Խստորեն դատապարտում ենք քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը. «Հայաքվե»

Խստորեն դատապարտում ենք քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը. «Հայաքվե»

Fri, 22 May 2026 10:30:56 +0400


Նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների:

Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:

Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` տուրք չտալու գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է

Telegram-ի համահիմնադիրն առաջին անգամ ամուսնացել է Wed, 18 Nov 2026 19:30:05 +0400 Telegram-ի համահիմնադիր Նիկոլայ…

6 րոպե ago

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում

Հայաստանը նորից նահանջել է FIFA-ի վարկանիշային աղյուսակում Wed, 18 Nov 2026 19:29:37 +0400 Ֆուտբոլի միջազգային…

7 րոպե ago

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ

Ալիևի հետ ես պիտի թուղթ ստորագրեմ Wed, 18 Nov 2026 19:22:50 +0400 Հայաստանի նկատմամբ արտաքին…

14 րոպե ago

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը

Հայրենադարձված սփյուռքահայերի չգնահատված դերը Wed, 18 Nov 2026 19:15:57 +0400 Մեզ մեղադրում են, թե Հայաստանը…

20 րոպե ago

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն

Եթե Փաշինյանն իր զոհվելու խոստումը կատարի, շատ խնդիրներ կլուծվեն Wed, 18 Nov 2026 19:14:33 +0400…

22 րոպե ago

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան

Նոր զոհեր փնտրել պետք չէ, վարչապետն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի. Ղազարյան Wed,…

25 րոպե ago