Հայ ժողովուրդը աշխարհի որձն է, իրականում, գնում ենք ֆինալ

Հայ ժողովուրդը աշխարհի որձն է, իրականում, գնում ենք ֆինալ

Wed, 20 May 2026 14:45:22 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հրապարակախոս, ազատամարտիկ Արա Նախշքարյանն է։

– Պարոն Նախշքարյան, Դուք «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու եք առաջադրվել։ Հայտնի եք նաև որպես մտավորական, Գյումրիում սիրված հրապարակախոս ու ազատամարտիկ։ Այժմ Ձեզ տեսնում ենք արդեն ակտիվ քաղաքականության մեջ։ Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը։

– Ես քաղաքականության մեջ նոր չեմ, որովհետև դեռ 90-ականներից Հայ հեղափոխական Դաշնակցության անդամ եմ՝ մինչ օրս։ Մեր ներկա իրավիճակն այնպիսին է, որ ստիպում է զբաղվել քաղաքականությամբ։ Եթե շատ անկեղծ լինեմ՝ այսօր երկրի վիճակը պարզապես թույլ չի տալիս, որ որպես մտավորական անտարբեր մնաս։

– Երեկ «Հայաստան» դաշինքը Շիրակի մարզում էր։ Գյումրիում նրանք հատկապես ջերմ ընդունելության արժանացան։ Տեսանք, որ Թատերական հրապարակը, կարելի է ասել, լի էր մարդկանցով։ Ուշագրավ էր նաև երիտասարդների ներկայությունը։ Հետաքրքիր է այն առումով, որ այդ երիտասարդները ՀՀ երկրորդ նախագահի կառավարման տարիներին այնքան էլ ծանոթ չեն։

– Այո, երիտասարդները Քոչարյանի գործունեությունը չեն տեսել, այս սերունդը չի տեսել, իհարկե, ջահելների ներկայությունը շատ ոգևորիչ էր, միաժամանակ նաև սպասելի, ասեմ։ Եղանակը փոքր-ինչ բարենպաստ չէր, այլապես ես ավելի շատ թվով մարդկանց էի սպասում տեսնել հրապարակում։ Բայց այնուամենայնիվ, ընդունելությունը ջերմ էր, ու բավականին մարդ կար։
Երիտասարդների հետ կապված ասեմ, որ նրանք չեն տեսել, բայց իրենց ծնողները, մեծերը գոնե կարողացել են հիշեցնել, հուշել նրանց, որ Քոչարյանի տարիներին էր, որ հատկապես Գյումրիում, իհարկե 100 տոկոսով չէ, բայց շատ բաներ արվեց, որպեսզի Գյումրին հետերկրաշարժյան շրջանում կարողանար վերակենդանանալ, շնչել, այսինքն՝ կոպիտ ասած՝ էշը ծեխից հանվեց։ Շատ բան արվեց հենց Քոչարյանի օրոք։ Չես կարող, չէ, կաթը գետին թափել, մարդը արել է, ու չես կարող դա չնկատել, ուրիշ բան է, եթե չես ուզում տեսնել։ Օրինակ՝ «Լինսի» հիմնադրամով բավականին շենքեր կառուցվեց Գյումրիում, բայց ասում են՝ թե կերել են։ Հա, եթե կերել են, ապա ինչպես են այդ շենքերը կառուցվել։ 4 հարկանիի տեղ ասում են՝ 3 հարկանի կառուցվեc, բայց այլ հարց է, որ այդ մեկ հարկի հաշվին կողքի փողոցուն ևս մեկ շենք է կառուցվել։ Եվ իհարկե, կա հայտնի խոսույթ, չէ, որ «մեղր քամողը չի կարող իր մատները չլիզել»։ Եթե խոսում են «ուտելուց»։ Իսկ այսօրվա իշխանությունը ինչ է անում։ Այսօր Փաշինյանը միայն ուտում է, ինքն էլ խոստովանեց, որ ուտել շատ է սիրում։ Բայց գիտե՞ք չէ, որ որկրամոլությունը Աստվածաշնչյան մեղքերից մեկն է, ի դեպ։

– Որպես պատգամավորի թեկնածու Դուք ավելի շատ եք շփվում գյումրեցիների հետ, հանդիպումները նույնպես ավելի հաճախ են։ Ի՞նչ տրամադրվածություն ունեն, ի՞նչ եք նկատում։

-Պետք է ասեմ, որ, ի զարմանս ինձ, ում հետ շփվել եմ մինչ այժմ, նրանց ընդամենը մոտ մեկ տոկոսն է, որ հակված է մտածելու, թե կարելի է ձայն տալ այս իշխանությանը։ Այսինքն՝ մարդիկ բավականին ադեկվատ են, հասկանում են, որ իրենց ձայնը որոշիչ է, և որ ընտրության գնալը պարտադիր է։ Ընդհանուր տրամադրվածությունն ավելի շատ ընդդիմությանը ձայն տալու կողմ է։
Ամեն դեպքում Գյումրին միշտ էլ ընդդիմադիր քաղաք է եղել, իր կեցվածքը ցույց է տվել բոլոր նախագահների օրոք։ Նույնիսկ Քոչարյանի օրոք պետք է ասեմ, որ նա այնքան ձայն չի տարել Գյումրիից։
Գյումրին երբեք չի կաշառվել։

– Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ սա մեր վերջին շանսն է։

– Իրականում՝ այո, գնում ենք ֆինալ, կարծում եմ՝ ֆինալ ենք դուրս եկել․ կամ մենք, կամ թուրքերը։ Սա մեր վերջին փուլն է, այլապես կդնենք մեր տապանաքարը։ Բայց ասեմ նաև, որ հայ ժողովուրդը աշխարհի որձն է, միշտ էլ պայքարող, միշտ էլ դիմացող և մնայուն ժողովուրդ է եղել։ Հայը չի վերանալու, հայի տեսակը մնալու է, իսկ մնացած զարգացումները՝ ապրենք, տեսնենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու Thu, 21 May 2026 03:30:01 +0400 Եվրամիությունը քննարկում…

8 րոպե ago

Թրամփն ու իր ընտանիքը՝ ցմահ արտոնյալ․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում

Թրամփն ու իր ընտանիքը՝ ցմահ արտոնյալ․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում Thu, 21 May 2026 02:30:47…

1 ժամ ago

X սոցկայքում սահմանափակումներ են կիրառվել

X սոցկայքում սահմանափակումներ են կիրառվել Thu, 21 May 2026 01:30:36 +0400 Իլոն Մասկին պատկանող X…

2 ժամ ago

ՌԴ բանակն արտերկրում կպաշտպանի իր քաղաքացիներին․ Պուտինին լիազորել են

ՌԴ բանակն արտերկրում կպաշտպանի իր քաղաքացիներին․ Պուտինին լիազորել են Thu, 21 May 2026 01:00:56 +0400…

3 ժամ ago

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել Thu, 21 May 2026 00:00:24 +0400 Սկանդալ է ծագել Խորվաթիայի…

4 ժամ ago

Հույս ունի՝ Իրանի հետ գործարքը կկնքվի

Հույս ունի՝ Իրանի հետ գործարքը կկնքվի Wed, 20 May 2026 23:55:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

4 ժամ ago