Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին

Արամ Ա-ն Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել է Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին

Mon, 18 May 2026 16:53:58 +0400


Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ և բարձրացրել է Բաքվում մինչ օրս պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցը։

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետը Վատիկանի մէջ առանձին հանդիպում ունեցաւ Ն.Ս. Լեւոն ԺԴ. Պապին հետ:

Հանդիպման ընթացքին Վեհափառ Հայրապետը նախ անդրադարձաւ հետեւեալ նիւթերուն.- Զատկուան միացեալ թուականի ճշդում, բոլոր նահատակներու յիշատակութեան օր եւ Վատիկան Գ. Համաժողովի գումարում՝ կարեւորութեամբ ընդգծելով յիշեալ նիւթերուն հրամայական անհրաժեշտութիւնը համաքրիստոնէական կեանքէն ներս:

Ապա, անդրադառնալով Արցախի հարցին՝ Վեհափառ Հայրապետը շեշտեց Արցախի հայութեան վերադարձի իրաւունքը՝ միջազգային երաշխաւորութեամբ, եկեղեցիներու եւ պատմական կոթողներու պահպանումը՝ միջազգային օրէնքին համաձայն եւ Պաքուի մէջ կալանաւորուած Արցախի ղեկավարներու շուտափոյթ ազատ արձակման անհրաժեշտութիւնը:

Հայրապետը նաեւ խօսեցաւ Լիբանանի ներկայ կացութեան մասին՝ ընդգծելով Լիբանանի պետութեան գերիշխանութիւնն ու ներկայութիւնը լիբանանեան բոլոր հողերուն վրայ, Իսրայէլի հեռացումը Լիբանանի հարաւէն եւ զինադադարի յարգումը: Բնականաբար, ան նաեւ անդրադարձաւ միջ-եկեղեցական շարժումի կարեւորութեան, այս ծիրէն ներս անհրաժեշտ նկատելով աստուածաբանական հարցերու առընթեր բարոյագիտական խնդիրներու յատուկ կարեւորութիւն տալու առաջնահերթութիւնը:

Վերոյիշեալ կէտերուն գծով Պապը իր հասկացողութինն ու զօրակցութիւնը յայտնեց՝ իր կարգին տալով անհրաժեշտ բացատրութիւններ:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը եւ Սրբազան Քահանայապետը յիշեալ հանդիպումէն ետք մէջ ընդ մէջ առանձին զրոյց ունեցան յիշեալ եւ այլ հարցերու գծով՝ տեսակէտներ ու մտահոգութիւններ փոխանակելով:

Յիշենք, որ Կիրակի, 17 Մայիս 2026-ի առաւօտեան, Արամ Ա. վեհափառ հայրապետը պաշտօնական քառօրեայ այցելութեամբ հասաւ Վատիկան:
Ժամանումէն անմիջապէս ետք, վեհափառ հայրապետը հանդիպումներ ունեցաւ Վատիկանի պատասխանատուներուն հետ` յառաջիկայ օրերու ծրագրերուն առնչուած:»

Վեհափառ հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմեն` Մակար Արք. Աշգարեան, Կոմիտաս Արք. Օհանեան, Գեղամ Արք. Խաչերեան, Նարեկ Արք. Ալեէմէզեան, Անուշաւան Արք. Դանիէլեան, Բաբգէն Արք. Չարեան, Շահէ Արք. Փանոսեան, Մեսրոպ Արք. Սարգիսեան, Սահակ Եպս. Եմիշեան, Տաճատ Եպս. Աշըգեան, Յովակիմ Վրդ. Բանճարճեան եւ Սարգիս Վրդ. Աբրահամեան»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը

Մահացել է «Մենք ապագայից ենք» կինոնկարի դերասանը Fri, 23 Oct 2026 23:55:28 +0400 Մահացել է…

30 րոպե ago

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության

Իսրայելը պատրաստվում է Արևմտյան ափում խոշոր ռազմական գործողության Fri, 23 Oct 2026 23:50:32 +0400 Իսրայելը…

35 րոպե ago

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները

Քոչարյանների կալանքի երկարաձգում, Փաշինյանի հայտարարած արտահերթ ընտրություններ․ Օրվա թոփ թեմաները Fri, 23 Oct 2026 23:45:49…

39 րոպե ago

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը

Դարձել է Թրամփի կուսակցության խոշոր դոնորը Fri, 23 Oct 2026 23:43:02 +0400 Իլոն Մասկը 445…

42 րոպե ago

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել

Մինչև 15 տարեկաններին կարգելվի սոցցանցերից օգտվել Fri, 23 Oct 2026 23:37:57 +0400 Հունաստանի խորհրդարանը հավանություն…

47 րոպե ago

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները

«Նա բոլորովին նման չէ Աֆլեքին». Ջենիֆեր Լոպեսի և «Թեդ Լասո»-ի աստղի սիրավեպի մանրամասները Fri, 23…

1 ժամ ago