Այդ քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ

Այդ քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ

Fri, 22 May 2026 21:45:34 +0400


«Հրապարակի» զրուցակիցը հոգեբան Միհրդատ Մադաթյանն է։

– Նիկոլ Փաշինյանը միշտ է աչքի ընկել անկայուն հոգեվիճակով, շարձուձևով, տարօրինակ ժեստերով և հայտարարություններով, սակայն վերջին օրերին առավել ծայրահեղ է դա դրսեւորվում։ Նա հիմա անընդհատ «դավաճաններ» է բացահայտում։ Ի դեպ՝ այս տարիներին շատ հաղորդագրություններ տարածեցին, մարդկանց անմեղության կանխավարկածը հաշվի չառնելով՝ նրանց դավաճան կարգեցին, սակայն հետո՝ ամիսներ անց պարզվեց, որ դավաճանություններն ու դասալքությունը չի ապացուցվել և այդ անձինք արդարացվել են։ Ի՞նչ է սա։ Ինչի՞ է հասնելու դավաճաններ գտնելով։ Գուցե ցանկանում է իրեն արդարացնե՞լ նման քայլերով։

– Փաշինյան Նիկոլը միշտ եղել է մի թերթի խմբագիր, որը զբաղվել է բանսարկություններով։ Նա սովոր է ֆեյք ինտրիգներ հրապարակել, ընդ որում դրանք միշտ ինքն է հորինել, իսկ հետո որոշակի գումարի դիմաց լռել է։ Դա այս մարդու գումար աշխատելու ստրատեգիան է եղել տասնյակ տարիներ․․․․ այսօր էլ այս առումով նրա կյանքում շատ բան չի փոխվել։ Այս պացիենտը հիմա էլ որոշակի ինտրիգներ ստեղծելով՝ փորձում է դրանք ուռճացնել, հույս ունենալով, որ իր կողմից հնչած հայտարարությունները ընկալվելու են որպես բացարձակ ճշմարտություն։ Խոսել դավաճանության մասին, անդադար դավաճաններ փնտրել, դա պարզ հոգեբանություն է։ Մարդը ամենից շատ դիմացիններին մեղադրում է այն հանցանքների մեջ, որոնք ինքը ամենից շատն է գործել։ Նա գիտի, որ ինքը որոշակի դավաճանություններ է կատարել, այդ պատճառով փորձում է դիմացիններին մեղադրել դավաճանության մեջ։ Դրա պարզ օրինակը մենք տեսել ենք։ 44-օրյա պատերազմը պարտվեց և մեղադրեց իրենից բացի բոլորին․ նախկին իշխանություններին, ռուսներին, ընդդիմադիրներին, չկռվողներին և այլն։ Ի վերջո այս մասով լսում ենք ամենաաբսուրդային մեղադրանքները։ Իշխանության ներկայացուցիչները շատ լուրջ դեմքով հայտարարում են, որ Արցախը հանձնվել է 25 տարի առաջ, սակայն Ալիևն այն չէր վերցնում, սպասում էր, որ Նիկոլի ձեռքից վերցնի․․․․ սրանք նույն ժանրից են։ Նիկոլ Փաշինյանը հուսահատ առնետի նման գիտի, թե իրեն ինչ է սպասվում ընտրություններից հետո։ Նա դառնալու է հայ ազգի ամենամեծ հանցագործներից մեկը։

– Փաշինյանը վերջին օրերին զարմացնում է բոլորին, անգամ ձեռքերին է սկսել ազատություն տալ, քաշքշեց մի բժշկուհու, ով քննադատում էր իրեն։ Սամվել Կարապետյանի որդու սեռական օրգաններն է սպառնում կտրել, Ծառուկյանի որդուն բերել բանտ ուղարկել եւ այլն։ Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանն իրո՞ք խելագար է։

– Ես երբեք չէի պնդի, որ նա հոգեկան հիվանդ է։ Նրա քայլերը հիշեցնում են անսպասելի դաշտանադադարի մեջ հայտնված կնոջ հոգեվիճակ։ Նա վախեցած է։ Այսօր առավոտյան մամուլի ասուլիսի ժամանակ էլ ասաց, որ ինքը, ի տարբերություն մյուս ընդդիմադիր լիդերների, հուզական մարդ է, իսկ, օրինակ, Սամվել Կարապետյանը և Ռոբերտ Քոչարյանը հուզական չեն և չունեն հույզեր։ Աբսուրդային հայտարարություններ է անում։ Այն մարդը, ով իր հույզերը փաթաթում է դիմացինների վզին, կոչվում է՝ հիստերիկ։ Բոլորս էլ կարող ենք հուզական լինել։ Օրինակ՝ ես Փաշինյանի նկատմամբ մի քանի տակառ բացասական հույզ ունեմ, բայց կարողանում եմ ինձ զսպել։

– Ի դեպ՝ քաղաքականության մեջ, այն էլ՝ երկրի ղեկավարի պարագայում հուզական լինելը առավելությո՞ւն է։

– Լինել հասուն մարդ և միաժամանակ հուզական լինել, դա արդեն իսկ առավելություն չէ։ Հուզականությունը օգնում է գրողներին, քանդակագործներին, երաժիշտներին, նկարիչներին, բայց քաղաքականության մեջ հույզերը խանգարում են, ինչպես օրինակ՝ լրագրության մեջ, հոգեբանության մեջ և այլն։ Երկրի ղեկավարի պարագայում հուզական լինելը ոչ մի լավ բանի չի հանգեցնում։

– Ինչի՞ է ուզում հասնել նա այս կեցվածքով։ Գուցե որոշել է իր հայհոյանքներով օրինակ Դոգի ընտրազանգվածին իրենով անել։

– Եթե գոնե մեկ անգամ անկյուն ընկած առնետի վարքագիծը տեսնեք, անմիջապես կհիշեք Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հուզական արտահայտումները, ճիչերը, հարձակումները և այլն։ Սա նորմալ երևույթ է։ Այս պացիենտը մի անկյունում է հայտնվել, որից չի կարողանում դուրս գալու ելք գտնել։ Անգամ մամուլի ասուլիսի ժամանակ հնչած նրա ստերը, նրա արդարացումները ոչ մի ադեկվատ մարդու վրա ազդեցություն չեն թողնում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

ՌԴ-ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը

ՌԴ-ն միջազգային կառույցներին կոչ է անում դատապարտել Ստարոբելսկի քոլեջի ահաբեկչությունը Sat, 23 May 2026 02:00:15…

26 րոպե ago

Մեսսին ևս դարձավ միլիարդատեր

Մեսսին ևս դարձավ միլիարդատեր Sat, 23 May 2026 01:00:53 +0400 Bloomberg-ի տվյալներով՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել…

1 ժամ ago

Հրատապ․ Կադրեր Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունից

Հրատապ․ Կադրեր Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունից Sat, 23 May 2026 00:49:34 +0400 Latest news from Secure…

2 ժամ ago

ՄԱԿ-ը դատապարտել է Կիևի կողմից Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը

ՄԱԿ-ը դատապարտել է Կիևի կողմից Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը Sat, 23 May 2026 00:30:33 +0400…

2 ժամ ago

Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց

Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց Sat, 23 May 2026 00:02:59 +0400 ԿԸՀ-ն բավարարել է…

2 ժամ ago

Դոնալդ Թրամփի որդու նախկին կնոջ մոտ կրծքագեղձի քաղկեղ է հայտնաբերվել

Դոնալդ Թրամփի որդու նախկին կնոջ մոտ կրծքագեղձի քաղկեղ է հայտնաբերվել Sat, 23 May 2026 00:00:41…

2 ժամ ago