Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

Wed, 20 May 2026 21:17:28 +0400


Մի հատ ուղղակի խորանանք սրանց Քննչական կոմիտեի, քննիչների, իշխանական իրավաբանների անմեղսունակության, տգիտության ու սրիկայության մեջ․

Ուրեմն ինչ որ մեկը մի անապացուցելի տեղեկություն է գցում դաշտ, թե՝ Նարեկ Կարապետյանը երկքաղաքացիություն ունի։ Ինչ որ սքրիններ են դնում, որոնց սկզբնաղբյուրը հայտնի չէ եւ այդ կայքն անգամ չկա, թեեւ որեւէ կայքում եղած տեղեկությունը չի կարող բավարար ապացույց համարվել, ուրիշ ապացույցներ էլ են պետք վարույթ հարուցելու, գործընթաց սկսելու համար, որովհետեւ կարող է պարզվել, որ դա կեղծ կայք է, կեղծ տեղեկություն եւ այլն։

Հարցում չեն անում Ռուսաստանի Դաշնություն՝ պետական մարմիններին, ոչ մի գործողություն չեն ձեռնարկում, ոչ մի պատասխան չեն ստանում, որովհետեւ ֆիզիկապես այս կարճ ժամանակում դա հնարավոր չէ անել։ Իսկ այդ գործողությունները պարտադիր են՝ համոզվելու համար նախընտրական փուլում Փաշինյանի գլխավոր մրցակցին խաղից հանելու համա՞ր է դա արվել, թե՞ այդ փաստի տակ որեւէ չնչին հիմք կա։

Ի դեպ, ֆեյքնյուզի հեղեղն այս շրջանում հարյուրապատկվել է՝ այս օրերին լրատվամիջոցները հազարավոր նման լուրեր են ստանում, որոնց մեծ մասն, ի դեպ՝ ՔՊ-ականների ու Փաշինյանի մասին է, բայց դրանք չեն հայտնվում մեր էջերում, որովհետեւ մենք գիտակցում ենք, որ բարդ շրջան է եւ լիքը կեղծիք կա օդում՝ չենք ուզում կեղծիքի տարածող լինել։

Ոչ միայն հարցում չեն անում, այլ, նույնիսկ, ԿԸՀ-ից տեղեկություն չեն պահանջում։ Թեեւ ԿԸՀ խոսնակը՝ լրատվամիջոցի հարցին ի պատասխան հերքում է նման փաստի գոյությունը։

Զրո հիմքով ու հորինված ապացույցով քրեական վարույթ են նախաձեռնում Նարեկ Կարապետյանի դեմ՝ փաստաթղթեր կեղծելու հոդվածով։ Եւ այդ սարքովի սքրիններով ուզում են նրան մեկուսացնել քարոզարշավից, կամ՝ չգիտեմ էլ ավելի նենգ ինչ միտք կարող է ծագած լինել Նիկոլ Փաշինյանի ուղեղում։

Ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին հազարավոր հրապարակումներ եղան Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու հետ կապված։ «Հրապարակն» անգամ ուղիղ հարցում արեց Բրիտանիայի պետական կառույցներին, պետռեգիստր կոչվածին, որտեղից ոչ թե հերքում, այլ մի լղոզված պատասխան ստացանք, ինչից ենթադրելի էր, որ օրենքի խախտում, այնումենայնիվ, եղել է, բայց թեման փակեց ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե՝ «տեսել է նրա թղթերը», Արմեն Սարգսյանն ընտրվել է օրենքի պահպանմամբ։

Հասկացանք, որ ձեր կյանքից առավել աթոռն է թանկ եւ ուզում եք իշխանություն պահել, բայց ոչ մի սահման չկա՞, որ չեք անցնելու․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը․ վարույթները կարճվել են

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը․ վարույթները կարճվել են Fri,…

9 րոպե ago

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն

Հանրությանն ամեն կերպ փորձում են ներկայացնել լրիվ այլ իրականություն Fri, 23 Oct 2026 10:31:27 +0400…

12 րոպե ago

«Հրապարակ»․ Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով

«Հրապարակ»․ Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով Fri, 23 Oct 2026 10:30:48 +0400 Մելիք…

13 րոպե ago

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

«Հրապարակ»․ Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Fri, 23 Oct 2026 10:15:31 +0400 Վերջին օրերին…

28 րոպե ago

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց

Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց Fri, 23 Oct 2026 10:13:52 +0400 «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի…

30 րոպե ago

Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ Միա՛յն օրն ասեք

Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ Միա՛յն օրն ասեք Fri, 23 Oct 2026 09:59:57 +0400 Մենք…

44 րոպե ago