Եթե հաստագլուխ չես…

Եթե հաստագլուխ չես…

Thu, 21 May 2026 19:45:03 +0400


Էս ինչեր եմ լսում… Ասում են՝ Նիկոլն իր անձնական դատախազներին ու դատավորներին հրահանգել է մի ձև գտնել և Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից: Անձամբ որևէ կերպ չեմ ստուգել այս տեղեկությունը, իսկ որ ճիշտն ասեմ՝ հավես էլ չունեմ ստուգելու: Ես դեմ չեմ, որ Նիկոլը մի այդպիսի «բարի» գործ կատարի: Մարդ ես, մեկ էլ տեսար՝ Սամվել Կարապետյանի ջրերն ընկած ազատության մեջ հայտնվեն նաև մյուս քաղբանտարկյալները, իսկ դա այս պահի իմ ամենամեծ ցանկությունն է: Այնպես որ, Նիկոլ, քեզ տեսնեմ:

Ինձ ուղղակի մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ հանկարծ Նիկոլի մեջ այդպիսի «ցանկություն» առաջացավ: Ինչ-որ պատճառներ պիտի լինեն, չէ՞: Թերթերն, օրինակ, գրում են, որ ՔՊ-ում լուրջ անհանգստություններ կան Փաշինյանի վերջին օրերի պահվածքի կապակցությամբ, Նիկոլն էլ, իբր, անհանգստացողներին հանգստացրել է, թե` վեր ընկեք տեղներդ, սա իմ կռիվն է, ես գիտեմ ինչ եմ անում: ՔՊ-ում, սակայն, դրանից ավելի են անհանգստացել ու իրենց մեջ վերջնականապես որոշել, որ Նիկոլը իրավիճակին չի տիրապետում: «Բա որ հանկարծ պարտվենք ընտրություններում, մեր վիճակն ի՞նչ կլինի… Ժողովուրդը մեզ կուտի, պատերով կտա, ասֆալտին կփռի…»: ՔՊ-ի այս անհանգստությո՞ւնն է պատճառը, որ Նիկոլը «փափկել» է և «ուզում է» Սամվել Կարապետյանին ազատել տնային կալանքից: Իմ կարծիքով՝ ՔՊ-ի այս նախազգուշական քայլը Նիկոլի վրա որոշակի ազդեցություն ունեցել է, բայց ոչ թե այն պատճառով, որ Նիկոլը «պրիզնատ» է գալիս իր թիմին, այլ այն, որ Նիկոլն ավելի տեղեկացված է իր հետագա ճակատագրին, որին անպայման կարժանանա, եթե հունիսի 7-ին պարտվի վատ նոտայի վրա:

Ի՞նչ է նշանակում պարտվել վատ նոտայի վրա: Մի բան է՝ պարտվել «բարի» գործեր անելով, մեկ այլ բան՝ հաստ գլուխը պատերին տալով… Մի բան է՝ պարտվել հզոր դաշնակցի հետ լեզու գտնելով, մեկ այլ բան՝ մինչև վերջ թշնամու առաջ սողալով: Կարողացա՞ բացատրել: Ո՞չ… Ես չեմ հասկանում, թե ինչ կա չհասկանալու: Տեսեք՝ Նիկոլը, ճիշտ է, ՔՊ-ին ու հայ ժողովրդին «ատչոտ» չունի տալու, բայց մի՞թե Նիկոլն այնքան հաստագլուխ է, որ բանի տեղ չդնի ՌԴ անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստը, որտեղ քննարկվել է իր հարցը: Արա, Ռուսաստանը բանուգործը թողել՝ Նիկոլ է քննարկում… Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում: Ընդ որում՝ Նիկոլին քննարկում են վերջինիս համար ոչ այնքան հաճելի լույսի ներքո: Այսինքն, մեդալ չեն տալու և, հնարավոր է, ուրիշ բան անեն, եթե…

Գտեք, կարդացեք ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի անդրադարձը Հայաստանում տիրող քաղաքական դրությանն ու հայ քաղաքական գործիչների նկատմամբ կիրառվող խտրականությանը: Նա բերել է Նարեկ Կարապետյանի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդու օրինակը և հերքել Նիկոլի իրավապահների հերթական օյինբազությունը Նարեկ Կարապետյանի՝ ՌԴ քաղաքացի լինելու մասին: Հետաքրքիր է նաև, որ Գալուզինն իր խոսքում հստակ տարանջատել է Նիկոլին (ՀՀ իշխանություններին) հայ ժողովրդից: Նա ընդգծել է, որ Հայաստանը չի կարող միաժամանակ պարել երկու հարսանիքում (նկատի ունի Նիկոլի՝ ԵՄ-ն ԵԱՏՄ-ի մեջ տեղավորելու փորձերը) և միևնույն ժամանակ հիշեցրել. «Ռուսաստանի վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ մնում է անփոփոխ՝ հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է»:

Գալուզինի ծանր խոսքերը դեռ չէինք մարսել, որ Մոսկվայից հերթական լուրը հասավ: Դաշնային խորհուրդը հաստատել է օրենք, որը զգալիորեն ընդլայնում է Ռուսաստանի նախագահի լիազորությունները՝ զինված ուժերը արտասահմանում օգտագործելու համար: Այդ փաստաթղթի համաձայն՝ Վլադիմիր Պուտինը կկարողանա օգտագործել բանակը՝ «Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու» համար, եթե նրանք ձերբակալվեն, կալանավորվեն կամ հետապնդվեն արտասահմանում։ The Moscow Times-ը նշում է, որ ՌԴ նախագահի լիազորությունների այս ընդլայնումը տեղի է ունենում Ռուսաստանի՝ Արևմտյան հետախուզական գործակալությունների և ՆԱՏՕ-ի հետ հակամարտության էսկալացիայի ֆոնին։ Եվ ուրեմն, Հայաստանում քանի՞ հաստագլուխ կա այսօր, որ չգիտի ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի տեղը կամ տեղյակ չէ, թե ինչպես են գործում նորմալ պետության համապատասխան ուժերը, երբ հրաման են ստանում իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Հիմա հասկացա՞նք, թե առաջիկա օրերին ինչեր կարող են տեղի ունենալ Հայաստանում, եթե Փաշինյանը ազատ չարձակի Սամվել Կարապետյանին և չդադարեցնի նրա եղբորորդու հետապնդումը:

Դե իսկ հիմա՝ ՔՊ-ի անհանգստության մասին: Այդ կուսակցությունը միայն Նիկոլից, Ալենից, Պապիկյան Սուրենից ու Ռուբեն Ռուբինյանից չի կազմված, որ նստի առաջին պատահած ինքնաթիռն ու թռնի: Այնտեղ Արսեն Թորոսյան կա, Հայկ Կոնջորյան, Վահագն Ալեքսանյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան (կանանց չեմ հիշատակում) և բազում այլ խայտառակություններ, որոնք պարտությունից հետո ստիպված են լինելու ժողովրդից համաներում խնդրել ոչ միայն իրենց, այլև Նիկոլի գլխավորությամբ արանքը ճղածների փոխարեն: Եվ ՔՊ-ում, այո, մտահոգ են:

Հ.Գ. Ինձ տեղեկություններ են հասել նաև այն մասին, որ Նիկոլի այլասերված քարոզարշավից ամենաշատը տրտնջում է ՔՊ շտաբի պետ Արայիկ Հարությունյանը: Սա իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ոչ մի պարագայում չի մասնակցելու Նիկոլի և Դդմաշեն գյուղի էլեկտորատի հանդիպմանը: Ի՞նչ է, հավատալու չէ՞… Ձեր գործն է՝ կարող եք համարել զավեշտ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նախ թող Ադրբեջանը վերադարձնի մեր տարածքները, հետո կխոսենք մնացածի մասին. Նարեկ Կարապետյան

Նախ թող Ադրբեջանը վերադարձնի մեր տարածքները, հետո կխոսենք մնացածի մասին. Նարեկ Կարապետյան Mon, 24 Aug…

16 րոպե ago

Օմանի ԱԳ նախարարը կարևոր բանակցությունների համար կայցելի Իրան

Օմանի ԱԳ նախարարը կարևոր բանակցությունների համար կայցելի Իրան Mon, 24 Aug 2026 16:30:44 +0400 Օմանի…

21 րոպե ago

Ալիևն ասում ա՝ ատոմակայանը կփակես, էսօր Փաշինյանն ի՞նչ ասեց, ասեց, որ այն վտանգավոր ա. Կարապետյան

Ալիևն ասում ա՝ ատոմակայանը կփակես, էսօր Փաշինյանն ի՞նչ ասեց, ասեց, որ այն վտանգավոր ա. Կարապետյան…

23 րոպե ago

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը

#Ուղիղ․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Mon, 24 Aug 2026 16:14:52 +0400 Latest…

37 րոպե ago

ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը

ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը Mon, 24 Aug 2026…

40 րոպե ago

Գայթակղություն առաջացավ գամ, փաթաթվեմ ձեզ, փաստորեն էդքան ազնիվ եք եղել. Ասլանյանը՝ Փաշինյանին

Գայթակղություն առաջացավ գամ, փաթաթվեմ ձեզ, փաստորեն էդքան ազնիվ եք եղել. Ասլանյանը՝ Փաշինյանին Mon, 24 Aug…

46 րոպե ago