Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է

Ֆասթ Բանկը Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի գլխավոր հովանավորն է

Mon, 18 May 2026 13:23:29 +0400


Ֆասթ Բանկն սկսել է գործակցել Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի հետ որպես գլխավոր հովանավոր։ Այս գործակցությունը կարևոր խթան է առաջիկա գրեփլինգի, պանկրատիոնի և սիրողական MMA-ի Եվրոպայի առաջնության նախաշեմին։

ՓՄՁ բիզնեսի կառավարման տնօրեն-տնօրինության անդամ Արտավազդ Թառոյանն ընդգծել է, որ այս հովանավորչությունը միտված է խրախուսել մեր մարզիկներին․ «Գրեփլինգ մարզաձևի մեր ներկայացուցիչները մեծ ներուժ ունեն և լավագույնս դրսևորել են իրենց տարբեր առաջնություններում: Ֆասթ Բանկի աջակցությունը միտված է քաջալերելու մեր տաղանդավոր ըմբիշներին, և մենք վստահ ենք, որ շարունակական աշխատանքների և աջակցության շնորհիվ կհասնենք հաղթանակների», – ասել է նա։

Հավելենք, որ սույն թվականի մայիսի 24-ից 31-ը Հայաստանն առաջին անգամ հյուրընկալելու է UWW (United World Wrestling) միջազգային կազմակերպության պաշտոնական Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի հավաքականը մասնակցելու է իր ողջ կազմով՝ մինչև 15 տարեկանների , 17 և 20 տարեկանների, մեծահասակների մրցաշարերում:

Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Բազինյանը նշել է․ «Մենք գնահատում ենք մեր գործընկերներին՝ հանձինս Ֆասթ Բանկի, որը մեր կողքին է և դարձնում է այս առաջնությունը հնարավոր, և իհարկե կուզեմ նշել, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ մենք հյուրընկալել ենք Եվրոպայի առաջնության միաժամանակ տարբեր ուղղություններ, այն է՝ գրեփլինգ, պանկրատիոն և սիրողական խառը մենամարտեր»։

Ի դեպ, Հայաստանի Գրեփլինգի Ֆեդերացիան գործում է 2020 թվականից, այս ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները հասցրել են 72 մեդալ նվաճել աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։

Ֆասթ Բանկը շարունակաբար ներդրումներ է կատարում Հայաստանում ամենատարբեր մարզաձևերի զարգացման ուղղությամբ և վերջին շրջանում մի շարք գործակցության պայմանագրեր է կնքել տարբեր ակումբների հետ։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար

Ադրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարար Fri, 06 Nov 2026 23:03:25 +0400 Թուրքիայի…

15 րոպե ago

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ

Դարձել է Չեմպիոնների լիգայի լավագույն ֆուտբոլիստ Fri, 06 Nov 2026 23:00:44 +0400 «Կոմոյի» հարձակվող Անաստասիոս…

18 րոպե ago

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել

Եվրոպայում ռումբերի տեղադրման մասին հաղորդումների ալիք է բարձրացել Fri, 06 Nov 2026 22:53:19 +0400 Երկուշաբթի…

25 րոպե ago

Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին

Արամ Ա Վեհափառը ընդունել է Հայաստանի դեսպանին Fri, 06 Nov 2026 22:46:38 +0400 Արամ Ա…

32 րոպե ago

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը

«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ…

42 րոպե ago

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել

«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքել Fri, 06 Nov 2026 22:30:44 +0400 Բրազիլացի ֆուտբոլիստ Ռաֆինյան՝…

48 րոպե ago