Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ

Ավելի քան 15,000 աշակերտ, կիսաեզրափակիչ փուլի շուրջ 800 մասնակից․ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը մտնում է վճռորոշ փուլ

Mon, 18 May 2026 13:09:30 +0400


Մայիսի 16-ին ու 17-ին ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում կայացավ «Koreez-Telcell-PhysMath» համահանրապետական մաթեմատիկական մրցույթի կիսաեզրափակիչ փուլը։

Այս տարվա մրցույթն աչքի ընկավ աննախադեպ մասշտաբով՝ ընդգրկելով ավելի քան 15,000 աշակերտ ինչպես Երևանից, այնպես էլ Հայաստանի բոլոր 10 մարզերից։

Առաջին երկու առցանց փուլերի արդյունքում կիսաեզրափակիչ փուլ անցավ շուրջ 800 լավագույն աշակերտ։ Իր ինտենսիվությամբ աչքի ընկած կիսաեզրափակիչ փուլն իրականացվեց առկա տարբերակով, Ա․ Շահինյանի անվան Ֆիզմաթ դպրոցում։

Մրցակցություն, որը տևեց ամբողջ երկու օր

Կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց մայիսի 16-ին և 17-ին՝ առավոտյան 10:30-ից մինչև 18:00-ն։ Այդ ընթացքում տարբեր տարիքային խմբերի աշակերտները հերթափոխով մասնակցեցին իրենց դասարանի համար նախատեսված մրցույթին։
Յուրաքանչյուր մասնակից ուներ 90 րոպե՝ իր գիտելիքները, տրամաբանական մտածողությունն ու բարդ, բայց հետաքրքիր խնդիրներ լուծելու ունակությունները ապացուցելու համար։

Մասնակիցները պայքարում էին մայիսի 30-ին կայանալիք եզրափակիչ փուլ անցնելու համար, որը նախատեսված է յուրաքանչյուր տարիքային խմբից միայն լավագույն 10 աշակերտների համար։

Կրթական շարժում, որը միավորում է ամբողջ Հայաստանը

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը նշում է, որ այս տարվա արդյունքներն արդեն խոսում են նախաձեռնության ազդեցության մասին։

«Ավելի քան 15,000 մասնակից ունենալը նշանակում է, որ մենք ոչ միայն մրցույթ ենք կազմակերպում, այլ կազմակերպում ենք իրական կրթական շարժում։ Այս երեխաները այսօր խնդիրներ չեն լուծում, նրանք ձևավորում են իրենց մտածողությունը, հավատքն իրենց ուժերի ու ապագայի հանդեպ»։

Ռազմավարական գործընկերություն հանուն ապագայի

Telcell-ի գլխավոր տնօրեն Արտյոմ Ղազարյանն ընդգծում է, որ նման նախաձեռնությունները կարևոր ներդրում են երկրի զարգացման համար։

«Մաթեմատիկան հանդիսանում է տեխնոլոգիական աշխարհի հիմքը։ Մենք կարևորում ենք այնպիսի ծրագրերը, որոնք զարգացնում են վերլուծական մտածողություն և պատրաստում ապագա մասնագետների։ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը հենց այդպիսի հարթակ է, որտեղ ձևավորվում են վաղվա տեխնոլոգիական առաջնորդները»։

Տաղանդների բացահայտում ամենավաղ տարիքից

Ֆիզմաթ դպրոցի տնօրեն Արման Սարգսյանն իր հերթին նշում է, որ մրցույթը հնարավորություն է տալիս բացահայտել ամենատաղանդավոր աշակերտներին ամբողջ երկրից։

«Այսպիսի մրցույթները մեզ հնարավորություն են տալիս տեսնել այն աշակերտներին, որոնք ունեն խորքային մաթեմատիկական մտածողություն։ Մենք համոզված ենք, որ նրանցից շատերը ապագայում կդառնան գիտության և տեխնոլոգիայի ոլորտի առաջատարներ»։

Կազմակերպիչների համոզմամբ՝ «Koreez-Telcell-PhysMath» մրցույթը ոչ միայն գնահատում է աշակերտների գիտելիքները, այլև ձևավորում է նոր, ժամանակակից մտածողություն, որտեղ մաթեմատիկան դառնում է ապագայի հաջողության լեզու։
Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 30-ին, որի արդյունքում հայտնի կդառնան այս տարվա հաղթող մասնակիցները։

«ԹԵԼ-ՍԵԼ» ԲԲ ընկերությունը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ

Ալժիրը խզում է դիվանագիտական կապերն ԱՄԷ-ի հետ․նոր սկանդալ Thu, 10 Sep 2026 20:00:58 +0400 Ալժիրի…

11 րոպե ago

Հանուն իշխանական կերակրատաշտի

Հանուն իշխանական կերակրատաշտի Thu, 10 Sep 2026 19:45:47 +0400 Եթե տվյալ հոդվածին առնչվող լիդ-լուսանկարը (կամ…

26 րոպե ago

ՌԴ-ն խստացնում է միգրանտների ընտանիքների համար պահանջները

ՌԴ-ն խստացնում է միգրանտների ընտանիքների համար պահանջները Thu, 10 Sep 2026 19:30:23 +0400 2027 թվականի…

42 րոպե ago

Վանը նոր գլխավոր մարզիչ ունի

Վանը նոր գլխավոր մարզիչ ունի Thu, 10 Sep 2026 19:17:49 +0400 Արմեն Սանամյանը նշանակվել է…

54 րոպե ago

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ

Կարող է անգամ ատաղձագործության մասին համաժողովի գնալ` թեման կարևոր չէ Thu, 10 Sep 2026 19:15:16…

57 րոպե ago

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է

Գազի գինը Եվրոպայում կտրուկ թանկացել է Thu, 10 Sep 2026 19:00:05 +0400 Գազի գինը Եվրոպայում,…

1 ժամ ago