Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է YouTube-ի մոնետիզացիան

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է YouTube-ի մոնետիզացիան

Sun, 17 May 2026 09:30:00 +0400


YouTube ընկերությունը պաշտոնապես հայտարարել է մայիսի 11-ից Հայաստանում YouTube Գործընկերային ծրագրի (YouTube Partner Program-YPP) մեկնարկի մասին, ինչը հնարավորություն է տալիս Հայաստանում գործունեություն ծավալող բովանդակություն ստեղծողներին լիարժեք օգտվել հարթակի դրամայնացման (մոնետիզացիայի) գործիքակազմից։

Ինչպես հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը, YouTube-ի Գործընկերային ծրագիրը հարթակ է, որի միջոցով ստեղծագործողները, արտիստները, լրատվամիջոցները կարողանում են եկամուտ ստանալ հարթակում հրապարակվող բովանդակությունից։

Ծրագիրը պաշտոնապես գործարկվում է մայիսի 11-ից, որի ներդրման մասին հայտարարվել էր փետրվարի 10-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածության արդյունքում:

Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից

Ի՞նչ է ակնկալում Մոսկվան Պուտինի՝ Չինաստան կատարելիք այցից Mon, 18 May 2026 15:00:41 +0400 Մոսկվան…

10 րոպե ago

Համոզված եմ՝ իրենք բեմադրել են այդ տեսարանը, նկարել ու տարածել

Համոզված եմ՝ իրենք բեմադրել են այդ տեսարանը, նկարել ու տարածել Mon, 18 May 2026 14:58:57…

11 րոպե ago

Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին

Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին Mon, 18 May 2026 14:53:59 +0400 Նախընտրական քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը…

16 րոպե ago

Եվրոպան խառնվել է․ բա որ ժողովուրդը Փաշինյանին «կզացրեց»

Եվրոպան խառնվել է․ բա որ ժողովուրդը Փաշինյանին «կզացրեց» Mon, 18 May 2026 14:45:10 +0400 Հայաստանում…

25 րոպե ago

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել Mon, 18 May…

36 րոպե ago

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է Mon, 18 May 2026 14:30:30 +0400 Դերասանուհի Գայանե Ասլամազյանը…

40 րոպե ago