ՄԱԿ-ը դատապարտել է Կիևի կողմից Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը

ՄԱԿ-ը դատապարտել է Կիևի կողմից Լուգանսկի քոլեջի վրա հարձակումը

Sat, 23 May 2026 00:30:33 +0400


ՄԱԿ-ը խստորեն դատապարտում է խաղաղ քաղաքացիների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները, հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը Լուգանսկի հանրակացարանի վրա Ուկրաինայի հարձակմանն անդրադառնալով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մայիսի 22-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը, ինքնաթիռատիպ 4 ԱԹՍ–ների օգնությամբ, Ստարոբելսկում հարձակվել էին Լուգանսկի պետական ​​մանկավարժական համալսարանի քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա։ Հարվածի պահին 5-հարկանի հանրակացարանում, որը փլուզվել է մինչև 2-րդ հարկը, 14-18 տարեկան 86 երեխա է եղել։ Այս պահին հայտնի է 40 տուժածների և 15 անհետ կորածների մասին։ Կան նաև զոհեր։ Ողբերգության վայրում փրկարարական աշխատանքներ են ընթանում։ Վնասվել են մոտակա վարչական շենքերը, բնակելի շենքերը և սոցիալական օբյեկտները։ Ահաբեկչության մասին քրգործ է հարուցվել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը նշել է, որ նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական իրավունքը, և կոչ է արել խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են սրել հակամարտությունը։

«Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում, որտեղ էլ որ դրանք տեղի ունենան։ Ինչպես բազմիցս ընդգծել է գլխավոր քարտուղարը, նման հարձակումները արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով և պետք է անհապաղ դադարեցվեն։ Մենք կոչ ենք անում շահագրգիռ բոլոր կողմերին զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել արդեն իսկ վտանգավոր իրավիճակը», – ասվում է ՌԻԱ Նովոստիի համար Դյուժարիկի հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը Sat, 22 Aug 2026…

7 րոպե ago

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին Sat, 22 Aug 2026 14:00:18 +0400…

22 րոպե ago

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում դարձել է քաղաքական թեժ քննարկումների պատճառ Sat, 22 Aug 2026 13:45:02 +0400…

38 րոպե ago

ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռո՞ւ պահել Իրանի ափերից

ԱՄՆ-ն սկսել է ավիակիրները հեռո՞ւ պահել Իրանի ափերից Sat, 22 Aug 2026 13:30:28 +0400 ԱՄՆ-ն…

52 րոպե ago

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան

Ի՞նչ է այս անգամ Ռուսաստանից Ադբեջանի տարածքով ուղարկվել Հայաստան Sat, 22 Aug 2026 13:00:27 +0400…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Բաքվի արձագանքը համարժեք է Ադրբեջանի պետականության վրա հարձակումների մակարդակին

«Հրապարակ»․ Բաքվի արձագանքը համարժեք է Ադրբեջանի պետականության վրա հարձակումների մակարդակին Sat, 22 Aug 2026 12:45:35…

2 ժամ ago