Եվրոպան խառնվել է․ բա որ ժողովուրդը Փաշինյանին «կզացրեց»

Եվրոպան խառնվել է․ բա որ ժողովուրդը Փաշինյանին «կզացրեց»

Mon, 18 May 2026 14:45:10 +0400


Հայաստանում Փաշինյանը նոր սպորտաձև է ստեղծել՝ առանց կանոնների լեզվամարտ։ Դա սովորական լեզվամարզում չէ։ Պատկերավոր ասած՝ սահմանել է «Бой без правил»։ Այստեղ կանոնները խանգարում են, կետադրությունը՝ ավելորդ է, իսկ քաղաքական բառապաշարը դուրս է եկել իր զսպաշապիկից և միանգամայն գռեհիկ մերկությամբ հայտնվել ժողովրդի առաջ։
Սա արդեն պարզապես ելույթ չէ։ Սա քաղաքական ակրոբատիկա է՝ լեզվի ազատ ոճ։ Երբ մարդը նախադասության կեսին կարող է գաղափարախոսական պիրուետ անել, հետո հանկարծ անցնել հրապարակային քֆուրի, հետո էլ դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայանալ որպես ժողովրդավարության վերջին մոհիկան։

Շատ հետաքրքիր խաղ է՝ Եվրոպան ուղղակի հմայված է։ Թուրքիան ու Ադրբեջանը շունչները պահած հետևում են, իսկ Դոնալդ Թրամփը մեծահոգաբար դիտում է այս անհայտ «տղային», որը լեզուն նետում է վեր ու վար, աջ ու ձախ, առաջ ու հետև՝ կարծես քաղաքական գործիչ չէ, այլ կրկեսից փախած լեզվական մարմնամարզիկ։

Եվրոպան, ժողովրդավար լինելով, բարձր է գնահատում ժողովրդավարական բառապաշարը և ուղղակի ցնծում է փաշինյանական լեզվամարտից։ Ասում են՝ Բրյուսելում արդեն մտածում են նոր մարզաձևը օլիմպիական ծրագրում ներառելու մասին։ Առաջարկվող անվանումը հետևյալն է՝ «Ֆրիսթայլ դեմոկրատիկ վերբալ կոմբատ»։
Մասնակիցները դուրս են գալիս բեմ, միկրոֆոնը բռնում երկու ձեռքով, հետո սկսվում է ազատ ոճի լեզվական բռնցքամարտը։ Միավորներ են տրվում հատկապես այն դեպքերում, երբ քաղաքական միտքը հասցվում է ամբողջությամբ կորցնել, բայց փոխարենը պահպանել ագրեսիվ, հայհոյախառն լեզուն։

Եվրոպացի փորձագետները հիացած նշում են՝
-«Տպավորիչ է։ Մարդը կարողանում է մեկ նախադասության մեջ համատեղել փողոցի կռիվը, ֆեյսբուքյան մեկնաբանությունը, ապահովել ճղճղոցը»։
Վերջին խաղը դահլիճը հոտընկայս ծափահարեց, երբ Փաշինյանը լեզուն երեք անգամ ֆռռացրեց օդում՝ եռակի սալտո, ու համարյա շնչասպառ ձայնով գոռաց․
-«Ռոբին էլ եմ կզացնելու, Կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ, Սերժին էլ․․․»
Այդ պահին դահլիճում լռություն տիրեց։ Քաղաքական վերլուծաբանները գրիչները վայր դրեցին։ Թարգմանիչները հրաժարվեցին թարգմանելուց։
Իսկ եվրոպացի դիվանագետներից մեկը, ասում են, հուզմունքից շշնջացել է․
-«Ահա սա է կենդանի ժողովրդավարությունը․․․»
Այդ պահին Ադրբեջանն իրեն պարտված զգաց․․․
Ալիևը, ասում են, լուռ փակել է նոթատետրը ու ծանր հառաչել․
-«Մենք էս մակարդակի չէինք պատրաստվել․․․»
Թուրքիայում արդեն փորձում են հասկանալ՝ սա պետական կառավարման նոր մոդե՞լ է, թե՞ լեզվական ՅՈւ-Էֆ-Սի։
Փաշինյանի լեզվի եռակի սալտոյից հետո Եվրոպայում մի ծանր ու տհաճ լռություն է իջել։ Իրար են նայում։ Մի եվրապատգամավոր ակնոցը հանեց։ Մյուսը ջուր խմեց։
Երրորդը կամաց հարցրեց․
-«Լավ․․․ իսկ եթե մի օր ժողովուրդն էլ նույն ժողովրդավարական լեզվով պատասխանե՞ց իրեն․․․»
Դահլիճում կրկին լռություն տիրեց։ Որովհետև բոլորն էլ հանկարծ հասկացան մի վտանգավոր բան․ երբ իշխանությունը լեզուն վերածում է «бой без правил»-ի, մի օր ժողովուրդն էլ կարող է նույն կանոններով մտնել ռինգ։ Ու քանի որ եվրոպացիները Փաշինյանի լեզվասալտոն ժողովրդական են համարում, կխառնվեն իրար, միմյանց հարցնելով՝ բա որ ժողովուրդը Փաշինյանին «կզացրեց»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

3 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

4 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

5 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

6 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

6 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

7 ժամ ago