Թրամփի բանագնացները կրկին մեկնելու են Ռուսաստան

Թրամփի բանագնացները կրկին մեկնելու են Ռուսաստան

Wed, 20 May 2026 13:00:46 +0400


Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսայի՝ գործարար Ջարեդ Քուշների այցը ՌԴ սպասվում է առաջիկա շաբաթներին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ուկրաինական հակամարտության կարգավորումը պահում է իր օրակարգում, ինչի մասին վկայում են Մոսկվայի հետ ակտիվ հեռախոսային շփումները։
Հյուրերի այցի ճշգրիտ ամսաթվերը դեռևս անհայտ են։

Լրատվամիջոցները նախկինում հաղորդել էին Սթիվ Ուիտկոֆի հնարավոր այցի մասին։

Ավելի վաղ, ՌԴ նախագահի ներդրումների և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը լրագրող Ալեքսանդր Յունաշևին ասել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան։

Ուիտկոֆը և Քուշները նախկինում՝ այս տարի այցելել են Ռուսաստան՝ բանակցությունների համար։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում հունվարի 22-ին։ Սա Ուիտկոֆի յոթերորդ այցն էր Մոսկվա, իսկ Քուշների՝ երկրորդը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր Sat, 22 Aug 2026 00:30:17 +0400 Չարթերային չվերթ իրականացնող…

6 ժամ ago

Քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահի հարցը

Քննարկում են ՖԻՖԱ-ի նախագահի հարցը Fri, 21 Aug 2026 23:45:16 +0400 Ֆուտբոլային խոշորագույն կոնֆեդերացիաները քննարկում…

7 ժամ ago

Ինչու հնարավոր չէ Իրանի հետ պայմանավորվել․ Թրամփը նշել է պատճառը

Ինչու հնարավոր չէ Իրանի հետ պայմանավորվել․ Թրամփը նշել է պատճառը Fri, 21 Aug 2026 23:30:05…

7 ժամ ago

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան

Այ տգե՛տ, Ամերիկյան համալսարանը չունի այդպիսի ֆակուլտետ կամ ծրագիր. Լուսինե Յաղջյան Fri, 21 Aug 2026…

8 ժամ ago

Հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել

Հատուկ ծառայությունների պաշտոնաթող գեներալն ինքնասպան է եղել Fri, 21 Aug 2026 23:00:12 +0400 Մոսկվայում ինքնասպան…

8 ժամ ago

Դատավոր Դավիթ Բալայանը կայացրեց արդարացի ու իրավաչափ որոշում

Դատավոր Դավիթ Բալայանը կայացրեց արդարացի ու իրավաչափ որոշում Fri, 21 Aug 2026 22:53:38 +0400 Ավետիք…

8 ժամ ago