Մեղք է

Sat, 23 May 2026 09:00:58 +0400


Երբ հետեւում ես Նիկոլ Փաշինյանի՝ այս օրերի հոգեվիճակին ու հուսահատ ջանքերին, որով փորձում է համոզել, որ ինքն արժանի է նորից զբաղեցնելու ՀՀ վարչապետի պաշտոնը, մի կողմից խղճահարությամբ ես լցվում՝ տեսնելով նրա տառապանքները, հոգեկան ապրումներն ու ջղաձգումները՝ երեւի ոչ մի նորմալ մարդ չէր դիմանա եւ չէր գնա այդ ամենին, որովհետեւ, ի վերջո, մարդու առողջությունն ու կյանքն ավելի թանկ են, քան պաշտոնը, որը ստիպված ես ձեռք բերել այսքան նվաստացումների ու նման ծանր գնով։

Եթե կորցնես առողջությունդ եւ հայտնվես հիվանդանոցային մահճին, այլեւս անիմաստ կլինի՝ վարչապե՞տ ես, թե՞ կանաչապատման ծառայության բանվոր։ Վերջապես՝ մեծ թվով մարդիկ կամովին հրաժարվում են շատ ավելի մեծ երկրների ղեկավարների պաշտոններից եւ հանգիստ ապրում՝ իրենց կյանքից գոհ ու երջանիկ։ Պաշտոնով ո՛չ սկսվում, ո՛չ ավարտվում է կյանքը։

Առհասարակ, այսքան տեռորի, սպառնալիքների, շանտաժի ու պարտադրանքի գնով ձեռք բերված քվեները կարող ես նույնիսկ չմարսել։ Չէ՞ որ հասարակությունը պետք է ընդունի տվյալ անձին, նրա առաջնորդությունը։ Չի կարող երկրի վարչապետը մի փոքր խմբակի կողմից ընդունելի լինել եւ շարունակել պաշտոնավարել։ Այս անդուլ տվայտանքները, փողոցներն ընկած, ողջ թիմին «տոկի տված», գիշերը՝ ցերեկ, ցերեկը գիշեր սարքած, առանց մարդկանց հետ հարաբերվելու տարրական կանոնները պահելու, կարեկցանքից բացի նաեւ զզվանք է առաջացնում՝ ինչպե՞ս կարելի է այդքան իշխանության մեռած լինել եւ այդքան սիրել աթոռը։

Ինչպե՞ս կարող է այսքան ագրեսիա հորդել մի մարդուց, այսքան ատելություն՝ իր աթոռի վրա աչք ունեցողների նկատմամբ, այսքան արհամարհանք՝ ՀՀ ընտրողի նկատմամբ, այսքան իրարամերժ ու հակասական հայտարարություններ՝ նման կարճ ժամանակամիջոցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան

Ինչու է Դոմինգոն վերադարձել Երևան Wed, 14 Oct 2026 15:30:55 +0400 Երևանը հոկտեմբերի այս օրերին…

10 րոպե ago

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին

Ինչու են Դորտմունդում հիշել Մխիթարյանին Wed, 14 Oct 2026 15:15:25 +0400 Դորտմունդի «Բորուսիան» իր սոցիալական…

25 րոպե ago

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի…

38 րոպե ago

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ

Նիկոլը վախեցած  է՝ հայ մոր թևերը բացվել են, է՛լ «Կռնատ աղջիկը» չէ Wed, 14 Oct…

55 րոպե ago

Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել

Փաշինյանի կադրը Երևանում 5 բնակարան և 160.000 դոլարանոց «Մերսեդես» է ձեռք բերել Wed, 14 Oct…

1 ժամ ago

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել

Փաշինյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիների» գլխավոր տնօրենին․ ինչ են քննարկել Wed, 14 Oct 2026 14:30:06…

1 ժամ ago