«Հրապարակ»․ ՀՀ ժամանող բոլոր անձանց «զգուշացնում» են

«Հրապարակ»․ ՀՀ ժամանող բոլոր անձանց «զգուշացնում» են

Sat, 23 May 2026 11:15:02 +0400


Մենք տեղեկացանք, որ տեւական ժամանակ է՝ Հայաստան մուտք գործող բոլոր ՀՀ քաղաքացիները` ՀՀ սահմանը հատելիս, ինչ-որ նախընտրական բուկլետ են ստանում օդանավակայանում կանգնած մարդկանց կողմից։ Բուկլետում գրված է, թե ինչպես քաղաքացիները պաշտպանեն իրենց ընտրական իրավունքը, դրա գաղտնիությունը եւ, որ ամենակարեւորն է` ոչ մի պարագայում չվերցնեն ընտրակաշառք, հակառակ պարագայում կենթարկվեն 7 տարվա ազատազրկման: Բուկլետները բաժանում են «Զվարթնոց» օդանավակայանում, ժամանող քաղաքացիներին են տալիս, ինչն արհեստական հերթեր է գոյացնում եւ մարդկանց համար փոքր-ինչ անհարմարություններ ստեղծում: Բուկլետների հեղինակը Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն է: Ի՞նչ նպատակով է Իոաննիսյանի ՀԿ-ն որոշել նման աշխատանք իրականացնել, ի՞նչ միջոցներով, արդյո՞ք կա քաղաքական պատվեր, թե՞ ոչ, սա արվում է «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարի անվան տա՞կ, որը ֆինանսավորվում է Եվրամիությունից, թե՞ հենց Դանիելի գաղափարն է։ Այս հարցերի մասին «Հրապարակը» զրուցել է Դանիել Իոաննիսյանի հետ:

– Ինչո՞ւ է Իրազեկ քաղաքացիների միավորումը որոշել նման բուկլետներ տպել եւ դրանք սահմանային անցակետերում բաժանել:

– Մեր աշխատանքի բաղադրիչների մեջ մտնում է նաեւ հանրությանը զգուշացնել, օրինակ, ընտրակաշառքի անթույլատրելիության, պատժելիության մասին, ինչպես նաեւ՝ քվեարկության գաղտնիության մասին: Հայաստանում գտնվող քաղաքացիներին մենք իրազեկում ենք այդ մասին հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ սոցցանցերով, ինչպես նաեւ՝ մետրոյում եւ հանրային տրանսպորտի կանգառներում, իսկ այն ընտրողները, ովքեր Հայաստանից չեն, արտերկրից են գալիս Հայաստան ընտրության, իրազեկվում են սահմանապահների աջակցությամբ` բուկլետների շնորհիվ:

– Դա ի՞նչ է տալու Ձեզ, այն պայքարի արդյունավե՞տ ձեւ է:

– Եթե համարեինք, որ արդյունավետ չէ, ապա դրա վրա փող չէինք ծախսի: Բուկլետները տրամադրում ենք «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններից, Մեղրիի անցակետից, Բագրատաշենից, Բավրայից, Այրումից եւ այլն:

– Քանի՞ բուկլետ է տպվել:

– Կարծեմ` 200 հազար:

– Իսկ այս շրջանում շա՞տ են մարդիկ արտերկրից գալիս, բուկլետներն արա՞գ են սպառվում:

– Ամսվա վերջին այդ ստատիստիկան կամփոփենք:

– Նման բուկլետներ հեղինակելն ո՞ւմ նախաձեռնությունն է եղել:

– Այն եղել է մեր նախաձեռնությամբ:

– Իսկ գումար որտեղի՞ց, բուկլետ տպելը` 200 հազար օրինակով, ծախսատար պրոցես է:

– Չէի ասի։ Ձեր կարծիքով՝ ինչքա՞ն գումար ենք ծախսել: 2 միլիոն դրամից քիչ է ծախսվել այդ ամենի վրա: Լրիվ մենք ենք վճարել, ոչ մի լումա չի ծախսվել պետական բյուջեից:

– Գուցե մասնավոր մեկն է ֆինանսապես աջակցել ձեզ, կամ եվրոպական գումարներից է:

– Ոչ, որեւէ քաղաքական ուժ ինչպե՞ս կարող է մեզ ֆինանսավորել, մենք դիտորդական առաքելություն ենք իրականացնում

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար

Մենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար Mon, 14 Sep 2026…

12 րոպե ago

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ

Տիեզերք կուղարկեն ԱԲ տեխնոլոգիայով աշխատող սուպերհամակարգիչ Mon, 14 Sep 2026 22:30:29 +0400 Իլոն Մասկի SpaceX…

15 րոպե ago

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել

Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Mon, 14 Sep 2026 22:20:12 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն…

26 րոպե ago

Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը

Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Mon, 14 Sep 2026 22:15:59 +0400…

30 րոպե ago

«Ոդիսեւսը» դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարներից մեկը

«Ոդիսեւսը» դարձել է ամենաեկամտաբեր կինոնկարներից մեկը Mon, 14 Sep 2026 22:00:12 +0400 Բրիտանա-ամերիկացի ռեժիսոր Քրիսթոֆեր…

46 րոպե ago

Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան

Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան…

1 ժամ ago