Պատռել են «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները․ պատգամավորը ահազանգում է
Sun, 17 May 2026 13:15:32 +0400
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը ահազանգում է․
«Կոմիտասի պողոտա, ՍԱՍ սուպերմարկետից մի քիչ վերև, Նիսսանի ավտոսալոնի դիմացի մայթ…. Պատառոտել են Հայաստան Դաշինքի նախընտրական պաստառները, կոտրել են ապակիները: Եկեք գրազ գանք, որ մեր փառապանծ իրավսպահները մեղավորներին չեն գտնի …. Նիկոլի թվի արդսրադատությունը»,- գրել է նա։