Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ․ ԲՀԿ նախընտրական շտաբ

Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ․ ԲՀԿ նախընտրական շտաբ

Wed, 20 May 2026 22:42:22 +0400


Հայաստանի ընտրական պատմության մեջ և միջազգային պրակտիկայում այսօր տեղի ունեցավ նախադեպը չունեցող մի գործընթաց. երկրի գործող վարչապետը հանրահավաքի ժամանակ հայտարարում է, որ երեկոյան՝ հաջորդ հանրահավաքի ժամանակ, տալու է ընդդիմադիր առաջատար ուժերից մեկի թեկնածուի անունը, որի հանդեպ ԱԱԾ պետք է գործ հարուցի։

Ժամեր անց, մեկ այլ հանրահավաքում հնչեցնում է Անդրանիկ Թևանյանի անունը։ Իրավական պրակտիկայի տեսանկյունից սա աբսուրդ է և նախադեպ չունեցող վարքագիծ։ Վարչապետն ուղիղ եթերում հանձնարարում է գործ հարուցել ընդդիմադիր առաջատար ուժի թեկնածուի հանդեպ՝ ոչ միայն գերազանցելով իր լիազորությունները, այլև խախտելով իրավական պրակտիկայի և միջազգային փորձի տրամաբանությունը։

Անդրանիկ Թևանյանի ամբողջ գործունեությունը մշտապես եղել է թափանցիկ, նա գործել է բաց՝ իր սկզբունքներին և արժեհամակարգին համապատասխան։ Նրա բոլոր քայլերը մշտապես եղել են հանրության աչքի առջև։
Մենք սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ։

Այս քայլերը, մեծ հաշվով, նախընտրական պրոցեսի գնահատականն են. իշխանությունները պարզորոշ տեսնում են սեփական վարկանիշի գահավիժումը և փորձում են ուժային մեթոդներով միջամտել նախընտրական գործընթացներին։ Սա հակաօրինական է և անարգանքի դրսևորում է ամբողջ քաղաքական դաշտի և ընտրողի հանդեպ։ Կոչ ենք անում իրավապահ համակարգին՝ ծառայել բացառապես օրենքին և չենթարկվել քաղաքական պատվերների։

Հիշեցնենք, թե պաշտոնավարման ընթացքում քանի´ հոգու է Նիկոլ Փաշինյանը կարգել որպես տարբեր մասշտաբների հանցագործ՝ կալանավորելով և ապօրինի քրգործեր հարուցելով։ Մարդիկ հետագայում արդարացվել են՝ հանցակազմի բացակայության պատճառով, սակայն իրավապահ համակարգը և մարդկային կյանքերը կրել են անդառնալի հետևանքներ։

Հանրությունը շատ լավ գիտի նման հայտարարությունների իրական արժեքը և պատճառները։ Ցանկացած զարգացման պարագայում մենք լինելու ենք մեր թիմակցի կողքին։ Անկախ բոլոր հարվածներից, ուժային և տեղեկատվական տեռորից, ԲՀԿ վստահորեն շարունակելու է իր նախընտրական արշավը, որը ենթադրում է ուղիղ, բաց երկխոսություն հասարակության հետ, ծրագրային քննարկումներ ժողովրդին հուզող բոլոր հարցերի շուրջ։ Մեր նպատակը երկրում ներքին համերաշխության հաստատումն է, կայունությունը, երաշխավորված խաղաղությունը, մեր քաղաքացիների բարեկեցությունը և Հայաստանի հետպատերազմյան վերականգնումը։

Վստահաբար, սրանք են լինելու հունիսի 7-ից հետո ձևավորվելիք նոր իշխանության առաջնահերթությունները։

ԲՀԿ նախընտրական շտաբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ում նշել են հայկական ապրանքների ներմուծման արգելքի պատճառը

ՌԴ-ում նշել են հայկական ապրանքների ներմուծման արգելքի պատճառը Wed, 10 Jun 2026 11:00:49 +0400 «Ռոսսելխոզնադզորը»…

14 րոպե ago

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին

Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկյանին Wed, 10 Jun 2026 10:56:08 +0400 Latest news from Secure…

18 րոպե ago

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ

Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ Wed, 10 Jun 2026 10:53:54 +0400 Ակբա բանկը…

21 րոպե ago

«Հրապարակ». Միակ անտրամաբանական բանն ինձ համար վերջնարդյունքն էր

«Հրապարակ». Միակ անտրամաբանական բանն ինձ համար վերջնարդյունքն էր Wed, 10 Jun 2026 10:45:23 +0400 «Հրապարակի»…

29 րոպե ago

Հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ․ Զախարովա

Հայ ժողովուրդն ունի Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման հստակ պահանջ․ Զախարովա Wed, 10 Jun 2026 10:30:04…

45 րոպե ago

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ

«Հրապարակ»․ Փաշինյանի աջակիցները հարձակվում են, ծեծում-ջարդում, մնում անպատիժ Wed, 10 Jun 2026 10:25:13 +0400 Ընտրություններից…

49 րոպե ago