Թրամփը Կուբայում ռազմական ուժ կկիրառի՞

Թրամփը Կուբայում ռազմական ուժ կկիրառի՞

Tue, 19 May 2026 19:30:04 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ավելի ու ավելի է հակվում նրան, որ Կուբայում պետք է կիրառի ռազմական ուժ։ Այս մասին հայտնում է Politico-ն։ Համաձայն հաղորդման, ԱՄՆ ղեկավարը եւ նրա թիմի ներկայացուցիչները սկսում են հիասթափվել այն բանից, որ Վաշինգտոնի կողմից Կուբայի վրա գործադրած ճնշումները, ներառյալ՝ վառելիքից կղզուն զրկելը չի բերել նրան, որ կուբայական ղեկավարությունը սկսի իրականացնել քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներ։

Սրանով պայմանավորված՝ Սպիտակ տանը ավելի ու ավելի են հակված նրան, որ պետք է ռազմական ուժ կիրառել։ Սպիտակ տանը նախապես համոզված են եղել, որ սանկցիոն ճնշումները, Իրանի եւ Վենեսուելայի դեմ գործողությունները կօգնեն, որպեսզի Կուբայում համապատասխան հետեւություններ անեն ու գնան զիջումների։

Պարբերականը գրում է, որ դիտարկվում է նաեւ Կուբայի հեղափոխության առաջնորդներից՝ Ֆիդել Կաստրոյի եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին առեւանգելու տարբերակը։ Ամերիկյան ԶՈՒ Հարավային հրամանատարությունը աշխատում է Կուբայում հնարավոր ռազմական միջամտության պարագայում՝ առաջնահին հարվածի ենթակա թիրախների ցանկի կազմման ուղղությամբ։ Ռազմական միջամտությունը, ըստ ամերիկյան կողմի մոտեցման, պետք է Հավանային ստիպի՝ գնալ զիջումների։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թուրքիան կրակի ճիրաններում է

Թուրքիան կրակի ճիրաններում է Thu, 30 Jul 2026 15:30:40 +0400 Թուրքիայի տարբեր նահանգներում՝ Մուղլայում, Անթալիայում…

3 րոպե ago

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Վահե Ապիկյանը Thu, 30 Jul 2026 15:21:14 +0400…

12 րոպե ago

Բոլոլա է լինելու և մեծ սկանդալ

Բոլոլա է լինելու և մեծ սկանդալ Thu, 30 Jul 2026 15:15:12 +0400 Պահ, պահ, պահ,…

18 րոպե ago

Կեղտոտ մթնոլորտ է․ Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը

Կեղտոտ մթնոլորտ է․ Թուրքիայի նախկին վարչապետը լուծարում է իր կուսակցությունը Thu, 30 Jul 2026 15:00:08…

33 րոպե ago

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է

Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է Thu, 30 Jul 2026 14:46:49 +0400 Վերաքննիչ…

46 րոպե ago

Ովքեր են այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ովքեր են այցելել Հայոց ցեղասպանության հուշահամալիր Thu, 30 Jul 2026 14:45:17 +0400 ՀՀ կրթության, գիտության,…

48 րոպե ago