Քողն երեսից իսպառ ընկել է

Քողն երեսից իսպառ ընկել է

Sun, 24 May 2026 09:00:06 +0400


Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ, ավելի ճիշտ` մարդիկ, ում մեղադրանքներ չէին առաջադրվի, նման խիստ պատիժներ չէին նշանակվի և ամենակարևորը` առանց դատ ու դատաստանի չէին կալանավորի, եթե նրանք գործող իշխանությունների դեմ դուրս եկած չլինեին: Բայց իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայացքների համար հետապնդումների «մշակույթը» հասցրեց մի ուրիշ «կատարելության»:
Այն անպատկառությունն ու լպիրշությունը, որով այսօր քրեականացնում են քաղաքական գործունեությունը, մարդկանց հետապնդում կարծիք հայտնելու, անգամ ամենաչնչին քննադատություն այդ անձին ուղղելու համար, ուղղակի ապշեցուցիչ է: Այն, ինչ կատարվում է հատկապես 20 թվից հետո ոչ մի համեմատության եզր չունի նախորդ 30 տարում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ (ես այս հարցում նաև անձնական «փորձ» ունեմ): Դրա համար են մարդիկ զուգահեռներ փնտրում 37 թվի կամ այլ երկրներում տեղի ունեցած դեպքերի հետ:
Իսկ այս փուլում, ինչպես ասում են` քողն երեսից իսպառ ընկել է: Իրեն հարց ուղղած արցախցուն կալանավորում են և դա այնքան անհեթեթ է, որ անգամ իրեն ծառայող քաղհասարակությունն է ընդվզում: Հարյուրավոր մարդիկ է կալանավորել տվել իր մրցակիցների շտաբներից, որ չկարողանան ընտրություններին պատրաստվել: Իր գլխավոր մրցակցին արգելել է տնից դուրս գալ, մարդկանց հետ շփվել, քանի որ մի տարի առաջ իր անձնական հրահանգով հետապնդում է սկսվել` մի նախադասության համար, որ հայերենի իմացությամբ ոչ մի մարդ հանցանք չի համարի, բացի ստորաքարշ մի քանի քննիչ-դատավորներից, որոնք իր հրամանով հարազատ ծնողներին էլ կկալանավորեն…
2 տարի առաջ ինչ որ նիստից ինչ որ տեղեկություններ, այն ժամանակ դեռ մեզ բարեկամ համարվող երկրից ինչ որ մեկին հայտնելու համար իր մյուս մրցակցի երկրորդ համարին` Անդրանիկ Թևանյանին է ընտրությունից 2 շաբաթ առաջ կալանավորում:
Եվ վերջապես, բերանն ամեն բացելուց ընդդիմադիր թեկնածուների հասցեին էլ հայհոյանք, էլ վիրավորանքներ, էլ սպառնալիքներ…էն որ լսում ես ու յախք բառից բացի ուրիշ բառ չի գալիս բերանդ…Բայց մեկ էլ դուրս է գալիս քաղաք ու չքմեղացած ասում է` «ժողովուրդը կորոշի, ես հլու կհեռանամ»:
Տո, այ անմեղսունակ, բա պիտի թողնես, որ ժողովուրդը որոշի: Մարդկանց լսելիքն ու ուղեղը չպիտի բռնաբարես, չպիտի օգտագործես վարչապետական դիրքդ, քո մրցակիցներին բանտերը չպիտի լցնես, ստեր ու կեղծիք չպիտի տարածես նրանց հասցեին, կեղծ խոստումներ չպիտի տաս, թե` ոչ մի ադրբեջանցի չի գալու…մանավանդ արդեն գալիս են, դեռ` համաժողովների և էքսկուրսիաների, հետո կգան` մնալու: Եվ դրա համար դու ամեն ինչ արել ես, այդ թվում հող ես նախապատրաստել` ադրբեջանամետ թեզեր տարածել, թե այս տարածքում միայն հայեր չեն ապրել ու նման այլ զառանցանքներ: Այդ թեզերից յուրաքանչյուրը թշնամու ձեռքում հաղթաթղթերն են դառնալու, որ մեր դեմ կիրառելու են հաջորդ տասնամյակներին:
ՀԳ Երկու խոսք էլ ասեմ IRI-ի հարցումների մասին, որից ոմանք վատացել են, ոմանք` «լավացել»: Մի կարևոր նյուանս են թաքցրել հարցման հեղինակները` հարցվածների 84%-ը հրաժարվել է պատասխանել: Այսինքն, 100 մարդուց 84-ը անջատել է հեռախոսը: Իսկ ովքե՞ր են հրաժարվում սոցհարցումներին մասնակցելուց. այո` ընդդիմադիր հայացքներ ունեցողները: Այսինքն, այդ իբր` փայլուն պատկերը 100 մարդուց 16-ի կարծիքն է ընդամենը, որը մեծ հաշվով պետք է բացառապես ՔՊ-ի օգտին լիներ, բայց դա էլ այդպես չէ…էնպես որ սա շատ հեռու է հանրային կարծիքի իրական պատկերը լինելուց և բացառապես քարոզչական նպատակով ու հակաիշխանական զանգվածին հիասթափեցնելու համար է…իսկ դուք վերցրեք և մի հիասթափվեք…

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Բաց նամակ Աբելյանի անվան թատրոնի տնօրենին

Բաց նամակ Աբելյանի անվան թատրոնի տնօրենին Sat, 22 Aug 2026 15:15:10 +0400 Տիկին Սահակյան, հիմա…

25 րոպե ago

Ութ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրը

Ութ երկիր դատապարտել է Իսրայելի ծրագիրը Sat, 22 Aug 2026 15:00:15 +0400 Ութ երկրի ԱԳ…

40 րոպե ago

Զոհված Տիգրանի անունո՛վ է Տիգրանաշենը կոչվում

Զոհված Տիգրանի անունո՛վ է Տիգրանաշենը կոչվում Sat, 22 Aug 2026 14:45:15 +0400 Խորհրդային Հայաստանի շատ…

55 րոպե ago

Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել․ միջադեպ Շվեդիայում

Մեկ աշակերտ սպանվել է, ևս երեքը՝ վիրավորվել․ միջադեպ Շվեդիայում Sat, 22 Aug 2026 14:30:00 +0400…

1 ժամ ago

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը

Եթե Տիգրանաշենը Պարույր Սևակ գյուղի փողոց է, ո՞նց ես հանձնում փողոցը Sat, 22 Aug 2026…

1 ժամ ago

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին

Ռուսների մահացու հարվածները Ուկրաինային․ ինչ է հայտնի այս ժամին Sat, 22 Aug 2026 14:00:18 +0400…

2 ժամ ago