Երեւանի քաղաքապետարանը 17 միլիոն է հատկացրել Լոնդոնի բլոգերներին

Երեւանի քաղաքապետարանը 17 միլիոն է հատկացրել Լոնդոնի բլոգերներին

Wed, 20 May 2026 00:48:09 +0400


Երեւանի քաղաքապետարանը 17 միլիոն դրամ է հատկացրել Լոնդոնի բլոգերներին գիշերակացով եւ սննդով ապահովելու համար։

Զբոսաշրջության կոմիտեի պաշտոնական էջից տեղեկանում ենք, թե ինչի մասին է խոսքը. «Մայիսի 9-ին, Երևան–Լոնդոն ուղիղ չվերթի մեկնարկին ընդառաջ, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի և «Վիզ Էյր» ավիաընկերության համագործակցությամբ իրականացվող «Let’s Get Lost» արշավի շրջանակում Հայաստան ժամանեց «կորած» ինքնաթիռը՝ 100 բրիտանացի հյուրերով, լրագրողներով և սոցիալական հարթակներում հայտնի անձանցով (ինֆլուենսերներով)։

«Let’s Get Lost» արշավը «Վիզ Էյր» ավիաընկերության ամենամյա հատուկ նախաձեռնությունն է, որի շրջանակում մասնակիցները մեկնում են ճամփորդության՝ առանց նախապես տեղեկանալու իրենց վերջնական ուղղության մասին։ Այս տարի «կորած» ինքնաթիռը վայրէջք կատարեց Հայաստանում՝ հնարավորություն ընձեռելով հյուրերին բացահայտելու մեր երկրի հարուստ մշակույթը, համեղ խոհանոցը և անմոռանալի փորձառությունները»:

Մինչդեռ Երեւանի քաղաքապետի «գումար հատկացնելու» որոշման մեջ նշվում է 160 հյուրի մասին. ««Տուրիզմի Հայկական ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացնել 17000.0 հազար (տասնյոթ միլիոն) ՀՀ դրամ՝ ս.թ մայիս ամսին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Զբոսաշրջության կոմիտեի կողմից «Wizz Air» միջազգային ավիաընկերության հետ համատեղ իրականացվող և համաշխարհային շուկայում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացմանն ու խթանմանը նպաստող նախաձեռնության շրջանակում ՀՀ այցելող շուրջ 160 հյուրերի՝
Երևան քաղաքում գիշերակացի և հյուրընկալության ապահովման համար ֆինանսական
աջակցություն ցուցաբերելու նպատակով»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը

Ո՞վ է Ղազախստանի նոր փոխնախագահը Mon, 31 Aug 2026 16:30:23 +0400 Երլան Կարինը ընտրվել է…

7 րոպե ago

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է

Իրանական ռազմական բախումը վերսկսվո՞ւմ է Mon, 31 Aug 2026 16:15:32 +0400 Օգոստոսի լույս 31-ի գիշերը…

22 րոպե ago

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան»

Երբ պատրաստվում ես հանդիպել ղեկավարիդ, բայց մոռանում ես կրել Հայաստանի դրոշը․ «Ուժեղ Հայաստան» Mon, 31…

29 րոպե ago

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները

Ղրղզստանն ու Չինաստանը՝ հավերժ բարեկամներ․ ի՞նչ են ստորագրել առաջնորդները Mon, 31 Aug 2026 16:00:06 +0400…

37 րոպե ago

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից

Դասախոսը դատարանում հաղթել է քոլեջի տնօրինությանը, սակայն նրան ազատել են աշխատանքից Mon, 31 Aug 2026…

52 րոպե ago

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները

Փարիզում ցուցադրվում են Բաքվում պատանդառված 19 հայ քաղաքական բանտարկյալների դիմանկարները Mon, 31 Aug 2026 15:32:05…

1 ժամ ago