Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

Մեզ չեն ֆինանսավորում ո՛չ նախկինները, ո՛չ օլիգարխները․ «Միասնության թևերի» պատասխանն իշխանական քարոզչությանը

Fri, 22 May 2026 22:17:58 +0400


Վերջին օրերին հանրային տիրույթում տարածվում են տարբեր հայտարարություններ «Միասնության թևերի» քարոզարշավն այս կամ այն քաղաքական և գործարար շրջանակների կողմից իբր ֆինանսավորելու մասին։
Սկզբում հասարակությանը պատմում էին սուտ տեղեկություններ, թե Արման Թաթոյանի քարոզարշավը ֆինանսավորում է Սերժ Սարգսյանը։ Այժմ իշխանամետ լրատվամիջոցներում հայտնվել է նոր վարկած՝ իբր ֆինանսավորվում է Արթուր Սողոմոնյանի կողմից։

Այս հայտարարություններից ոչ մեկը չի համապատասխանում իրականությանը։
Եթե որևէ մեկը իսկապես հիմքեր ունի կասկածելու քարոզարշավի ապօրինի ֆինանսավորմանը, ապա Հայաստանում գոյություն ունեն օրենքով նախատեսված բոլոր մեխանիզմները՝ դիմումներ ուղղել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն, իրավապահ մարմիններ կամ պաշտոնական հարցումներ։

Այդ գործիքներից կարող էր օգտվել նաև Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հրապարակային ակնարկների և քաղաքական պիտակավորումների փոխարեն։

Մենք պատրաստ ենք պատասխանել ցանկացած հարցի՝ փաստաթղթերով, յուրաքանչյուր ծախսային հոդվածի, յուրաքանչյուր մուտքագրման աղբյուրի և յուրաքանչյուր միջոց ստացողի վերաբերյալ։ Առավել ևս, որ կուսակցության ֆինանսական հաշվետվությունները, օրենքով սահմանված կարգով, ներկայացվում են ԿԸՀ և բաց են հանրության համար։

Նման քարոզարշավների վտանգը միայն քաղաքական հակառակորդին վարկաբեկելու փորձերի մեջ չէ։ Վտանգավորն այն է, որ անմեղության կանխավարկածը աստիճանաբար փոխարինվում է քաղաքական նպատակահարմարությամբ․ սկզբում՝ հրապարակային մեղադրանք, հետո՝ ապացույցների որոնում։

Սկզբում հասարակությանը ներկայացվում է քաղաքական պիտակ, իսկ հետո արդեն փորձում են գտնել նախապես արված եզրակացության հաստատումներ։ Ցավոք, նման գործելակերպը սովորական է դարձել ոչ միայն գործող իշխանության, այլ նաև ներկայիս ընդդիմության մի մասի համար։

Եվ սա արդեն խոսում է ոչ թե ճշմարտությունը բացահայտելու ձգտման, այլ տեղեկատվական ճնշման տեխնոլոգիայի մասին։

Հենց նման պրակտիկայի դեմ մեր թիմը միշտ է հանդես եկել՝ անկախ նրանից, թե ով է եղել իշխանության։ Շարունակելու ենք այդպես մեր ամբողջ թիմով նաև հետագայում:

Մարդու իրավունքներն ու օրենքը պետք է լինեն քաղաքական նպատակահարմարությունից, կուսակցական պատկանելությունից և տվյալ պահին գործող իշխանությունից վեր։

Եվ ամենակարևորը, ինչ այսօր անհրաժեշտ է Հայաստանին, իրական իրավական պետության կառուցումն է՝ հիմնված մարդու և օրենքի նկատմամբ հարգանքի վրա՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։
Առանց դրա որևէ իշխանափոխություն չի փոխի երկիրը։ Կփոխվեն միայն այն մարդկանց ազգանունները, ովքեր իրենց համարում են «պետության տերեր»։

Իրական պետականությունը սկսվում է օրենքի և մարդու նկատմամբ հարգանքից։

«Միասնության թևեր» կուսակցություն

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Թեհրանը գիտի՝ ինչ անել, եթե ԱՄՆ-ն «ուրանա» հուշագիրը

Թեհրանը գիտի՝ ինչ անել, եթե ԱՄՆ-ն «ուրանա» հուշագիրը Sat, 11 Jul 2026 11:00:48 +0400 Իրանը…

4 րոպե ago

Խլեցին և հիմա վայելում են․ ի՞նչ է գտել Բաքուն Սոթքի ոսկու հանքավայրում (ֆոտո)

Խլեցին և հիմա վայելում են․ ի՞նչ է գտել Բաքուն Սոթքի ոսկու հանքավայրում (ֆոտո) Sat, 11…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Երեւանում շատ արժեքավոր հայկական հնավայրեր կան, ի՞նչ իմաստ ունի պարսկականը բացելը

«Հրապարակ»․ Երեւանում շատ արժեքավոր հայկական հնավայրեր կան, ի՞նչ իմաստ ունի պարսկականը բացելը Sat, 11 Jul…

19 րոպե ago

Սպանել են ՆԳՆ նախկին փոխնախարարին․ ի՞նչ են հայտնել անգլիացի իրավապահները

Սպանել են ՆԳՆ նախկին փոխնախարարին․ ի՞նչ են հայտնել անգլիացի իրավապահները Sat, 11 Jul 2026 10:30:46…

34 րոպե ago

«Հրապարակ»․ Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին

«Հրապարակ»․ Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին Sat, 11 Jul 2026 10:25:20 +0400 5 տարի առաջ,…

40 րոպե ago

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանի հրահանգով կալանավորվածներն ազատվել են

«Հրապարակ»․ Սուրեն Պապիկյանի հրահանգով կալանավորվածներն ազատվել են Sat, 11 Jul 2026 10:15:58 +0400 Նախընտրական շրջանում՝…

49 րոպե ago