Վրաստանում իշխանությունները լրջորեն մտահոգված են

Վրաստանում իշխանությունները լրջորեն մտահոգված են

Thu, 21 May 2026 18:00:28 +0400


Վրաստանի իշխանությունները լրջորեն մտահոգված են Եվրամիությունում դեմոկրատիայի ռեգրեսով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակ է ուղարկել Բրյուսել՝ ԵՄ ղեկավարությանը։ Հասցեատերերի ցանկում են Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Ռոբերտա Մեցոլան, Անտոնիու Կոշտան եւ այլոք։ Ինչն է ստիպել, որ վարչապետ Կոբախիձեին նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Թերեւս Դանիայում տեղի ունեցած իրադարձությունները։ Ինչպես գրում է քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, մի քանի օր առաջ Կոպենհագենում պաղեստինամետ ակտիվիստները փակել էին տրանսպորտային լոգիստիկ «Maersk» ընկերության մուտքը։ Նրանց պայքարի իմաստը պարզ էր։

Նրանք դեմ են, որ բեռնափոխադրումներ իրականացվի դեպի Իսրայել, քանի որ կարծում են, որ լոգիստիկան ԵՄ երկրների հետ ունեն ռազմական նշանակություն։ Ի պատասխան՝ դանիացի ոստիկանները ուժ են կիրառել։ Արդյունքում՝ պաղեստինամետ ցուցարարները դուրս են հանվել ընկերության տարածքից։Վարչապետ Կոբախիձեն հռետորական հարց է ուղղում իր բաց նամակի հասցվատեր՝ ԵՄ ղեկավարներին, թե ինչ վերաբերմունք ունեն Կոպենհագենում տեղի ունեցածի վերաբերյալ։ Եւ եզրակացությունը մեկն է՝ ավաղ Եվրոպան դեմոկրատիայի էտալոն չի հանդիսանում։ Ընդհակառակը, ակնառու է դեմոկրատիայից Եվրոպայի ռեգրեսը։ Նամակը հասկանալի է, որ ավելի շատ քարոզչական նպատակներով է գրվել ու հրապարակվել։

Ասել, թե Բրյուսելը այդ նամակից հետո վերաբերմունքը կփոխի Վրաստանի հանդեպ, սխալ կլիներ։ Չենք կարծում նաեւ, թե Կոբախիձեն էլ նման հույսեր ունի։ Նա այդքան միամիտ մարդ չէ։ Նամակի տողերի արանքում, ինչպես գրում է Մարկեդոնովը, Կոբախիձեն խոսում է վրացական ներքին լսարանի հետ։ Ընդ որում, վրացական ներքին լսարանը նրա համար շատ ավելի կարեւոր են, քան օրինակ Ուրսուլան կամ Ռոբերտան։ Կոբախիձեն ուզում է ասել, որ Եվրամիությունն այնքան էլ միամիտ չէ։ Եւ նախքան Վրաստանի աչքի փուշը տեսնելը, ճիշտ կլիներ, որ նախ Բրյուսելը սեփական աչքի գերանները տեսներ։ Ու կարծես թե դա Կոբախիձեի մոտ ստացվում է։ Գոնե ներքին լսարանը նրան ընկալում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր

Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր Wed, 30 Sep 2026 00:08:59 +0400 Այսօր առավոտյան հանկարծ մտքովս…

8 ժամ ago

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը

Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Tue, 29 Sep 2026 23:43:01…

8 ժամ ago

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի

Հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես կդադարեցվի Tue, 29 Sep 2026 23:33:25 +0400 ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ…

8 ժամ ago

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները

«Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին, Վահրամ Սահակյանի ձերբակալություն․ օրվա թոփ թեմաները Tue, 29 Sep 2026 23:19:07 +0400…

9 ժամ ago

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը

Ո՞ր գրառման համար է ձերբակալվել Վահրամ Սահակյանը Tue, 29 Sep 2026 23:04:01 +0400 Այսօր ձերբակալվել…

9 ժամ ago

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում

Ծեծկռտուք Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Tue, 29 Sep 2026 23:00:59 +0400 Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական»…

9 ժամ ago