Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք

Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք

Tue, 19 May 2026 21:15:10 +0400


Ի՞նչ է ուզում մեզ հասկացնել Պարույր Սևակն այս պատգամով․ որ մենք մի ժամանակ հզոր էինք ու աշխարհակալ, ներողամիտ էինք ու զիջող, սակայն հիմա՝ երբ ոչ հզոր ենք, ոչ աշխարհակալ, նորից ներողամիտ ենք ու խոնարհ: Մնալով այդ խաբկանքի մեջ, հիմա էլ չենք հասկանում աշխարհի կարգը: Չենք հասկանում, որ ներող ու զիջող ես՝ երբ ուժեղ ես: Չենք ըմբռնում, որ աշխարհը հիմա կառավարում է բիրտ ուժը և ազգային խիստ շահերը:

Քրիստոնեության ընդունումի պատրվակով ամեն անգամ խաբվել ենք ու մոռացել ենք, որ խաբվեցինք: Երբեմն գլխի ենք ընկել ու պայքարել, ըմբոստացել, բայց հետո նորից սուտ խոստումներով տարվել ենք ու նորից խաբվել: Մեր իբր թե «բարեկամ» հարևանները, հեռու կամ մոտիկ թալանչիներն ու անհայրենիք քոչվորները եկել ու տիրել են մեր երկրին:
Ի՞նչ պատահեց, Պարույր Սևակ, ինչո՞ւ դարձանք այսպես թույլ ու փոքրացանք:

Ինչո՞ւ մեր հարևանները` հեթանոս կամ այլք, պահպանեցին իրենց պանթեոնները, իսկ մենք ոչ, հակառակը քանդեցինք: Նրանք անգամ խորհրդային ժամանակներում պահպանեցին իրենց մզկիթներն ու եկեղեցիները ու դարձան կատաղի բոլշևիկ կամ կատաղի քրիստոնյա:

Տեսնում ենք, որ հիմա աշխարհում մոլեգնում է վայրի կենդանական ուժը, այսինքն, կատաղի գայլի պես ազգերը իրարու բզկտելով, իրարու թշվառեցնելով, ճորտ ու ստրուկ դարձնելով` տիրել են ու վարվում են ոնց որ իրենց շահն է թելադրում:

Ի՞նչ պատահեց Պ. Սևակի կարգախոսին որ` «Եղել ենք, կանք, պիտի մնանք ու դեռ շատանանք…»: Այս կարգախոսը բարեբախտաբար դեռ ապրում է հազարավոր հայերի մեջ` ով ենք եղել, ինչի շնորհիվ ենք գոյատևել և ուր ենք գնում:

«Պիտի մնանքի ու դեռ շատանանք»-ի պատասխանն է. Պետք է լավ ըմբռնել աշխարհի կարգ, դառնալ գայլի նման որ կատաղի կերպով պաշտպանում է իր ձագին: Հույս չդնել ոչ Արևմուտքի, ոչ էլ Արևելքի վրա: Հիշենք պատմությունը, թե ինչպես Պարսկաստանը հայոց կյանքն ու տարածքը ծախեց բյուզանդացիներին, բյուզանդացիները` արաբներին, ռուսները` ֆրանսիացիներին, ֆրանսիացին էլ թուրքին:

Այսօր էլ ոչինչ չի փոխվել: Յուրաքանչյուր ազգ իր շահի համար պատրաստ է խաբել ու ծախել ամեն ինչ: Վիզներս ծռած չսպասենք մեր փրկությունը` օվկանոսից այն կողմ: Չարաչար կսխալվենք: Պարտավոր ենք լինել կատաղի գայլի նման` որոնք համախմբված կերպով հոշոտում են իրենց վրա հարձակվողին ու անձնատուր չեն լինում: Քանի որ այժմ ծայրահեղ վիճակում ենք: Վերհիշենք մեր մեջ թմրած «գենետիկ» ուժը: Այսպիսի իրավիճակներ շատ են եղել մեր դարավոր անցյալում: Դառնանք կատաղի ոհմակ ու ասել Պ. Սևակին` «Մխրճվենք մեր թշանմու սրտի մեջ…»:

Արմինէ Կ. Կունդակջեան
ԱՄՆ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցից հետո Թրամփը հավաքել է ուժայիններին

ԿՀՎ ղեկավարի՝ Մոսկվա կատարած այցից հետո Թրամփը հավաքել է ուժայիններին Thu, 27 Aug 2026 10:00:53…

19 րոպե ago

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Իրինա Յոլյանի թեկնածությունը

#Ուղիղ․ ԱԺ-ն քննարկում է Իրինա Յոլյանի թեկնածությունը Thu, 27 Aug 2026 10:00:52 +0400 Latest news…

19 րոպե ago

Պատմական օր․ «Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում

Պատմական օր․ «Արարատ-Արմենիան» կխաղա այսօր Երևանում Thu, 27 Aug 2026 09:52:57 +0400 Այսօր՝ օգոստոսի 27-ին,…

27 րոպե ago

«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով

«Հրապարակ». Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես եմ առաջատարը` 1-0 հաշվով Thu, 27 Aug 2026 09:45:24 +0400…

34 րոպե ago

Երբ կկայանա Կաթողիկոսի գործով դատական նիստը

Երբ կկայանա Կաթողիկոսի գործով դատական նիստը Thu, 27 Aug 2026 09:32:43 +0400 ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ…

47 րոպե ago

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է

Ողբերգություն է․ հարյուրավոր կորած զբոսաշրջիկներ, զոհերի թիվն աճում է Thu, 27 Aug 2026 09:30:43 +0400…

49 րոպե ago