Քարոզարշավ անելու ժամանակ ունեն, արձանները մաքրելու ժամանակ չունեն

Քարոզարշավ անելու ժամանակ ունեն, արձանները մաքրելու ժամանակ չունեն

Thu, 21 May 2026 15:45:31 +0400


Վերնիսաժի հարակից այգում գտնվող Գարեգին Նժդեհի արձանը անմխիթար վիճակում է։ Արձանի զգալի մասը թռչուններն են աղտոտել։ Արձանի անմխիթար տեսքը խոսում է քաղաքի սանմաքրման ծառայությունների կողմից անուշադրության, անպատասխանատվության մասին։ Այգում զբոսնող քաղաքացիները նշում են, որ մաքրման և պահպանման աշխատանքներ վաղուց չեն իրականացվել։ Մինչդեռ հանրային վայրերում տեղադրված արձանների պատշաճ պահպանումը ոչ միայն մշակույթային ժառանգության պահպանման, այլ նաև քաղաքային բարեկեցության կարևոր գործառույթներից է։ Իսկ Գարեգին Նժդեհը հայ ժողովրդի ազգային պայքարի կարևորագույն խորհրդանիշներից է և նրա հիշատակը հասարակության համար մեծ նշանակություն ունի հատկապես այս փուլում, երբ մեր սահմանները վտանգված են եւ գլխավոր վտանգը կախված է Սյունիքի գլխին, իսկ Սյունիքի պաշտպանությունը ասոցացվում է հերոս Նժդեհի հետ։

Երբ արձանը կեղտոտ է կամ վնասված, դա ցույց է տալիս հասարակության անտարբերությունը, քաղաքային իշխանությունների անգործությունը եւ անփութությունը սեփական հերոսների հիշատակի նկատմամբ։ Նժդեհի արձանը մարդաշատ վայրում է, այստեղ նաեւ շատ զբոսաշրջիկներն են լինում եւ մեր հերոսի արձանի տեսքը նրանց մոտ կարող է բացասական կարծիք առաջացնել մեր քաղաքի ու մեր ազգի մասին։ Մայրաքաղաքի հուշարձանների մաքրության եւ պատշաճ տեսքի խնդիրը քաղաքապետարանի պատասխանատվության դաշտում է։

Մենք զրուցեցինք Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանի հետ, նա նշեց, որ ծրագիր կա մայիսի 27-ին՝ Առաջին Հանրապետության տոնին ընդառաջ բոլոր արձանների մաքրման աշխատանքներ իրականացնել։ Նա նաեւ նշեց, որ պարբերաբար մաքրման աշխատանքներ կատարվում են և հուշարձանների պահպանությունը աչքաթող չի արվում։

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է

«Օրերը հաշված են»․ Թրամփի թիրախում Սորոսն է Sat, 29 Aug 2026 12:00:18 +0400 ԱՄՆ նախագահ…

14 րոպե ago

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին

«Հրապարակ»․ Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին Sat, 29 Aug 2026 11:45:54 +0400 Վերջին…

28 րոպե ago

Վերանշանակումներ Կառավարությունում

Վերանշանակումներ Կառավարությունում Sat, 29 Aug 2026 11:38:17 +0400 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վերանշանակումներ են…

36 րոպե ago

Մոսկվան հունից դուրս եկավ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են

Մոսկվան հունից դուրս եկավ՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները սադրիչ են Sat, 29 Aug 2026 11:30:41 +0400…

44 րոպե ago

«Հրապարակ»․ Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում

«Հրապարակ»․ Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում Sat, 29 Aug 2026 11:15:32 +0400 Նիկոլ…

59 րոպե ago

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր

Նոր հարձակում․ թիրախում կրկին «Ozon»-ն էր Sat, 29 Aug 2026 11:00:57 +0400 Ուկրաինական զինուժը ԱԹՍ–ներով…

1 ժամ ago