«Հրապարակ». 2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում

«Հրապարակ». 2018-ին Բագրատ սրբազանին առաջարկել էին ընդգրկվել իրենց ցուցակում

Tue, 19 May 2026 11:45:03 +0400


Մայիսի 16-ին Վեհափառ հայրապետն Էջմիածնում ընդունել էր մի մեծ խումբ մտավորականների: Նրանց թվում էր նաեւ ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը: «Հրապարակի» հետ զրույցում Իշխանյանն ասաց, որ հանդիպումը լավ առիթ էր՝ իրենց մտահոգություններն ու հարցերը Վեհափառին ներկայացնելու համար: «Այն, ինչ կատարվում է Հայաստանում, այս սահմանադրախախտները, որ ռասիստական ոտնձգություններ են իրականացնում Եկեղեցու դեմ՝ Սահմանադրությունը խախտելով, միջամտելով Եկեղեցու կյանքին, հիմա էլ նախընտրական ծրագրում խոստացել են Սահմանադրությունը խախտել՝ կաթողիկոսին հեռացնելով: Այսինքն, անհրաժեշտ է, որ բոլոր շերտերը Հայաստանում աջակցեն Եկեղեցուն, որովհետեւ հիմա կաթողիկոսին աջակցելը նույնն է, ինչ ժողովրդավարությանն ես աջակցում, Սահմանադրությանը, միջազգային իրավունքին, ինչպես նաեւ՝ հայերի ինքնությանը: Այս պահին այս բոլոր երեւույթները փոխկապակցված են միմյանց հետ»,- ասաց Իշխանյանը:

Քաղաքական իրավիճակի, սպասվող ընտրությունների մասին զրուցե՞լ եք։ Պատասխանեց, որ քննարկման ժամանակ մի քանի անգամ շեշտվել է, որ Եկեղեցին քաղաքականությանը չի խառնվում: «Ըստ ինձ հասած տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը Բագրատ սրբազանին առաջարկել է՝ 2018 թվականին իրենց ցուցակում ընդգրկվել` «Իմ քայլի», ու, իմ ունեցած տեղեկություններով, Եկեղեցու դիրքորոշումը հետեւյալն է եղել՝ որ քաղաքականության մեջ չի խառնվելու: Եթե այդ տեղեկությունները ճիշտ են, փաստորեն, հիմա սրանք մեղադրում են Եկեղեցուն մի բանի մեջ, որն իրենք են հենց առաջարկել ժամանակին, իսկ հիմա Եկեղեցին պարզապես չի կարող իր քաղաքական կեցվածքը ցույց չտալ, որովհետեւ, իմ կարծիքով, վերացնում են հայկական մշակութային ժառանգությունը, եկեղեցիները, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների հանդեպ էթնիկ զտում են անում, ո՞նց եք պատկերացնում, որ Եկեղեցին իր դիրքորոշումը չունենա այս հարցում: Արցախի մի ամբողջ թեմ են վերացրել, բնականաբար, պիտի իր դիրքորոշումն ունենա, հո բանջարեղեն չէ՞, որ դիրքորոշում չունենա: Բնականաբար, ունի իր հստակ դիրքորոշումն ու արտահայտում է եւ շատ լավ է անում»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Եկեղեցու սպասավորները կարող են իրենց քաղաքական դիրքորոշումն ունենալ, եւ դա ապահովում է «Կրոնի մասին» օրենքը․ 18-րդ հոդվածում հստակ ու պարզ գրված է, որ կրոնական կազմակերպությունների սպասավորները բոլոր քաղաքացիներին համահավասար կարող են մասնակցել քաղաքական կյանքին՝ հիշեցնում է Իշխանյանը: Եվ հենց դա է պատճառը, որ այս իշխանությունները, ի դեմս Եկեղեցու, ուզում են կառավարելի դարձնել, ադրբեջանական կառավարելի ինչ-որ կառույց դարձնել Եկեղեցին, որը մեր իրավունքների, այդ թվում՝ իրենց իրավունքների պաշտպանության հարց չհնչեցնի: Հատկանշական է, որ այդ հանդիպման ժամանակ մշակույթի որոշ գործիչներ շնորհակալություն են հայտնել Ամենայն հայոց հայրապետին՝ Եկեղեցու որդեգրած դիրքորոշման համար. «Խոսք եղավ, որ հենց Եկեղեցին է, որ խաղաղություն է բերում, որովհետեւ Եկեղեցու այդ կեցվածքը խաղաղություն է փոխանցում բոլորիս»: Իշխանյանը հավելեց, որ մշակույթի գործիչներն առանձնահատուկ վերաբերմունք ունեն Եկեղեցու կողքին լինելու հարցում, որովհետեւ Եկեղեցին սերնդեսերունդ լավագույնս փոխանցել է հայկական մշակույթը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները

Այս իրավիճակի մեղավորը ո՛չ ամերիկացիներն են, ո՛չ էլ եվրոպացիները Mon, 12 Oct 2026 14:45:24 +0400…

16 րոպե ago

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է

Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է Mon, 12 Oct 2026 14:30:23 +0400…

31 րոպե ago

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն

Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմություն Mon, 12 Oct…

47 րոպե ago

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ

Սամվել Կարապետյանի հետ համեմատությունը բացարձակ տեղին չէ Mon, 12 Oct 2026 14:07:01 +0400 Latest news…

55 րոպե ago

Բանակի կառավարման մեջ մեծ խնդիր կա. Ո՞վ է Շաքիի դեպքի պատասխանատուն

Բանակի կառավարման մեջ մեծ խնդիր կա. Ո՞վ է Շաքիի դեպքի պատասխանատուն Mon, 12 Oct 2026…

59 րոպե ago

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը»

Թբիլիսին չի՞ «բռնում» Եվրամիության պարզած «ձեռքը» Mon, 12 Oct 2026 14:00:09 +0400 Մենք ցանկանում ենք…

1 ժամ ago