Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

Wed, 20 May 2026 21:17:28 +0400


Մի հատ ուղղակի խորանանք սրանց Քննչական կոմիտեի, քննիչների, իշխանական իրավաբանների անմեղսունակության, տգիտության ու սրիկայության մեջ․

Ուրեմն ինչ որ մեկը մի անապացուցելի տեղեկություն է գցում դաշտ, թե՝ Նարեկ Կարապետյանը երկքաղաքացիություն ունի։ Ինչ որ սքրիններ են դնում, որոնց սկզբնաղբյուրը հայտնի չէ եւ այդ կայքն անգամ չկա, թեեւ որեւէ կայքում եղած տեղեկությունը չի կարող բավարար ապացույց համարվել, ուրիշ ապացույցներ էլ են պետք վարույթ հարուցելու, գործընթաց սկսելու համար, որովհետեւ կարող է պարզվել, որ դա կեղծ կայք է, կեղծ տեղեկություն եւ այլն։

Հարցում չեն անում Ռուսաստանի Դաշնություն՝ պետական մարմիններին, ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, ոչ մի պատասխան չեն ստանում, որովհետեւ ֆիզիկապես այս կարճ ժամանակում դա հնարավոր չէ անել։ Իսկ այդ գործողությունները պարտադիր են՝ համոզվելու համար նախընտրական փուլում Փաշինյանի գլխավոր մրցակցին խաղից հանելու համա՞ր է դա արվել, թե՞ այդ փաստի տակ որեւէ չնչին հիմք կա։

Ի դեպ, ֆեյքնյուզի հեղեղն այս շրջանում հարյուրապատկվել է՝ այս օրերին լրատվամիջոցները հազարավոր նման լուրեր են ստանում, որոնց մեծ մասն, ի դեպ՝ ՔՊ-ականների ու Փաշինյանի մասին է, բայց դրանք չեն հայտնվում մեր էջերում, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ բարդ շրջան է եւ լիքը կեղծիք կա օդում՝ չենք ուզում կեղծիքի տարածող լինել։

Ոչ միայն հարցում չեն անում, այլ, նույնիսկ, ԿԸՀ-ից տեղեկություն չեն պահանջում։ Թեեւ ԿԸՀ խոսնակը՝ լրատվամիջոցի հարցին ի պատասխան հերքում է նման փաստի գոյությունը։

Զրո հիմքով ու հորինված ապացույցով քրեական վարույթ են նախաձեռնում Նարեկ Կարապետյանի դեմ՝ փաստաթղթեր կեղծելու հոդվածով։ Եւ այդ սարքովի սքրիններով ուզում են նրան մեկուսացնել քարոզարշավից, կամ՝ չգիտեմ էլ ավելի նենգ ինչ միտք կարող է ծագած լինել Նիկոլ Փաշինյանի ուղեղում։

Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին հազարավոր հրապարակումներ եղան Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու հետ կապված։ «Հրապարակն» անգամ ուղիղ հարցում արեց Բրիտանիայի պետական կառույցներին, պետռեգիստր կոչվածին, որտեղից ոչ թե հերքում, այլ մի լղոզված պատասխան ստացանք, ինչից ենթադրելի էր, որ օրենքի խախտում, այնումենայնիվ, եղել է, բայց թեման փակեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե՝ «տեսել է նրա թղթերը», Արմեն Սարգսյանն ընտրվել է օրենքի պահպանմամբ։

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին Wed, 10 Jun 2026 08:10:37 +0400 Հունիսի 7-ի ընտրությունների…

10 րոպե ago

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել

«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել Wed, 10 Jun 2026 08:05:02 +0400 Չնայած նոր…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է

«Հրապարակ»․ Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է Wed, 10 Jun 2026 08:00:37 +0400 Փորձեցինք…

20 րոպե ago

Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կ. Գ.-ի…

6 ժամ ago

ՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործին

ՄԱԿ-ի գրասենյակի արձագանքը՝ կալանավորված, հացադուլավոր Արտուր Օսիպյանի գործին Tue, 09 Jun 2026 23:45:24 +0400 ՄԱԿ-ի…

9 ժամ ago

Գոհար Մելոյանը հրավիրում է մամլո ասուլիսի

Գոհար Մելոյանը հրավիրում է մամլո ասուլիսի Tue, 09 Jun 2026 23:44:46 +0400 Հարգելի ԶԼՄ ներկայացուցիչներ.…

9 ժամ ago