Ո՞ւր են երեխեքդ, որ խալխի երեխեքին ես օգտագործում․․․

Ո՞ւր են երեխեքդ, որ խալխի երեխեքին ես օգտագործում․․․

Thu, 21 May 2026 20:45:31 +0400


Փաշինյանը կնոջ ու երեխեքի հետ Հռոմ, Լոնդոն, Փարիզ է թռել․ անգամ իր երեխեքը մեծ թագավորությունների, գերտերությունների առաջնորդներին, Հռոմի Պապին է ներկայացրել, այսօր ու՞ր են նրանք։ Եթե կինն ու երեխեքդ 8 տարի Հայաստանի քաղաքականության մաս են կազմել, ինչու՞ ընտրարշավին չկան։

Քաղաքական հոգեբանության մեջ կա մի պարզ կանոն․ մարդը հանրությանը ցույց է տալիս այն, ինչ իր համար անվտանգ է։ Ընտանիքը նրա աթոռի համար դարձել է ռիսկային գործոն։ 8 տարի ընտանիքը նրա կողքին էր բոլոր միջազգային այցերին, քաղաքական միջոցառումների, ուղերձների ու PR-ի մեջ։ Ընտանիքը ներկայացվում էր որպես «ժողովրդական, բաց, հասարակ ընտանիք»։ Ու՞ր են նրանք։ Խալխի երեխեքին է բերում, ու՞ր են իր երեխեքը։ Թե՞ նրանք միայն Լոնդոն, Փարիզ, Հռոմ գնալուց է տանում։

Քաղաքական տեխնոլոգիաներում մարդը երբեք չի թաքցնում այն, ինչ իրեն ուժ է տալիս։ Թաքցնում է այն, ինչը կարող է վնասվել կամ վնասել։ Եթե իշխանությունը վստահ լիներ, որ հանրային միջավայրը սիրով ու համակրանքով է լցված իր հանդեպ, առաջինը հենց սեփական երեխաներն էին հայտնվելու մարդկանց մեջ՝ բակերում, հրապարակներում, երթերում, շփումների կենտրոնում։

Որովհետև ընտանիքն ամենաուժեղ PR գործիքն է։ Այսօր հրապարակ են բերվում ուրիշների երեխաները՝ դպրոցներից, մանկապարտեզներից, միջոցառումներից։ Եթե Նիկոլը վստահ լիներ, որ իր հանդեպ ջերմություն կա, առաջին հերթին հենց իր ընտանիքը կբերեր։ Երբ սեփական երեխաներին պահում են «փակ ռեժիմում», բայց ակտիվ օգտագործում են ուրիշների երեխաներին՝ երգեցնելու, պարացնելու, մայկաներ հագցնելու, զանգվածային ֆոն ստեղծելու համար, դա արդեն պաշտպանական քաղաքական վարքագիծ է։ Այսինքն իր երեխաներին պահում է հանրային բացասական էներգիայից հեռու, որովհետև հասկանում է՝ հանրային մթնոլորտն իր համար աննպաստ է։

Իր երեխեքին, կնոջը հանրային տեսադաշտից նախընտրական շրջանում հեռացնելը պարզ ցուցիչ է՝ հանրությունը նրան չի ընդունում։ Սա նաև շատ ծնողների մոտ բնական հարց է առաջացնում․ եթե քաղաքական քարոզչության մեջ երեխաների մասնակցությունը նորմալ ու ընդունելի է, ապա ինչո՞ւ այդ «նորմալությունը» չի տարածվում սեփական երեխաների վրա։ Հասարակությունն այստեղ կարդում է մի շատ պարզ ենթատեքստ․ «ուրիշների երեխաներին կարելի է բերել ֆոնի համար, բայց սեփականներին՝ ոչ, որովհետև նրանք չափազանց արժեքավոր են՝ ռիսկի ենթարկելու համար։ Այն բացասական էներգիան, որ կուտակված է Փաշինյանի շուրջ, ուրիշի երեխաները կարող են սպունգի նման ներքաշել սեփական մարմին, բայց իր երեխեքին չի՜ կարելի։

Նրանք կհայտնվեն մոր հետ այն ժամանակ, երբ Փաշինյանը կընտրվի վերստին ու միասին Հռոմ- Փարիզ- Լոնդոն կթռնեն ու ծիծաղեն միամիտ ժողովրդի վրա։ Այդ անհավասարությունը ծնողների ներսում դժգոհության փոթորիկ պիտի առաջացնի։ Որովհետև իրենց երեխեքը Փաշինյանի համար քաղաքական դեկոր են՝ իր աթոռը պահելու համար։ Ծնողը պիտի ունենա բնազդային չափիչ․ զգա, թե որտեղ է ավարտվում «սերը երեխաների հանդեպ» և սկսվում «երեխաների օգտագործումը որպես դեկորացիա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թուրքիան լավատես է Հայաստանի և Ադրբեջանի հարցում

Թուրքիան լավատես է Հայաստանի և Ադրբեջանի հարցում Sat, 29 Aug 2026 16:15:49 +0400 Թուրքիայի արտաքին…

23 րոպե ago

Տարհանել են մարդկանց, ծերանոցը․ Թուրքիայում սարսափելի հրդեհ է

Տարհանել են մարդկանց, ծերանոցը․ Թուրքիայում սարսափելի հրդեհ է Sat, 29 Aug 2026 16:00:32 +0400 Թուրքիայի…

38 րոպե ago

Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից

Փաշինյանի իշխանության պահպանումը կախված չէ ընդդիմախոսների չեզոքացումից Sat, 29 Aug 2026 15:45:13 +0400 Բռնապետության գնացող…

53 րոպե ago

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի

Ձմռանը տաքանալու խնդիր կծագի Sat, 29 Aug 2026 15:30:34 +0400 Կատարից սեղմված գազի մատակարարման դադարեցման…

1 ժամ ago

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն

Այսօր մեզ պակասում է ոչ թե նոր թշնամի, այլ՝ ազգային համերաշխություն Sat, 29 Aug 2026…

1 ժամ ago

Ավելի քան 600 զոհ․ սարսափելի աղետի հետևանքները

Ավելի քան 600 զոհ․ սարսափելի աղետի հետևանքները Sat, 29 Aug 2026 15:00:20 +0400 Նեպալում ջրհեղեղների…

2 ժամ ago