13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում

13 ՀԿ-ներ Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված են համարում

Wed, 20 May 2026 18:38:46 +0400


Քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտել են Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ու կալանավորման միջնորդությունը՝ այն որակելով քաղաքականապես մոտիվացված և խոսքի ազատության իրավունքը սահմանափակող քայլ։ Կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։

«Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն եւ քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։

Առավել եւս անօրինական, անհամաչափ եւ դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահ մանափակելու եւ նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։

Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու եւ բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական եւ անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարեւորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը եւ սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության եւ քննչական կոմիտեի՝ ընտրովի արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։

Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի եւ անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերեւույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր եւ սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու , պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում։

Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության եւ գործնեության անաչառության բացակայությունը՝ էական հարված հասցնելով այդ մարմինների հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Ավելին՝ նման պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը։

Հաշվի առնելով վերգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից եւ Քննչական կոմիտեից՝

– Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին եւ դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,

– Գործնեության շրջանակներում պահպանել անկախության եւ անաչառության բարձր չափանիշներ, հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության եւ ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,

– Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական եւ անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով»։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Երեւանի մամուլի ակումբ

Արդարադատության նոր մշակույթ ՀԿ

Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

9 րոպե ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

14 րոպե ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

29 րոպե ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

37 րոպե ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

60 րոպե ago

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին

Ալիևի մամլյուքները՝ Հայաստանի անկախության պաշտպանության գործին Sun, 08 Nov 2026 22:58:06 +0400 ԱԼԻԵՎԻ ՄԱՄԼՅՈւՔՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ…

1 ժամ ago