բյուջե։ Էկրանավորումը երբեմն հասնում է թատերական բեմականացման։ Սակայն, չնայած այս ամենին, այն համարվում է ինտելեկտուալ պատմական հեռուստանախագծերի շարքում ամենահաջողվածներից մեկը, որը միավորում է անտիկ պատմությունը, հոգեբանական դրաման եւ քաղաքական փիլիսոփայությունը։ Սյուժեի հիմքում Հռոմեական կայսրության վաղ շրջանի պատմական իրադարձություններն են, նախեւառաջ՝ Հուլիոս-կլավդիոսյան արքայատան ժամանակները՝ սկսած Օգոստոս կայսրից մինչեւ Կլավդիոս։ Կենտրոնական դերում Կլավդիոսն է՝ պատմական անձ, որը, պատմիչների վկայությամբ, թեեւ ֆիզիկապես թույլ է եղել, կակազող, սակայն պատմաբանները կարծում են, որ նա հանիրավի թերագնահատված գործիչ է, իրականում կարողացել է դիմակայել ու հաղթահարել բազմաթիվ պալատական ինտրիգներ ու դառնալ կայսր։ Սցենարի ստեղծման համար կարեւոր նշանակություն են ունեցել Դիոս Կասիոսի, Սվետոնիոսի եւ Տակտիոսի պատմական երկերը, որոնց հաղորդած տեղեկություններով լրացվել է վիպական տեքստը։ Սակայն սերիալն անտիկ պատմության բառացի վերակերտումը չէ։ Այն պատմական վավերագրականության գեղարվեստական մեկնաբանությունն է, որտեղ առկա են նաեւ իշխանության, բռնակալության, քաղաքական մանիպուլյացիաների եւ հոգեբանական տրավմաների մասին ժամանակակից պատկերացումները։ Հատուկ կերպար է Լիվիան՝ Օգոստոսի կինը, որը պատկերված է որպես կայսրական քաղաքականության գրեթե մաքիավելիական կերպարի տեսքով։ Պատմաբանների համար ցայսօր վիճարկվում է այն, թե Լիվիայի կինոկերպարը որքանով է համապատասխանում նրա իրական պատմական կերպարին։ Մասնագետները նկատում են, որ անտիկ հռոմեական սենատորական ավանդությունը հնարավոր է, որ միտումնավոր է դեմոնիզացրել Լիվիայի կերպարը, սակայն սերիալում նա ներկայանում է որպես Հռոմում իշխանության ստվերային կենտրոն։

Ռեժիսորը Հերբերտ Վայսն է, սցենարիստը՝ Ջեք Փուլմանը։ Սերիալում հանդես են եկել Դերեք Ջեքոբին, Բրայան Բլեսեդը, Սիան Ֆիլիպսը, Ջոն Հյորթը։ Սա սերիալ է, որտեղ ոսկերչության մակարդակում ուսումնասիրվում է իշխանությունը՝ որպես ֆենոմեն, դրա գործադրման մեխանիզմները, քաղաքական գոյապայքարն ու հիշողությունը։ Այն կարող է հետաքրքրել բոլորին, ովքեր անտարբեր չեն պատմական, դրամատիկ եւ հոգեբանական ու փիլիսոփայական թեմաների կինոմեկնաբանությունների նկատմամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն

Թուրքիան չի գնա զիջումների․ հայտարարություն Wed, 28 Oct 2026 12:30:40 +0400 Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը…

4 րոպե ago

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են

«Հրապարակ». Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված ընկերությունից Դիլիջանի զբոսայգին խլում են Wed, 28 Oct 2026 12:15:16…

20 րոպե ago

Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների համար

Ինչ է որոշվել ԵՊՀ դասախոսների համար Wed, 28 Oct 2026 12:10:06 +0400 ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի…

25 րոպե ago

Տիկնա’յք, դուք լռեցիք, երբ Սոնա Մնացականյանը զոհվեց վարչապետի շարասյան պատճառով

Տիկնա’յք, դուք լռեցիք, երբ Սոնա Մնացականյանը զոհվեց վարչապետի շարասյան պատճառով Wed, 28 Oct 2026 12:09:39…

25 րոպե ago

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը

Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպմանը Wed, 28 Oct 2026 12:00:54 +0400…

34 րոպե ago

Թույլ չենք տա հայ ընտանիքը ներկայացնել որպես բռնության մոդել

Թույլ չենք տա հայ ընտանիքը ներկայացնել որպես բռնության մոդել Wed, 28 Oct 2026 12:00:46 +0400…

34 րոպե ago