Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․

Լադիմիր Լադիմիրիչ ասելուդ նայե՞նք, թե՞ «ռուսի ագենտ» բռնելուդ․․․

Sat, 23 May 2026 17:45:56 +0400


Էն որ Լադիմիր Լադիմիրիչ էիր փաղաքշորեն ասում ու Վ տառը տան տղու նման բաց թողնում, է՞դ էլ էր հնարք։ Քեզ թվում էր՝ Կրեմլում «տան տղա» են դառնում միայն անունն ու հայրանունը կրճատելո՞վ, ջերմ բառապաշարո՞վ կամ ցուցադրական ժեստերո՞վ։ Պուտինի քաղցր- մեղցր տոնին ու նուրբ վերաբերմունքի՞ն ես խաբվել։ Այո, Վլադիմիր Պուտինի խոսելու ոճի առանձնահատկություններից մեկն այն է, որ նա շատ հազվադեպ է բարձր տոնով կամ բացահայտ վիրավորանքով խոսում հակառակորդների մասին։ Ավելի հաճախ օգտագործում է սառը հեգնանք, կարճ սարկազմ , «քաղաքավարի, բայց կոշտ» ձևակերպումներ կամ պատմական ու իրավական ակնարկներ։ Որևէ մեկին անձնական մակարդակում չի վիրավորում, անգամ Զելենսկուն ու այսօր Զելենսկու հետ նույն հարթության վրա կանգնած Նիկոլ Փաշինյանին։ Զելենսկու մասին ասում է՝ «ներկայիս Կիևի ռեժիմ»կամ «Ուկրաինայի ներկայիս իշխանությունները»։ Փաշինյանն այսօր նույն գնահատականին է արժանանում։ Անձին ուղիղ թիրախավորելու փոխարեն՝ ինստիտուցիոնալ լեզու է օգտագործում։ Փաշինյանի նման մարդուն չի հայհոյում, չի նսեմացնում, չի ստորացնում։ Առավել ևս իր քաղաքացիների, լրագրողների հետ ակնածանքով է խոսում։ Բայց երբ խոսքը վերաբերվում է իր երկրի անվտանգությանը, նա կարող է կոշտ բառապաշար օգտագործել։ Բայց նույնիսկ այս դեպքում նրա խոսքի տոնը մնում է վերահսկված, ոչ էմոցիոնալ։ Նման կոշտ բառապաշար կարող է օգտագործել «ազգային շահերի դեմ աշխատող» մարդկանց մասին։

Եվ այսօր առավել քան տարօրինակ է տեսնել, թե ինչպես «Լադիմիր Լադիմիրիչ» ասող մարդը փորձում է համոզել Մոսկվային, որ ինքը դեռ բարեկամ է։ Հայաստանում ձերբակալվում են ռուսական կողմնորոշում ունեցող մարդիկ, քայլեր են արվում, որոնք Ռուսաստանում ընկալվում են որպես իրենց ազդեցության ու անվտանգության դեմ ուղղված գործողություններ, բայց միաժամանակ հայտարարվում է՝ «բարեկամ ենք»։

Սա արդեն մեղմ ասած քաղաքական խաբեություն է, ոչ թե դիվանագիտություն։Դու ինձ պահիր, հաց տուր, ջերմություն տուր, անվտանգություն ապահովիր, բայց ես էլ քո դեմ խաղ խաղամ․ ժողովուրդն այսպիսի իրավիճակների մասին է ասել՝ օձը տաքացնողին է կծում։

Չխորանալով փաշինյանական քաղաքական բոլոր հորինվածքների ու կուլիսների մեջ՝ մի բան պարզ է․ Փաշինյանը գնաց մի ճանապարհով, որը շատերի աչքում արդեն համեմատվում է Զելենսկու վարած քաղաքական գծի հետ։ Ու հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ է ուզում «Լադիմիր Լադիմիրիչից»։ Ռուսի ագենտ բռնելը գիտի, ռուսի սապոգը չգիտի՞։ Բոլոր ռուսամետներին ձերբակալե՞ս ու մտածես, թե պատասխան չի՞ լինելու։ Ցավոք, այդ պատասխանի ցավը, հարվածը ի՛նքը պիտի զգա, ոչ թե հայ ժողովուրդը, որ մի մարդու ձեռքին գերի է ընկել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել

Հարյուր անգամ դիմել եմ, ոչ մի քայլ չի արել Fri, 24 Jul 2026 14:15:49 +0400…

14 րոպե ago

Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվել

Սևանում վրանի մեջ դի է հայտնաբերվել Fri, 24 Jul 2026 13:53:59 +0400 Այսօր՝ հուլիսի 24-ին,…

36 րոպե ago

Չի աշխատում ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրինականություն

Չի աշխատում ո՛չ Սահմանադրություն, ո՛չ օրինականություն Fri, 24 Jul 2026 13:48:59 +0400 «Գագիկ Ծառուկյանի հետ…

41 րոպե ago

Այսպիսի գնահատականի արժանի չէր Գագիկ Ծառուկյանը

Այսպիսի գնահատականի արժանի չէր Գագիկ Ծառուկյանը Fri, 24 Jul 2026 13:46:47 +0400 «Գագիկ Ծառուկյանն իր…

43 րոպե ago

Ձմերուկ վաճառող քաղաքացին ազատության մեջ է. մանրամասներ

Ձմերուկ վաճառող քաղաքացին ազատության մեջ է. մանրամասներ Fri, 24 Jul 2026 13:45:09 +0400 Իշխանական բլոգերի…

45 րոպե ago

Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն. Հակոբկոխյան

Գագոն մարզիկների համար ամեն ինչ արել ա՝ բժիշկ, սնունդ և այլն. Հակոբկոխյան Fri, 24 Jul…

57 րոպե ago