Փաշինյանը չգիտի, որ ուրիշի երեխային չի կարելի ուտելիք առաջարկել

Փաշինյանը չգիտի, որ ուրիշի երեխային չի կարելի ուտելիք առաջարկել

Sat, 23 May 2026 10:30:32 +0400


ՔՊ-ի քարոզարշավի առաջին օրերին Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն բաժանում էր քարոզչական խորհրդանիշ դարձած սրտիկի պատկերով թխվածքաբլիթներ։ Այդ ժեստը վերջին ամիսներին դարձել է իշխանական թիմի ամենաճանաչված սիմվոլներից մեկը, իսկ թխվածքաբլիթները՝ քարոզարշավի ամենաքննարկվող ատրիբուտներից։ Սակայն քարոզարշավի վերջին օրերին՝ մարզային այցերի ժամանակ այդ թխվածքաբլիթներն անհետացել են հանրային միջոցառումներից։ Իշխանական թիմի հանդիպումներին և բակային այցերին այլևս չեն բաժանվում սրտիկով թխվածքաբլիթները։ Հայտնի է, որ թխվածքաբլիթներն արտադրում էր «Գրանդ քենդի» ընկերությունը։ Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեցինք ընկերության մամուլի պատասխանատու Արմինե Քոչարյանի հետ՝ հասկանալու համար, արդյոք արտադրությունը դադարեցվել է պատվերի բացակայությա՞ն պատճառով, թե՞ կան այլ պատճառներ։ Սակայն մեր հարցերը մնացին անպատասխան։ Քոչարյանը չարձագանքեց ո՛չ այն հարցին, թե շարունակվո՞ւմ է արդյոք այդ թխվածքաբլիթների արտադրությունը, ո՛չ էլ՝ արդյոք իշխանական թիմից նոր պատվերներ ստացվել են վերջին օրերին։

Իսկ երեկ Փաշինյանը կրկին Երևանում էր քարոզարշավ իրականացնում ու կրկին երեխաներին սրտիկով թխվածքաբլիթներ էր բաժանում։ Ի դեպ, մանկավարժներն ու երեխաների իրավունքների պաշտպանները մշտապես նշում են, որ օտար երեխաներին չի կարելի ուտելիք առաջարկել՝ առանց ծնողների համաձայնության եւ առհասարակ՝ երեխաներին կաշառելն ու քարոզարշավի մեջ ներառելն արգելված է։ Իսկ երեկ Փաշինյանն ասել է, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում՝ կոչվում է «երեխաների հեղափոխություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կառավարությունը հրաժարական է ներկայացրել

Կառավարությունը հրաժարական է ներկայացրել Sun, 02 Aug 2026 10:26:05 +0400 Latest news from Secure News…

8 րոպե ago

«Ուր է վեհափառը, ամոթ ձեզ». Նարեկ Կարապետյան

«Ուր է վեհափառը, ամոթ ձեզ». Նարեկ Կարապետյան Sun, 02 Aug 2026 10:20:40 +0400 ՀՀ նախագահի…

14 րոպե ago

Չեմ կարծում՝ 58 հազար ձայն կեղծած ուժը կառուցողական աշխատանքի պատրաստ լինի

Չեմ կարծում՝ 58 հազար ձայն կեղծած ուժը կառուցողական աշխատանքի պատրաստ լինի Sun, 02 Aug 2026…

15 րոպե ago

Ազգային ժողովի նիստը մեկնարկեց առանց վեհափառի

Ազգային ժողովի նիստը մեկնարկեց առանց վեհափառի Sun, 02 Aug 2026 10:11:02 +0400 Րոպեներ առաջ պետական…

23 րոպե ago

#Ուղիղ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը

#Ուղիղ․ Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը Sun, 02 Aug 2026 09:57:28 +0400 Latest news from Secure…

37 րոպե ago

Էդ մանկլավիկներն ու սրիկաները դեռ ծնված չէին, որ իմ հայրը ԵՊՀ-ում էր

Էդ մանկլավիկներն ու սրիկաները դեռ ծնված չէին, որ իմ հայրը ԵՊՀ-ում էր Sun, 02 Aug…

49 րոպե ago