Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց

Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը. Սուրենյանց

Sun, 17 May 2026 16:00:34 +0400


Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը․ չունենալով, որևէ բանական, փաստարկված առարկություն՝ իշխանությանը խոսնակները որդերգրել են վիրավորելու և ծաղրելու անմիտ ուղին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Նիկոլ պատերազմաբերի նոր SMS-ը

Երաշխավորված խաղաղության գաղափարը համընդհանուր աջակցություն է ստանում մեր ժողովրդի մոտ։

Սա գալիս է փոխարինելու Ալիևի պարտադրանքով ՔՊ-ական ուրացման մոդելին։

Չունենալով, որևէ բանական, փաստարկված առարկություն՝ իշխանությանը խոսնակները որդերգրել են վիրավորելու և ծաղրելու անմիտ ուղին։

Երեկ մի խումբ «անթերի ՔՊ-ականների» հրահանգված էր հարձակում Գագիկ Ծառուկյանի վրա, ով Արագածոտնի գյուղերից մեկում հնարավոր երաշխավոր պետությունների ցանկում, ի թիվս՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, տվել էր նաև Պակիստանի անունը։ Ու գնաց. SMS ստանալուն պես գործի լծվեցին ձեթագողը, անտառաճանաչը, ատամնատեխնիկը և այլոք. «Բա Ծառուկյանը չգիտի Պակիստանը ինչ ա»։

Անթերի SMS-ականներին բացատրենք.

1. Պակիստանն այսօր Իրան-ԱՄՆ դժվարագույն բանակցությունների միջնորդն է։ Նրան, ըստ էության, վստահում են, թե Իրանը (որը համարվում է մեր առանցքային տարածաշրջանային գործընկերը ) և ԱՄՆ-ն, որին պատկանում է մեր Սյունիքով անցնող TRIPP-ը։ Իմաստը տեսա՞ք Պակիստանի դերի, թե՞ SMS-ով բացատրենք։

2. Պակիստանը լինելով իսլամական, ատոմային տերություն՝ ունի ազդեցություն Ադրբեջանի վրա։

3. Եվ վերջապես՝ Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվել է հենց այս իշխանության օրոք՝ 2025-ին։

Սա Պակիստանի մասով, թեև բոլորին հասկանալի է, որ Երաշխավորված խաղաղության համակարգում առանցքային դերակատարում ունենալու են այլ պետություններ։

Իշխանության ռեակցիան շատ հասկանալի է։ Սրանց պետք չէ երաշխավոր ազդեցիկ պետություններ։ Սրանց պետք է «խաղաղության» նիկոլական տարբերակը՝ Ալիևի կամքից, տրամադրությունից կախված։ Ի դեպ, հենց երեկ նոր զիջումների անոնսը Նիկոլը պատերազմաբերը արեց»,- գրել է Սուրենյանցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել Mon, 18 May…

16 րոպե ago

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է

Սա օրինակա՞ն է, սա ի՞նչ է Mon, 18 May 2026 14:30:30 +0400 Դերասանուհի Գայանե Ասլամազյանը…

19 րոպե ago

Կյանքում՝ 14 տարեկանից էս կողմ, չէր եղել, որ չխմեի. Ավինյան

Կյանքում՝ 14 տարեկանից էս կողմ, չէր եղել, որ չխմեի. Ավինյան Mon, 18 May 2026 14:28:03…

22 րոպե ago

Ամոթ է, լռե՛ք, ամոթ է․ Հանգի՛ստ թողեք արցախցիներին

Ամոթ է, լռե՛ք, ամոթ է․ Հանգի՛ստ թողեք արցախցիներին Mon, 18 May 2026 14:22:29 +0400 Ավելի…

27 րոպե ago

Կանանց վրա մի’ հարձակվեք, ձեր ձևերն էլ չի անցնում. արաբկիրցի կինը՝ Փաշինյանին

Կանանց վրա մի’ հարձակվեք, ձեր ձևերն էլ չի անցնում. արաբկիրցի կինը՝ Փաշինյանին Mon, 18 May…

31 րոպե ago

Ավինյանը պարտադրում է ազատե՞լ բժշկուհուն 16 պոլիկլինիկայից

Ավինյանը պարտադրում է ազատե՞լ բժշկուհուն 16 պոլիկլինիկայից Mon, 18 May 2026 14:16:05 +0400 Ավինյանը պարտադրում…

34 րոպե ago