Այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին. քաղաքագետ

Այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին. քաղաքագետ

Sat, 16 May 2026 22:30:04 +0400


«Ուկրաինայի նախագահ Զելենսկու նախկին խոսնակ Յուլիա Մենդելը Թաքեր Կարլսոնի հետ հարցազրույցում ներկայացնում է սխեման, թե ինչպես Ուկրաինան ներքաշեցին Ռուսաստանի դեմ պատերազմ, Զելենսկուն հավատացնելով, հավաստիացնելով, որ այդ պատերազմում հնարավոր է հաղթել:

Ես բազմիցս անդրադարձել եմ այդ սխեմային, մեկ այլ բաղադրիչով: Մասնավորապես, ուշադիր հետեւում էի պատերազմին նախորդած ամիսներին ուկրաինական հասարակական կարծիքի ձեւավորման ուղղությամբ կատարվող աշխատանքին: Դրանում հատկապես ակտիվ էին նաեւ Ռուսաստանից հեռացածծ լիբերալները, որոնք վստահեցնում էին ուկրաինական հանրությանը, որ պետք չէ վախենալ, որ Ռուսաստանը չունի Ուկրաինա ներխուժման բավարար ուժ, եւ այլն, եւ այլն:

Ի՞նչ վիճակում է հիմա Ուկրաինան: Տարածքով Եվրոպայի ամենամեծ երկրներից մեկը, ռեսուրսներով ամենահարուստ երկիրը, ամենաուժեղ ու մարտունակ զինուժ ունեցող երկիրը վերածվել է ըստ էության արտաքին պարտքի մեջ թաղված, ավերված ենթակառուցվածքներով, ծանր ու մաշող պատերազմից հյուծված բանանով ու տնտեսությամբ երկրի, որի բնակչությունը 40 միլիոնից հասել է մոտ 25 միլիոնի, ու դեռ կշարունակի նոսրանալ:

Ի՞նչ հարց է լուծվել դրանով: Դրանով լուծվել է մի էական հարց՝ եվրոպական քաղաքական քարտեզի վրա ոչնչացվել է ուկրաինական գործոնը որպես սուբյեկտային գործոն, որը կարող էր լուրջ գլխացավանք դառնալ թե Բրյուսելի, թե եվրաառաջատարների, թե հարեւան եվրոպական երկրների համար: Նրանք Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ դեմիլիտարիզացիայի, հանրագումարում՝ Ուկրաինայի «դեպոլիտիզացիայի» իրական եւ գլխավոր շահառուներն են եղել, որին իհարկե հասել են Ռուսաստանի ձեռքով: Եվ սա շարունակվում է: Եվ ինչու՞ եմ հիշատակում այս հանգամանքը:

Որովհետեւ, հատկապես այս ընտրական պրոցեսում տեսնում եմ «արեւմտամոլ» հասարակական-քաղաքական շրջանակների ակտիվ քարոզչություն, թե «Ռուսաստանը թղթե վագր է», որից պետք չէ ավելորդ զգուշանալ:

Այլ կերպ ասած, այն սխեման, որը փուռն է տալիս Ուկրաինային, հիմա կարծես թե որոշել են «էստաֆետով» տալ Հայաստանին են, ինչը իրականություն դառնալու դեպքում հետեւանքը ունենալու է մեկ տրամաբանություն՝ Հայաստանը տալ Ադրբեջանին, նրանից արդեն ստանալով դրա աշխարհաքաղաքական այսպես ասած «քեշ բեքը» իրենց համար»:

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին

Ներում է շնորհել քաղցկեղով հիվանդ բլոգերին Sat, 14 Nov 2026 17:30:50 +0400 ՌԴ նախագահ Վլադիմիր…

10 րոպե ago

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի

Պատկերացնո՞ւմ եք, եթե երկհարկանի կամուրջ կառուցեն քանի տարի կտևի Sat, 14 Nov 2026 17:15:41 +0400…

25 րոպե ago

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել

Սխալմամբ ինքնաշեն պայթուցիկ է կուլ տվել ու մահացել Sat, 14 Nov 2026 17:00:31 +0400 Հնդկաստանում…

40 րոպե ago

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը

Այն քաղբանտարկյալները, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը Sat, 14 Nov 2026…

49 րոպե ago

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա

Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա Sat, 14 Nov 2026 16:45:35 +0400 Մարդիկ ուրախացել են։…

55 րոպե ago

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Sat, 14 Nov 2026 16:34:54 +0400…

1 ժամ ago