Չեմ հավատում՝ կասեին Ստանիսլավսկին և Մարուքյանը

Չեմ հավատում՝ կասեին Ստանիսլավսկին և Մարուքյանը

Mon, 18 May 2026 22:45:49 +0400


Ոչ միայն Ստանիսլավսկին, այսօր Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ չեմ հավատում՝ տեսնելով, թե «ինչ-որ դիմակավորված մարդիկ սարսափելի բաներ են խոսում», իբրև ահաբեկչական խմբեր կան և վտանգ են ներկայացնում իշխանության համար։ Սա վատ բեմադրություն է, այնքան վատ, որ Ստանիսլավսկին հաստատ չէր հավատալու, բայց, երբ դա ասում է Մարուքյանը, հասկանում ես, որ նա տեսնում է մի բան ավելի՝ կադրից դուրս, քանի որ ճանաչում է շատ մոտիկից այն մարդկանց, ովքեր, ըստ իր կասկածի, բեմադրել են այս կեղծ շանտաժը։ Նա գիտի մեթոդները, որոնցով առաջնորդվում է իր նախկին ընկերն ու զինակիցը, գիտի, որ նրանք կանեն այդպիսի բան՝ առանց վարանելու։ Եվ ես հավատում եմ Մարուքյանին, երբ նա ասում է․ «Չեմ հավատում ձեզ, սուտ եք խոսում, ուզում եք ատելության մեջ թաղեք հանրությանը, և միայն ձեր ձայնը լսվի․․․»։

Իրականում, ոչ ոք էլ ի վիճակի չէ հավատալ այդ դիմակահանդեսին։ Վրեժի և արյան ծարավ մարդիկ չեն կանգնում, իրենք իրենց նկարում ու ասում տեքստեր, որոնց մեծ մասը բոլորն էլ ասում են՝ նորություն չեն։ Ինչո՞ւ են նրանք վտանգի տակ դնում իրենց ծրագրերը՝ անիմաստ վիդեոնկարահանման համար, ի՞նչ էր դա տալու իրենց պայքարին, բացի այն, որ հայրենասիրական տեքստը դարձնում են ահաբեկչական տեքստ, և հայրենիքի մասին մտահոգությունները դարձնում վտանգ ներկայացնող ու հետապնդելի, անգամ՝ դատապարտելի. ուրիշ՝ ոչինչ։

Էլ չխոսենք նրա մասին, որ ահաբեկիչների համար ամենևին ձեռնտու չէ բացահայտել իրենց պլանները ու դրանով իսկ ավելի պաշտպանված դարձնել իրենց թիրախին։ Դա չէր անի անգամ ամենահիմար ահաբեկիչը, իսկ արցախյան ակցենտով խոսող մարդիկ այդքան հիմար չեն կարող լինել, թող իմանան՝ արցախյան ակցենտից սարսափողները։ Այո՛, զարմանալի է, որ արցախցի մարդ է մասնակցում այդ թատերական խայտառակությանը, բայց մի՞թե արցախցիների մեջ չկան ներկա իշխանությանը պաշտպանողներ։ Կան, որքան էլ դա անհավատալի թվա։
Շարունակենք զարգացնել այս տեսանյութին չհավատալու հիմնավորումները։

Ո՞վ է ամենաշատն այս երկրում սիրում նկարահանումներ, բեմադրություններ, լայվեր, կեղծ ամուսնություններ, բաժանություններ, սրտիկներ, սիրո խոստովանություններ և այլն․․․ այնպես, որ հանրությունը դրան չհավատաց։ Այսպիսի տեսագրության շրջանառությունը ձեռնտու է միայն մեկ քաղաքական ուժի՝ իշխողին, որպեսզի իր բացահայտ սպառնալիքները՝ «սատկացնելու ենք, կզզացնելու ենք» և այլն, կարողանան գործի դնել։ Սա՝ գործնականում։ Իսկ տեսականորեն՝ այս տեսանյութը հարմար է, որպեսզի արցախցի մեր եղբայրների ու քույրերի բերանը փակեն, ինչպես արդեն արեցին. դեռ տեսանյութը չտարածված՝ արդեն «արցախյան ակցենտը» դարձրեցին ահաբեկչական ակցենտ։ Սա լավ հնարավորություն կարող էր դառնալ բոլոր արցախցիներին վարկաբեկելու համար՝ ասելով՝ «Դուք ահաբեկիչ եք, ուզում եք իշխանություն զավթեք, անօրինական գործողություններ եք հրահրում», ու լավ առիթ կարող էր լինել զոհի դեր ստանձնելու համար, բայց չեղավ, քանի որ շարժապատկերը ցայտուն կեղծ է։

Համենայն դեպս, Մարուքյանը, օրինակ, ոչ մի կերպ դրան չի հավատում, ես էլ հավատում եմ Մարուքյանին։
Այսօր հիստերիան պատել է միայն իշխանական կողմին, նրանք դիմում են պլան B-ին, C-ին, D-ին, և դեռ հայտնի չէ, թե քանի պլան ունեն պահած առաջիկա 20 օրերին գործարկելու համար։ Բայց նրանք չունեն իշխանությունը զիջելու որևէ պլան, դա չի դիտարկվում իրենց կողմից, ուրեմն պատրաստ եղեք ամեն ինչի, քանի որ մեր առջև կանգնած են բացառապես ամեն ինչի պատրաստ մարդիկ։

Իսկ եթե կան ահաբեկիչներ, թող օր առաջ նրանք բռնվեն, քանի որ միայն խանգարում են հանգիստ ու հավասարակշիռ ընդդիմադիր պայքարին, խանգարում են իշխանության նկատմամբ այլախոհության օրինական հաղթանակին, խանգարում են նորմալ ընտրություններով իշխանափոխության հասնելու հասունացող հույսին։ Թող երիցս անիծվեն ահաբեկիչները, եթե կան, բայց մենք չենք հավատում, թե նրանք իրականում կան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Գործիքը» մաշվել է, հնացել

«Գործիքը» մաշվել է, հնացել Thu, 05 Nov 2026 01:18:14 +0400 Latest news from Հրապարակ ©…

1 ժամ ago

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան

Շատ բարդ է լինելու դատավորի մակագրել այսպիսի գործ․ Նարեկ Կարապետյան Thu, 05 Nov 2026 00:57:47…

2 ժամ ago

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում

Իշխանությունը վերցրել, ոտքերը սրբում է հայ ժողովրդի վրա ու հիմա էլ խաղաղություն է քարոզում Thu,…

2 ժամ ago

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք

Պիտի ցույց տանք, որ մենք ազգային արժանապատվություն ունենք Thu, 05 Nov 2026 00:25:08 +0400 Latest…

2 ժամ ago

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում

Նիկոլ Փաշինյանն իրեն ձայն տված ժողովրդին խաղաղության պատրանք է վաճառում Thu, 05 Nov 2026 00:22:10…

2 ժամ ago

Մենք չհամոզվող տեսակ ենք

Մենք չհամոզվող տեսակ ենք Thu, 05 Nov 2026 00:17:47 +0400 Latest news from Հրապարակ ©…

2 ժամ ago