Հոգեհաց՝ տանձի արաղով

Հոգեհաց՝ տանձի արաղով

Sat, 23 May 2026 18:45:00 +0400


Մեր հարեւան Շմավոնի ռեյտինգը շենքում «ընկել» է: Նա, որ ժամանակին հայտնի էր ցենզուրայից անդին իր «ազատ» խոսքով, այսօր Փաշինյանի քարոզարշավի պատճառով մնացել է ստվերում, ավելի ճիշտ՝ Փաշինյանի խոսքերի ստվերում՝ «կզըցնեմ», «սատկացնեմ», «կոխեմ համապատասխան տեղը», «թափ տամ», «չոքացնեմ»: Շենքի ժողովուրդն այլեւս Շմավոն չի լսում… Բնակարաններում փակված՝ Փաշինյան են լսում՝ հա՛մ ձրի, հա՛մ ապահով:

Շմավոնը, սակայն, չի պատրաստվում դիրքերը զիջել: Ո՞նց թե, ասում է, ես Շմավոնը լինեմ, ու քաղաքում ինձնից զիլ քֆուրչի հայտնվի՞… Ես դրա…
Հազիվ հանգստացրի.
– Շմավոն ջան, կարիք չկա, ժամանակավոր է այս ամենը, 16 օր մնաց, ռադը կքաշի, կգնա, էլի դու կլինես առաջինը: Քարոզարշավ է, կապը կտրել է, ոչինչ, ամսի 7-ին մի բաժակ ջուր կտանք, կխմի՝ կհանգստանա:
– Դու դրան տեսե՞լ ես, դա հանգստացող պտո՞ւղ է, դու տեսե՞լ ես դրա հետ քայլող կնանիքին, որ ամեն քֆուրի ծափ են տալիս:
– Շմավոն ջան, դու քարոզարշավից շատ քիչ բան ես հասկանում: Քարոզարշավի ժամանակ տղամարդն ու կնիկը ո՞րն է, մեծն ու փոքրը ո՞րն է: Բա որ քարոզարշավի ժամանակ էլ չքրֆեն, ե՞րբ պիտի քրֆեն:
– Ես որ քրֆում եմ, իմ քֆուրի պատասխանն էլ գրպանումս է: Դրանք, որ լեզուներն այդքան հանել են, կարա՞ն պատասխան տան իրենց քֆուրների համար: Ալիեւը 5 տարի է՝ ասում է․ կզացրել եմ Հայաստանին, ուզածս ստացել եմ, մի բան էլ ավել… Բա պլ.րով տղա եք՝ Ալիեւին կզըցրեք, պատասխան ուզեք… Չեն ուզի, վախենում են, գիտեն, որ Ալիեւն իր ասածների համար պատասխան տվող տղա է: Ասա՝ դու ո՞վ ես, որ կարենաս մարդ կզըցնել…
– Հանգստացիր, Շմավոն…
– Չեմ հանգստանա… Ումո՞վ է վեր-վեր թռչում… ԱԱԾ, ներքին գործեր, քննչական, դատախազություն, դատավոր՝ բոլորին փողերը տվել՝ գցել է ժողովրդի ջանին, վախեցնում է, քֆուր է տալիս: Թող փորձի մի հատ իր բարձրախոսով մտնել մեր հայաթ ու քֆուր տալ: Էդ բարձրախոսը կվերցնեմ ու կկոխեմ… Հերիք եղավ, բոլ եղավ:
– Շմավոն, դու ընդդիմադի՞ր ես:
– Չէ:
– Դե ուրեմն հանգստացիր: Նորից եմ ասում՝ այս ամենը ժամանակավոր բան է, մեծ վախի հետեւանք: Կարծում ես՝ իշխանությունը կորցնելը խաղուպա՞ր է: Որ կորցրեց, էն քո թվարկած «օրգաններն» իր հետեւից են ընկնելու, իր բնակարանն ու աշխատասենյակն են խուզարկելու, իրեն են քարշ տալու դատարան ու բանտ: Ես ու դու ի՞նչ, շարքային խմող մարդիկ ենք՝ Արցախ չենք տվել, 5 հազար տղու գլուխ չենք կերել, մեր պատճառով 10 հազարից ավելի մարդ հաշմանդամ չի դարձել, Եկեղեցի չենք քանդել, միլիոններ չենք լափել… Նա այս բաների համար է, որ չի կարող պատասխան տալ, թե չէ՝ քֆուրն ի՞նչ՝ օդի մեջ ասված խոսք է…
– Չես համոզի, ես դրա քֆուրների տակ մնացողը չեմ, ինքն ու հետի ավարաները պիտի պատասխան տան ամեն բառի համար:
– Ի՞նչ պիտի անես, ավելի ուժե՞ղ պիտի քրֆես… Կբռնեն, Շմավոն, կասեն՝ ինչպե՞ս ես համարձակվում խոսել պետության հետ, ու կբռնեն: Ինչ այլանդակություն կա՝ իրենցից սպասելի է: Ողորմած պապիդ պատմությունը հիշիր, թե ոնց են տարել, սիբիրներում կորցրել: Հայաստանում հիմա այդպիսի ժամանակներ են գալիս: Գործ չունես, ո՛չ բալկոնից մատ ցույց կտաս, ո՛չ էլ գիշերանոթով ջուր կլցնես վրաները: Պետական հանցագործի պիտակը կկպցնեն հետույքիդ, ու հայդա՝ Նուբարաշեն:
-… կուտեն:
– Էդ արդեն չեղավ, Շմավոն, իջնում ես Ն. Փ.-ի, Ա. Ս.-ի, Ս. Պ․-ի, Ռ. Ռ.-ի, Ա. Թ.-ի, Վ. Ա.-ի, Հ. Կ․-ի ու մնացած գյադագյուդաների մակարդակին: Իրենք շատ են, դու՝ մենակ: Մի «խովլաթ» տեղ կբռնեն, կտան ոստիկանի ձեռը… Քեզ պե՞տք է:
– Բա ի՞նչ անեմ, սիրտս պայթում է:
– Ինչ էլ լինի, Շմավոն ջան, ինքնագլխություն չանես: Հունիսի 7-ը սարերի հետեւում չէ: Առավոտյան իրար հետ կգնանք ընտրատեղամաս, էդ նորահայտ քֆուրչիների 16 համարի թերթիկը կգցենք «աղբարկղը», մեր ուզածին կընտրենք ու կգանք տուն: Աներոջդ տանձի արաղից դեռ ունես, չէ՞… Հիշում եմ, վերջին անգամ տակը ահագին մնաց: Մեր տանն էլ «ժարկոյի» լավ մատերիալ կա… Քո ֆազենդայում՝ թարմի տակ, կնստենք ու…
– Ասում ես՝ ընտրությունով հարց կլուծվի՞…
– Իհարկե: Որ սրանցից զզվողները մի մարդու պես գնան ընտրության, կլուծվի, էն էլ՝ ոնց կլուծվի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Թրամփը լավ լուր ունի Թուրքիայի համար․ այսօր կմեկնի Անկարա

Թրամփը լավ լուր ունի Թուրքիայի համար․ այսօր կմեկնի Անկարա Tue, 07 Jul 2026 13:30:50 +0400…

16 րոպե ago

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել

Մասիս Մելքոնյանին մրցակից է հայտնվել Tue, 07 Jul 2026 13:25:54 +0400 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի…

21 րոպե ago

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ

«Հրապարակ». Պահանջում են ԾԻԳ-ից բռնագանձել 4 միլիոն դրամ Tue, 07 Jul 2026 13:15:09 +0400 «Էյչ…

32 րոպե ago

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել

Անվտանգային լրջագույն խնդիրներ կարող են լինել Tue, 07 Jul 2026 13:07:37 +0400 ԲՀԿ մամուլի խոսնակ…

39 րոպե ago

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի

10 միլիոն մարդ մնացել է առանց հոսանքի Tue, 07 Jul 2026 13:00:28 +0400 Նախօրեին խափանվել…

46 րոպե ago

Կարեն Ասլանյանը` Արտաշես Ալեքսանյանի մասին

Կարեն Ասլանյանը` Արտաշես Ալեքսանյանի մասին Tue, 07 Jul 2026 12:56:37 +0400 Դերասան Կարեն Ասլանյանը հրապարակել…

50 րոպե ago