Ձերբակալել են Մարտուն Գրիգորյանի թիմակից ավագանու անդամին

Ձերբակալել են Մարտուն Գրիգորյանի թիմակից ավագանու անդամին

Fri, 22 May 2026 18:59:13 +0400


Այսօր վաղ առավոտից Մարտուն Գրիգորյանի թիմի նկատմամբ իրականացված քննչական գործողությունների շրջանակում ձերբակալվել է երկու անձ։ Այդ մասին հայտնեցին պատգամավորի նախընտրական շտաբից։
Շտաբի փոխանցմամբ՝ ձերբակալվածներից մեկը Գյումրու ավագանու անդամ Արտակ Հովսեփյանն է։ Նրանց տեղեկություններով՝ խուզարկություններ են իրականացվել նաև թիմակիցների բնակարաններում, իսկ որոշ դեպքերում իրավապահները քաղաքացիներին կանգնեցրել են ճանապարհին և ուղեկցել քննչական գործողությունների վայրեր։

Շտաբում տեղի ունեցածը գնահատում են որպես քաղաքական ճնշման հերթական դրսևորում՝ նշելով, որ իշխանությունները փորձում են ազդեցություն գործադրել ընդդիմադիր ուժերի և նրանց համակիրների վրա։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն դատարանի որոշմամբ խուզարկություններ էր իրականացրել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի առանձնատանը և «Առաջարկ Հայաստանին» քաղաքական ուժի նախընտրական շտաբներում՝ նախընտրական բարեգործության արգելքը խախտելու կասկածանքով։ Շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ քննչական գործողությունների ավարտին առգրավվել են համակարգիչներ, փաստաթղթեր և աշխատանքային աշխատանքային նոթատետրերը։

Մարտուն Գրիգորյանի թիմակիցները տեղի ունեցողը համարում են քաղաքական բնույթի գործընթաց՝ պնդելով, որ իշխանությունները փորձում են ճնշում գործադրել ընդդիմադիր շրջանակների վրա։ Նրանց գնահատմամբ՝ հատկապես վերջին օրերին Գյումրիում նկատվող քաղաքական ակտիվությունն ու ընդդիմադիր տրամադրությունների աճը դարձել են նման գործողությունների պատճառ։

«Փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, սակայն նման մեթոդներով հնարավոր չէ կասեցնել մարդկանց քաղաքական դիրքորոշումը։ Գյումրիում ձևավորվել է իշխանության քաղաքականությանը հակադրվող լայն շրջանակ, և դա արդեն ակնհայտ է բոլորի համար»,- նշում են Գրիգորյանի աջակիցները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը կոչ է արել Իսրայելին ճանաչել Հայոց ցեղասպանությունը Sun, 26 Jul 2026 21:41:19…

19 րոպե ago

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը

Վեհափառը կարևորել է հայրենիքի և աշխարհասփյուռ հայության կապի ամրապնդումը Sun, 26 Jul 2026 21:15:48 +0400…

45 րոպե ago

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց

Մեռելածին խորհրդարան՝ դեռ առաջին նիստից առաջ. Սուրենյանց Sun, 26 Jul 2026 21:00:43 +0400 «Մեռելածին խորհրդարան՝…

60 րոպե ago

Լավրովը խոսել է Արաղչիի հետ

Լավրովը խոսել է Արաղչիի հետ Sun, 26 Jul 2026 20:45:44 +0400 Հուլիսի 26-ին իրանական կողմի…

1 ժամ ago

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել Sun, 26 Jul 2026 20:36:39 +0400 Խաչը…

1 ժամ ago

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում

Պուտինը հետևում է որոշ բլոգերների և ուրախանում Sun, 26 Jul 2026 20:15:28 +0400 «Հատուկ ռազմական…

2 ժամ ago