Շնորհակալ եմ Փաշինյանին, որ այլեւս ամեն ինչի մասին հայտարարում է բացեիբաց

Շնորհակալ եմ Փաշինյանին, որ այլեւս ամեն ինչի մասին հայտարարում է բացեիբաց

Wed, 20 May 2026 18:15:37 +0400


Ինձ այլեւս չի հետաքրքրում, թե Փաշինյանն էլի ինչ է ուզում անել՝ նոր տարածքներ հանձնել, ադրբեջանցու անվան տակ 300 հազար սիրիացի ահաբեկիչ բերել, ԵՄ գնալ… Փաշինյանն այս սպառնալիքներն իրականացնելու համար այլեւս ժամանակ չունի: Ինքն է անձամբ խոստովանել, որ իր ապագա արկածախնդրությունները պայմանավորված են ընտրություններում տանելիք հաղթանակով: Միանգամից ասեմ՝ Փաշինյանի հաղթանակն այս ընտրություններում բացառված է: Իսկ եթե հաղթանակը բացառված է, նշանակում է՝ բացառված են նաեւ ապագայի հետ կապված նրա բոլոր այլանդակ «պլանները»: ՔՊ-ն ու Փաշինյանը ջարդուփշուր են լինելու հունիսի 7-ին: Նրանց մնաց 18 օր…

Ինչու եմ այսքան վստահ: Նախեւառաջ, ես շնորհակալ եմ Փաշինյանին, որ այլեւս չի սեթեւեթում եւ ամեն ինչի մասին, որ պատրաստվում է անել, հայտարարում է բացեիբաց: Դա տեղը տեղին գրգռում է հանրությանը, եւ անգամ նրանք, որ տասը եւ ավելի տարիներ մերժել են ընտրությունները, գալու են տեղամաս՝ «ոչ» ասելու Փաշինյանին, գալու են՝ Փաշինյանի ապագա հանցագործությունների մասնակից չդառնալու հստակ մտադրությամբ: Մյուս կողմից էլ՝ ոչ ոք այնպես չի փոշիացնում ՔՊ-ի ընտրազանգվածը, ինչպես Փաշինյանն ու քյոհնա ուսապարկերը: Հանրապետության գյուղերով ու քաղաքներով քարոզատռճիկ տվող այս բիոմասսան վաղուց արդեն ասելիք չունի հանրությանը, իսկ թատերականացված շոուները, որ իրենց հետ քաղաքից քաղաք եւ գյուղից գյուղ են տանում, զավեշտ են առաջացնում ոչ միայն նորմալ մարդկանց, այլեւ 2018 եւ 2021 թվականներին այդ փոքրիկ խմբակին ձայնակցած աննորմալների շրջանում: Բա ի՞նչ էիք ուզում, որ լիներ… Ավելի մեծ խայտառակություն կա՞, քան իրեն կորցրած վարչապետը, քան կանանց սպիտակեղենի ֆոնին գովազդվող իշխանությունը, քան ցռան Պնախարարը, որ սպառնում է ժողովրդին տրորելով անցնել… Եվ դեռ չեն հասցրել լինել բոլոր բնակավայրերում: Ամեն տեղ մի չոռ, մի ցավ կպցնում են, թքում, մրում, ընդհուպ նիկոլական քարոզչաբերի գլխին ջուր լցնում, նրանց առաջ պիկետներ դնում, վանկարկում ամեն մեկն իր սրտի ուզած ընդդիմադիր թեկնածուի անունը: Մի խոսքով՝ խայտառակվել են՝ էլ դու սուս:

Ի պատիվ ընդդիմության պետք է ասել, որ լավ են բռնել Փաշինյանի ամենացավոտ տեղերից: 3-4 ճակատով այնպես են արեւին տվել Փաշինյանի կեղտոտ լվացքը, որ ոչինչ այլեւս գաղտնի չի մնացել՝ սկսած պայմանավորված պատերազմից ու պարտությունից, վերջացրած զոհված հերոսների անուններն ու թիվը հրապարակելու անկարողությամբ: Այս իշխանությունների տնտեսական հավկուրության, աշխարհաքաղաքական հարցերում դրսեւորած բոբիկության, մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու անկարողության, կրթության, գիտության ու մշակույթի բնագավառներում երկու էշի գարի իրարից ջոկել չկարողանալու մասին էլ չենք խոսում: Ու մեկ էլ՝ ձեր փայ Կտրիճը թաղի ձեզ, Եկեղեցու հա՞րցն ինչ եղավ, վարչապետի գլխավորած եկեղեցական խորհուրդն ո՞ւր է, Կճոյա՞նն ուր է՝ «Բենթլի»-ով փախա՞վ, հոգեւոր հանրահավաքն ավարտվե՞ց… Բա էլ ի՞նչ հույսով եք ձեր գույնզգույն շորերով ու գլխարկներով, սրտիկ-մրտիկով, քրմապետի հետեւից ընկած, դեսուդեն վազում, այսքանից հետո դեռ ապուշ մարդ կա՞, որ իր քվեն տա ձեզ:

Ընդդիմության հաղթանակին կարող է խանգարել մեկ բան: Տղերք, հանկարծ ձեր բռնած գործին վատություն չխառնեք՝ տակից կլինի, թե` գլխից: Ով թուլացավ՝ փչացնելու է ժողովրդի հաղթանակը: Որոշեք, միասին հայտարարեք, որ ոչ մի պարագայում, անգամ ընտրությունների ամենաարտառոց արդյունքների դեպքում ՔՊ-ի հետ չեք համագործակցելու: Ժողովրդի՝ ձեզ տված ամեն քվեն ոսկի է, փրկության ծովում մի կաթիլ: Գյումրի-2, մի բան էլ ավել՝ լինելու է:

Փաշինյանին ամբողջովին զինաթափելու համար խոստացեք, որ պետական ապարատի բոլոր մասնագետները, քաղծառայողներն ու ապաքաղաքական պաշտոններ զբաղեցնողները կմնան իրենց տեղերում, աշխատանքը հանիրավի կորցրած ուսուցիչները, բժիշկները, դասախոսները, դպրոցի տնօրենները կվերականգնվեն իրենց պաշտոններում: Սրանք շռայլություններ չեն, այլ ՝արդարությունը եւ հասարակության համերաշխությունը վերականգնելու իրատեսական քայլեր: Նիկոլն ուժեղ էր իր պառակտչությամբ, դուք դարձեք մեր հասարակության համախմբողները:

Առջեւում ՀԱՊԿ գագաթնաժողովն է, որին Փաշինյանը չի մասնակցելու: Դա այն նույն Փաշինյանն է, որը ժամանակին հայտարարել է, թե Հայաստանի օկուպացված տարածքների համար պատերազմ չի անելու: Դա այն նույն Փաշինյանն է, որն անամոթաբար խոսում է նոր տարածքներ հանձնելու մասին: Այս վերջինը հաստատ չի լինելու, իսկ ինչ վերաբերում է Հայաստանի օկուպացված տարածքներին, ապա դրանք, քանի դեռ չենք ունենա մեր զինված ուժերը, կարող են վերադարձվել միայն հիշատակածս կառույցի ուժերով: Եվ, ուրեմն, մենք պետք է ձեւավորենք այնպիսի իշխանություն, որի առաջին քայլերից մեկը պետք է լինի Հայաստանի դուրսբերումը ՀԱՊԿ-ի «սառեցված անդամի» կարգավիճակից:

Ինձ թվում է՝ շատ բարդ բաներից չխոսեցինք այսօր: Գործընկերներս, հարգանքս իրենց, իրավիճակի թե՛ ավելի խոր եւ թե՛ ավելի բարդ վերլուծություններ են անում: Հատկապես հետաքրքրական են ՀՀ գործող իշխանությանն Ադրբեջանի, Թուրքիայի, ԵՄ-ի օգնության թեմաներով նյութերը: Կարդում եմ… Բայց քանի գրոշ կարժենա այդ աջակցությունը, եթե հայերով որոշենք, որ հունիսի 8-ին Նիկոլն իր ավազակախմբով այլեւս չի լինելու:

ՀԳ. Նիկոլից հետո կյանք կա: Ոչ ոք թող չկասկածի: Նիկոլը վախենում է «նախկին վարչապետ» տիտղոսից, բայց՝ ոչինչ, կսովորեցնենք: Դժվարանում եմ ասել` որտեղ եւ ինչպես, բայց կսովորեցնենք: Այնքան կպնդենք, որ ինքն էլ հասկանա, թե ինչպիսին չի կարող լինել Հայաստանի վարչապետը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու

«Սուպեր Մարիոն»՝ ՌԴ-ի հետ ԵՄ բանակցողի թեկնածու Thu, 21 May 2026 03:30:01 +0400 Եվրամիությունը քննարկում…

8 րոպե ago

Թրամփն ու իր ընտանիքը՝ ցմահ արտոնյալ․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում

Թրամփն ու իր ընտանիքը՝ ցմահ արտոնյալ․ ի՞նչ են որոշել ԱՄՆ-ում Thu, 21 May 2026 02:30:47…

1 ժամ ago

X սոցկայքում սահմանափակումներ են կիրառվել

X սոցկայքում սահմանափակումներ են կիրառվել Thu, 21 May 2026 01:30:36 +0400 Իլոն Մասկին պատկանող X…

2 ժամ ago

ՌԴ բանակն արտերկրում կպաշտպանի իր քաղաքացիներին․ Պուտինին լիազորել են

ՌԴ բանակն արտերկրում կպաշտպանի իր քաղաքացիներին․ Պուտինին լիազորել են Thu, 21 May 2026 01:00:56 +0400…

3 ժամ ago

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել

Նոր դեսպանի թեկնածությունը չի հաստատել Thu, 21 May 2026 00:00:24 +0400 Սկանդալ է ծագել Խորվաթիայի…

4 ժամ ago

Հույս ունի՝ Իրանի հետ գործարքը կկնքվի

Հույս ունի՝ Իրանի հետ գործարքը կկնքվի Wed, 20 May 2026 23:55:58 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ…

4 ժամ ago