Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

Բաց նամակ Սուրեն Պապիկյանին

Thu, 21 May 2026 13:36:51 +0400


Բաց նամակ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանին

Հարգելի՛ պարոն Պապիկյան,

Լրահոսում նկատել եմ, որ Դուք և Ձեր անմիջական ղեկավար՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տարբեր առիթներով հարցադրումներ եք անում, թե այս կամ այն մարդիկ ինչու չեն զոհվել կամ վիրավորվել պատերազմի ընթացքում։ Քանի որ Դուք և Ձեր վերադասը նույնպես ողջ և առողջ եք, որոշեցի այս նամակով դիմել Ձեզ։

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին․ եթե ես չեմ զոհվել, արդյո՞ք ժողովրդավարության «բաստիոնում» իրավունք չունեմ ասելու, որ Դուք ազգակործան պատուհաս եք, յոթ տարի միևնույն դասարանում մնացած տգետ եք, Ձեր իսկ ընկերների անձնական SMS-ները կարդացող ու մի մասը հանրայնացնող մարդկանց խումբ եք, և վերջապես՝ ուսապարկ եք։

Նամակը գրելու ընթացքում նաև նկատեցի, որ Ձեր ֆեյսբուքյան պաշտոնական էջով մայիսի 28-ին սիրով սպասում և հրավիրում եք բոլորին Հանրապետության հրապարակ՝ շքերթը դիտելու։ Սակայն հայցում եմ Ջեր ներողամտությունը, որ դժբախտաբար չեմ կարող գալ և մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ չեմ զոհվել…

Անկեղծորեն ցավ եմ ապրում այս ամենը գրելուց, քանի որ Դուք ՊՆ ղեկավար եք, իսկ ես դեռ մտածում եմ, որ մեր անվտանգության երաշխավորը հայկական բանակն է , ոչ թե Ադրբեջանը, ինպես հպարտ կեցվածքով հայտարարում են Ձեր թիմակիցները, իսկ թիվ մեկ հերոսը` հայ զինվորն է…
Կանխավ շնորհակալություն։

Վիտալի Մանգասարյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին

«Ուժեղ Հայաստանը» դեմ է ցանկացած միակողմանի զիջմնան և թույլ չի տալու խաղաղություն զիջումների հաշվին Thu,…

5 րոպե ago

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան

«Չղջիկների» «կռիշը» ԱԱԾ-ն է, իսկ այդ վարույթի հետ ես կապ չունեմ․ Սիլվա Համբարձումյան Thu, 10…

10 րոպե ago

Տիգրանաշենի հարցն առանձնահատուկ անվտանգային հարց է․ Մելոյան

Տիգրանաշենի հարցն առանձնահատուկ անվտանգային հարց է․ Մելոյան Thu, 10 Sep 2026 21:10:14 +0400 Latest news…

16 րոպե ago

Մենք, հատկապես սյունեցիներս, լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում ճանապարհների անվտանգությունը

Մենք, հատկապես սյունեցիներս, լավ պատկերացնում ենք, թե ինչ է նշանակում ճանապարհների անվտանգությունը Thu, 10 Sep…

20 րոպե ago

Պուտինը խաղադրույքը բարձրացրեց, ռուսական բազան հեշտ դուրս չի բերվի ՀՀ-ից

Պուտինը խաղադրույքը բարձրացրեց, ռուսական բազան հեշտ դուրս չի բերվի ՀՀ-ից Thu, 10 Sep 2026 21:00:11…

26 րոպե ago

Տիգրանաշենը լոկ տարածք չէ․ Ուժեղ Հայաստան

Տիգրանաշենը լոկ տարածք չէ․ Ուժեղ Հայաստան Thu, 10 Sep 2026 20:51:13 +0400 Latest news from…

35 րոպե ago