«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

«Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

Tue, 19 May 2026 08:45:45 +0400


Մենք գրել էինք, որ ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործըհիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու: Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երեւանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել` ջուր են շփել նրանց վրա եւ այլն։
Ընդ որում, վարձու աշխատողների վրա էլ վերակացուներ են նշանակել․ յուրաքանչյուր երկու հոգու՝ մեկ վերահսկող, որը պտտվում է բուկլետ բաժանողների հետեւից, հետեւում, որ բուկլետները չնետեն աղբարկղները, այլ մտնեն բնակարաններ, բաժանեն մարդկանց։ Չնայած ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդուգն, ինքնավստահ հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց սիրում է, մերժում է ընդդիմադիրներին, փաստն այն է, որ մարդկանց` ՔՊ-ին ուղղված վերաբերմունքը տարածվում է անգամ բուկլետ բաժանող անծանոթ, ոչ մի մեղք չգործած երիտասարդների վրա։

Մեր ձեռքի տակ է հայտնվել նաեւ ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը, որով քարոզարշավի շեմին զինել են իրենց քարոզիչներին ու համակիրներին` մանրամասն նկարագրելով, թե որ հարցին ինչպես պատասխանեն, ինչպես իրենց պահեն, երբ մարդիկ բացասաբար են իրենց վերաբերվում, ինչ «կռուտիտներ» օգտագործեն, եթե տհաճ հարցեր տան մարդիկ եւ այլն: Այդ ուղեցույցից պարզ է դառնում, որ իշխող թիմում հնարավորինս զգուշավոր, քաղաքավարի շփում են նախատեսել ի սկզբանե, որ մարդիկ չդիվոտեն, լսեն քարոզիչներին, վերջիններս ադեկվատ բացատրություններ հնչեցնեն՝ ի պատասխան դառը հիշեցումների, օրինակ, Արցախի, զոհերի, քանդված ասֆալտի կամ այլ թեմաներով: Բայց անգամ այս նախապատրաստությունները չեն կարողացել իրականացնել, եւ քանի օր է՝ տեսնում ենք, որ այս ուղեցույցի գլխավոր խախտողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նյարդերը տեղի են տալիս, եւ նա արդեն հոգեպես ծանր վիճակում է հայտնվել:

Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարեւոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն եւ թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարեւոր է երկրի եւ երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարեւոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։

Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տեւողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի եւ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել` դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում։

Մի ուշագրավ արձանագրում եւս․ չնայած Փաշինյանն ամեն օր Երեւանի փողոցներում երեխաներին քաղցրավենիք ու քարտեզներ է բաժանում՝ առանց նրանց ծնողների թույլտվությունը հարցնելու, սակայն ուղեցույցում «կարեւոր սահմանափակում» կա. «Առանց ծնողների թույլտվության` երեխաներին ոչինչ առաջարկել չի կարելի»։ Ուղեցույցը կազմողները, պարզվում է, շատ խորամանկ ու նրբանկատ մարդիկ են: Նրանք քարոզիչներին հորդորում են. «Եթե դուռը ծնող է բացում, պետք է խոսել դպրոցների, մանկապարտեզների մասին՝ «ավելի լավ եւ առաջադեմ երկիր ժառանգել երեխաներին»։ Եթե տարեց մարդ է, շեշտադրել թոշակները, առողջապահական ապահովագրությունը, թոռների ապագան։ Եթե երիտասարդ է, խոսել կրթությունից, դեպի Արեւմուտք եւ զարգացող աշխարհ բացվող հնարավորություններից»։

Եվ՝ ինչպես արձագանքել մերժմանն ու վիրավորանքին․ «Եթե դուռը փակում են, չվիճել, չերկարացնել զրույցը։ Եթե մարդը հետաքրքրված չէ կամ փակում է դուռը, ընդունել որոշումը, քաղաքավարի հեռանալ։ Ասել՝ «շատ լավ, մաղթում ենք ձեզ լավ օր», կամ՝ «մեր բազմաթիվ աջակիցներն այդպես չեն կարծում», «ձեր բակի/գյուղի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքի են»։

Եթե նկատեցիք` այս «պրիյոմների» մի մասը Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձում էր կիրառել, օրինակ` իրեն անհաջողություն մաղթող մարդուն ասում էր` ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, եւ այլն: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ` երեւի ընտրողների կողմից չէին սպասում նման սուր արձագանք, դա է պատճառը, որ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արդեն փողոցային լեքսիկոնով, ծամածռված դեմքով բղավում է տեսախցիկների առաջ եւ ափսոսում, որ բոլոր իրեն առարկողները պատերազմում չեն զոհվել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մարդ պիտի Նիկոլ Փաշինյան լինի, որ հող հանձնի

Մարդ պիտի Նիկոլ Փաշինյան լինի, որ հող հանձնի Tue, 19 May 2026 13:00:55 +0400 Latest…

7 րոպե ago

Իրանը հատուկ ծրագիր ունի թշնամու դեմ․ Խամենեին մանրամասնել է

Իրանը հատուկ ծրագիր ունի թշնամու դեմ․ Խամենեին մանրամասնել է Tue, 19 May 2026 13:00:13 +0400…

8 րոպե ago

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ Tue, 19 May 2026 12:53:55 +0400 Քննչական կոմիտեն…

14 րոպե ago

Նիկոլ, Զարուհու արածն էլ ուրացար

Նիկոլ, Զարուհու արածն էլ ուրացար Tue, 19 May 2026 12:46:20 +0400 Latest news from Secure…

22 րոպե ago

«Հրապարակ». Եթե խաղաղություն ենք երազում, պետք է ազատվենք պատերազմներ բերած այս խմբակից

«Հրապարակ». Եթե խաղաղություն ենք երազում, պետք է ազատվենք պատերազմներ բերած այս խմբակից Tue, 19 May…

23 րոպե ago

Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է սկսել․ ուշագրավ մանրամասներ

Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է սկսել․ ուշագրավ մանրամասներ Tue, 19 May 2026 12:30:43 +0400 Ռուսաստանի զինված…

37 րոպե ago